ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները հայտնվել են փորձության հորձանուտում 03/16/2013 16:11 | Վերլուծություններ
Հայաստանում փաստաբանության ինստիտուտը հայտնվել է դժվարին փորձության հորձանուտում։ Այսօր տեղի կունենա փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի ընդլայնված նիստը՝ քննարկելու ընդդեմ Վճռաբեկ պալատի բողոքի ակցիաները շարունակելու հարցը, որը դարձել է լուրջ տարաձայնությունների առարկա, քանի որ փաստաբանների մի ստվար խմբի մոտ առկա է մտավախություն, որ փորձ է արվում առկա մասնագիտական տարաձայնություններն ու դժգոհություններն օգտագործել քաղաքական նկատառումներով։ Այլ խոսքով՝ փաստաբանությանը ներքաշել քաղաքականության մեջ։
Փաստաբանների բողոքի ալիքն ընդդեմ Վճռաբեկ դատարանի նորություն չէ։ Այն ունի նախապատմություն։ Մոտ մեկ տարի առաջ փաստաբանները ստեղծել էին հանձնախումբ, որն ի մի էր բերել Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» դեպքերը։ Ավելին, կազմակերպվեցին բողոքի ակցիաներ ու անգամ դատադուլ՝ խոստանալով առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:
Փաստաբանների բողոքի ձայնը լսելի էր դարձել իշխանության վերին մարմիններում, մասնավորապես՝ նախագահական նստավայրում: ՀՀ Նախագահը հրավիրեց դատաիրավապահ մարմինների խորհրդակցություն, որին առաջին անգամ մասնակցեց նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, որի ժամանակ վերջինս ներկայացրել էր փաստաբանների դժգոհությունները: Ի լրումն այդ ամենի՝ փաստաբանները ներկայացրել էին տեղեկանք այն գործերի վերաբերյալ, որտեղ Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ էր կիրառել:
Մշակվեցին և շրջանառության մեջ դրվեցին մի քանի օրինագծեր, դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսվել են մի շարք օրենսդրական կարգավորումներ և փաստաբանները դադարեցրեցին բողոքի ակցիաները՝ սպասելով հետագա զարգացումներին։ Օրենսդրական բարեփոխումներն ընթացքի մեջ են, սակայն փաստաբանների մի խումբ փորձում է բարձրացնել բողոքի նոր ալիք։ Ըստ փաստաբան Հ.Ալումյանի՝ փաստաբանների բողոքի ակցիայի նախորդ փուլի ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ Վճռաբեկ դատարանի գործելաոճում եթե անգամ փոփոխություն կա, ապա այն բացասական է: «Մենք կհասնենք նրան, որ դրական փոփոխություններ կլինեն»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է փաստաբանը, ով բողոքի ակցիաները շարունակելու ակտիվ կողմնակիցներից է։
Սակայն այս նոր շարժումը չեն ողջունում մի շարք այլ փաստաբաններ, ովքեր թեև նախորդ ակցիաներին ակտիվորեն մասնակցել են։ «Փաստաբանների ակցիաներն ընդդեմ ՀՀ վճռաբեկ դատարանի չպետք է ինքնանպատակ լինեն, պետք է բարձրացվեն այս փուլում առկա խնդիրները, ներկայացվեն դրանք հաստատող նյութեր, նախանշվեն դրանց լուծման ուղիները, եվրոպական չափանիշներին համահունչ լուծումների առաջարկներն անտեսվելու դեպքում միայն անցնել իմաստավորված գործողությունների: Նման կարծիք «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Փաստաբանական դպրոցի տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ու ընդգծել, որ մինչև ինքը կոնկրետ չպատկերացնի խնդիրները, չի կարող ակցիաներին միանալու որոշում կայացնել: Բողոքի ակցիաներին հրապարակավ դեմ էր արտահայտվել նաև փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ «panorama.am»-ին տված հարցազրույցում։
Փաստաբանների տարակարծությունն ու ընդվզումն իրականում ունի խորքային այլ պատճառներ, որտեղ մասնագիտականը թերևս այս պարագայում ստորադասվում է։ Այսինքն՝ տարաձայնության պատճառը ոչ թե ապօրինությունների մասին բարձրաձայնելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության հարցն է, այլ որպես գործիք օգտագործվելու մտավախությունը։
Տարբեր քրեական գործերով փաստաբանները մշտապես հանդես են գալիս քննադատություններով և հանրությանը ներկայացնելով իրենց դիտարկմամբ ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից թույլ տրվող ապօրինությունները, սակայն մի բան է խոսել այդ ամենի մասին՝ կոնկրետ իրավական հարթությունում խախտումները վերացնելու և համակարգը առողջացնելու համար, մեկ այլ բան է դառնալ գործիք այլոց քաղաքական նկատառումների համար։ Իսկ մտավախությունն իրոք ունի լուրջ հիմքեր, իսկ ակունքում, ինչպես մասնավոր զրույցներում նշում են փաստաբանները, կանգնած է փաստաբան, ներկայումս պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Մեր զրուցակից փաստաբանների դիտարկմամբ, ովքեր այսօր մասնակցելու են փաստաբանների պալատի խորհրդի ընդլայնված նիստին և առայժմ չցանկացան մամուլում հրապարակել իրենց անունը, բողոքի նոր ալիքը հրահրվում է հենց պատգամավորի կողմից, ով կարծես թե նախարարական պորտֆել ստանալու հավակնություն ունի և փաստաբանական ինստիտուտը փաստորեն փորձ է անում օգտագործել իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։ Հենց այս զարգացումն է, որ որոշակի զգուշավորության է դրդում փաստաբանների զգալի հատվածին։ Առավել ևս, երբ կարծես թե բողոքի ակցիաների կողմնակիցներն ուզում են ընդդեմ Վճռաբեկի արշավը սկսել մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։
Ի դեպ, քաղաքական խաղերի մեջ փաստաբաններին ներքաշելու փորձի վարկածի մասին է վկայում նաև ցուցաբերվող շտապողականությունը։ Ճիշտ է, բողոքի ակցիաներն ունեն նախապատմություն, բայց Փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմն ընդամենը 3 օրական է։ Մարտի 9-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ձևավորված նոր խորհուրդն իր գործունեությունը սկսել է մարտի 13-ին և գուցե նախ նոր խորհո՞ւրդը քննարկեր առկա մտահոգությունները, գնահատեր մինչ այժմ ձեռնարկված քայլերն ու խոստումների ուղղությամբ կատարվող քայլերը և հետո նոր ձեռնամուխ լինեին նոր բողոքի ակցիաների կազմակերպման գործին։ Բայց՝ ոչ, բողոքի ակցիան պետք է հենց հիմա, հենց այս պահին, որը իրոք մտորելու տեղիք է տալիս և հիմք մտածելու, որ գուցեև այնքան էլ անհիմն չեն այն վարկածները, որ ուղղակի նախկին փաստաբանն ուզում է դառնալ նախարար...
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից