ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԺԱՄԱՆԱԿ»: «Դանակի 10 հարված` իրեն «գործ տվող» անվանողին» 03/16/2013 09:17 | Մամուլ
2012թ. ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել անհայտ անձի կողմից Ռոզա Խաչատրյանին ապօրինաբար, դիտավորությամբ սպանելու փաստի առթիվ: Հունիսի 20-ին նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել 21-ամյա Հարություն Հարությունյանին: Այս մասին է գրում թերթը` հավելելով, որ օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է նշված գործի դատավարությունը:
Ըստ դատավճռի` 2012թ. հունիսի 16-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Հարությունը գնացել է Ռոզա Խաչատրյանի տնակ, նրա հետ վիճաբանել` իր մասին վարկաբեկող տեղեկություններ տարածելու շուրջ: Վիճաբանության ընթացքում Հարությունը սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 10 հարված հասցրել տարեց կնոջ որովայնի և կրծքավանդակի շրջաններում և դիմել փախուստի:
Ռոզա Խաչատրյանը մահացել է հիվանդանոցի ընդունարանում:
Նախաքննական մարմնին տված ցուցմունքներում Հ.Հարությունյանն ասել է, որ Ռ. Խաչատրյանն իր անվան հետ խաղացել է` ասելով, որ ինքը «գործ տվող» է:
Ամբաստանյալը և նախաքննության, և դատաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել:
Համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Հ.Հարությունյանի մոտ հայտնաբերվել է «սահմանային մտավոր հետամնացություն աֆեկտի անկայունությամբ» հիվանդությունը: Ըստ փորձաքննության եզրակացության` «Նրա մոտ հայտնաբերվել են էմոցիոնալ ոլորտի անկայունություն, բռնկվողություն, անհանդուրժողականություն, հիշաչարություն` մտավոր հետամնացության և մանկավարժական բարձիթողության հետ մեկտեղ»:
Սակայն ըստ փորձագետների` հանցանքը կատարելու պահին Հ.Հարությունյանը չի գտնվել հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր խանգարման վիճակում: Նա եղել է սթրեսային վիճակում: Մասնագետները Հ.Հարությունյանին ճանաչել են սահմանափակ մեղսունակ:
Փորձաքննության եզրակացության համաձայն` Հարությունյանը դեպքի պահին չի գտնվել նաև ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:
2013թ. փետրվարի 1-ի դատավճռով Հարություն Հարությունյանը դատապարտվել է ազտազրկման` 12 տարի ժամկետով:
Հ.Հարությունյանի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել` խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ, նրա հոգեվիճակը, հիվանդությունները նկատի ունենալով, սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, իսկ եթե դատարանը դա անհնար կհամարի, ապա` գոնե քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ