ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կվերսկսվեն փաստաբաններն ընդդեմ Վճռաբեկ դատարանի բողոքի ակցիաները 03/15/2013 12:45 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վաղը ՀՀ փաստաբանների պալատում տեղի կունենա Պալատի խորհրդի ընդլայնված նիստ՝ մեծ թվով փաստաբանների մասնակցությամբ, որի ընթացքում կորոշվեն փաստաբաններն ընդդեմ Վճռաբեկ դատարանի գործելաոճի մասնագիտական ակցիաները երբ և ինչպես են ընթանալու: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի և շարժումը համակարգող խմբի անդամ Հայկ Ալումյանը:
Ըստ Հ.Ալումյանի՝ փաստաբանները պատրաստ են հանուն իրենց վստահորդների շահերի դիմել նոր գործադուլի, թե ինչպես այն կկոչվի «դատադուլ», թե այլ կերպ փաստաբանն էական չի համարում:
Փաստաբանական շարժման ներկայացուցիչը գտնում է, որ փաստաբանների բողոքի ակցիայի նախորդ փուլի ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ Վճռաբեկ դատարանի գործելաոճում եթե անգամ փոփոխություն կա, ապա այն բացասական է: «Մենք կհասնենք նրան, որ դրական փոփոխություններ կլինեն»,- ասաց նա:
Հ.Ալումյանը նշեց, որ ֆեյսբուքում փաստաբանների շրջանում ընթանում է խնդրի շուրջ ակտիվ ու շահագրգիռ քննարկում: Ոչ ֆեյսբուքի շրջանակում, ոչ էլ առերես հանդիպումների ընթացքում որևէ փաստաբան նախաձեռնությանը դեմ չի արտահայտվել, hնչում են սոսկ վերապահումներ առ այն, որ պետք չէ ակցիային «քաղաքական աստառ տալ». «Մենք բոլորս համամիտ ենք, որ պետք չէ քաղաքականացնել շարժումը, քանի որ այն ոչ թե քաղաքական, մասնագիտական ակցիա է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ համարյա մեկ տարի առաջ փաստաբանները ստեղծել էին հանձնախումբ, որն ի մի էր բերել Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» դեպքերը, փաստաբաններն անգամ դիմել էին բողոքի ակցիայի՝ դատադուլի, և խոստացել առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:
Ակցիայից հետո փաստաբանների բողոքի ձայնը լսելի էր դարձել իշխանության վերին մարմիններում, մասնավորապես՝ նախագահական նստավայրում: Երկրի ղեկավարը հրավիրել էր խորհրդակցություն, որին առաջին անգամ այդ ֆորմատով մասնակցել էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահը: Այդ ժամանակ էր, որ Պալատի նախագահը ներկայացրել էր փաստաբանների դժգոհությունները, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանից, որը ստորադաս դատարանների կողմից թույլ տրված խախտումները շտկելու ունակ վերջին դատական օղակն է: Հանդիպումներ էին եղել նաև փաստաբանական հիշյալ հանձնախմբի անդամների հետ՝ տարբեր ֆորմատներով: Ի լրումն այդ ամենի՝ փաստաբանները ներկայացրել էին տեղեկանք այն գործերի վերաբերյալ, որտեղ Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ էր կիրառել:
Փաստաբանները որոշ ժամանակով դադարեցրել էին բողոքի ակցիաները՝ սպասելով հետագա զարգացումներին, քանի որ իշխանությունները հավաստիացրել էին, որ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կադրային փոփոխությունները կշտկեն իրավիճակը: Մեր հետ զրույցում համակարգող խմբի մեկ այլ անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը այն ժամանակ տեսակետ էր հայտնել, որ խնդիրը ոչ թե օրենքների, այլ դրանք կիրառելու մեջ է, խնդիրն անձերն ու երկակի ստանդարտներն են:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ