Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Կարպետագործը արդարացվեց ժամկետանց անձնագրի հափշտակության մեղադրանքում 03/15/2013   14:08  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, 2012թ. դեկտեմբերի 17-ի դատավճռով կարպետագործ Սուսաննա Դալլաքյանին անմեղ է ճանաչել ու արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթի հափշտակություն) առաջադրված մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Դալլաքյանը 31.08.2012թ-ին, ժամը 15-ի սահմաններում Զարուհի Ծատուրյանից իր 977.000 ՀՀ դրամ արժողության գույքը վերցնելու նպատակով գնացել է Վանաձորում գտնվող վերջինիս պատկանող տուն, որտեղ նրան չհայտնաբերելով, վիճաբանության մեջ է մտել վերջինիս մոր՝ Աիդա Նիկողոսյանի հետ, ապա բացահայտ հափշտակել է տան պահարանի վրա դրված Աիդա Նիկողոսյանին պատկանող ՀՀ քաղաքացու անձնագիրը և դիմել փախուստի: Ընդ որում, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ Ս. Դալլաքյանը մեղադրվում էր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնիրավչությունը, սակայն հետագայում մեղադրանքը փոփոխվել էր և նոր մեղադրանք առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Սուսաննա Դալլաքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2012թվականի օգոստոս ամսին «Վանաձորյան խճանկար» թերթի հայտարարությամբ ծանոթացել է Զարուհի Ծատուրյանի հետ, որից հետո վերջինս եկել է իրենց տուն ու տեսել իր կողմից պատրաստված կարպետները: Այնուհետև Զարուհի Ծատուրյանը վաճառելու և գումարն իրեն տալու նպատակով վերցրել է տարբեր տեսակի կարպետներ, սակայն հետագայում դրանք չի վերադարձրել, որի պատճառով, ինքը բազմիցս դիմել է Զարուհի Ծատուրյանին: 2012թվականի օգոստոսի 31-ին Զարուհի Ծատուրյանն իրենց ընդհանուր ծանոթ Արմեն Մանուչարյանի հետ իրեն է ուղարկել թվով 7 կտոր կարպետ, իսկ մնացած 977.000 ՀՀ դրամ արժողության կարպետները պահել իր մոտ: Նույն օրը` ժամը 15-ի սահմաններում, որդու` Գևորգ Դալլաքյանի հետ գնացել է Զարուհի Ծատուրյանի տուն, որտեղ վերջինիս մայրը` Աիդա Նիկողոսյանը սկսել է անհիմն վիճաբանել իր հետ, իսկ ինքը Զարուհի Ծատուրյանի որդի` Բագրատ Ներսիսյանից պահանջել է զանգահարել մորը, սակայն երբ հեռախոսով լսել է, որ Զարուհի Ծատուրյանն առաջարկել է որդուն ստել և հայտնել, որ ինքը քաղաքում չէ: Մեղադրյալը հայտարարել է, որ ինքը Աիդա Նիկողոսյանի անձնագիրը չի վերցրել և դրանից տեղյակ չէ:

Դատաքննության ընթացքում նույնպես Սուսաննա Դալլաքյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ գնացել է Զարուհի Ծատուրյանի տուն, քանի որ մի քանի ամիս իր զանգերին վերջինս չի պատասխանել: Փորձել է միջնորդների միջոցով ստանալ պարտքը և այդ ընթացքում Զարուհու քույրը խորհուրդ է տվել գնալ իրենց տուն: Աիդա Նիկողոսյանը նույնիսկ իրեն չի թողել տան շեմից ներս մտնել: Ամբաստանայալը հայտնել էր, որ դեպքից հետո Զարուհի Ծատուրյանն իրեն սպառնացել է, թե տես գլխովդ ինչ եմ բերելու: Հայտնել էր նաև, որ Աիդա Նիկողոսյանի սուտ ցուցմունք տալը հիմնավորվել է իրեն ծեծելու վերաբերյալ սուտ ցուցմունքով։ «Եթե այս մեղադրանքով էլ չդատվես, ապա թույն կխմեմ և կմեղադրեմ քեզ, որ պատժվես», - ըստ ամբաստանյալի՝ ասել է Ա.Նիկողոսյանը:

Գործով տուժող Աիդա Նիկողոսյանը նախաքննության ընթացքում, մասնավորապես, ցուցմունք է տվել, որ Սուսաննա Դալլաքյանը տան պահարանի վրայից վերցրել է իր անձնագիրը, ապա թոռան ձեռքից «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը և դրանք տարել իր հետ: Տուժողը դատարանում հայտնել է, որ 2008թ. անձնագրի վավերականության ժամկետը լրացած է եղել, այդ պատճառով այն դրել է պահարանի վրա, որպեսզի դուստրը տանի անձնագրային բաժին և երկարացնի վավերականության ժամկետը: Միաժամանակ նա նշել է, որ Սուսաննա Դալլաքյանն իր աչքի առաջ հափշտակեց անձնագիրն ու իրեն ծեծի ենթարկելով հեռացավ, որից հետո ինքը վատառողջ լինելու պատճառով պառկած է եղել անկողնում և չի տեսել, որ աղջիկն ու թոռը անձնագիրը որոնում են տանը, այլապես կասեր, որ դա անիմաստ է` Սուսաննան այն տարել է:

Մեկ այլ դատական նիստում տուժող Աիդա Նիկողոսյանն ի հակասություն վերը շարադրված իր ցուցմունքի, հայտնել էր, որ անձնագիրը տանը որոնել են, քանի որ ոստիկանության աշխատակիցները խորհուրդ են տվել անձնագիրը լավ փնտրել տանը, չգտնելու դեպքում նոր հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին և դա է պատճառ հանդիսացել, որ անձնագիրը հափշտակելու հարցով դեպքից 3 օր հետո են դիմել ոստիկանություն:

Տուժողի թոռը, գործով անչափահաս վկա Բագրատ Ներսիսյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ամբաստանյալը վերցրել է տատի անձնագիրը և դուրս է եկել: Տատը գոռալով ասել է Սուսաննային, որ դա իր անձնագիրն է, ոչ թե Զարուհունը: Սուսաննան կանգնել է աստիճանների վրա, բացել է անձնագիրը և համոզվել, որ դա Զարուհունը չէ, շպրտել է այն ու կրկին ներս է մտել տուն` մոր հասցեին սպառնալիքներ տվել, որից հետո հեռացել է: Վկան հայտնել էր, որ ինքը չի տեսել, թե Սուսաննան անձնագիրն ուր է շպրտել, սակայն երբ վերջինս մտել է տուն ձեռքին անձնագիր չի եղել: Հայտնեց նաև, որ Սուսաննայի ձեռքին պայուսակ չի եղել և նա «քիփ» շորեր է հագած եղել, եթե անձնագիրը դներ գրպանը, ապա այն կերևար: Վկան հայտնել է նաև, որ ինքը նախաքննության ժամանակ ասել է, որ Սուսաննան անձնագիրը շպրտել է, սակայն թե այդ մասին ինչու չի նշվել արձանագրության մեջ` ինքը չգիտի:

Վկա Զարուհի Ծատուրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Սուսաննա Դալլաքյանը գնացել է իրենց տուն, որտեղ վիճաբանել է մոր` Աիդա Նիկողոսյանի հետ, ծեծի ենթարկել նրան, այնուհետև որդու` Բագրատ Ներսիսյանի ձեռքից վերցնելով նրա հեռախոսը և պահարանի վրա դրված Աիդա Նիկողոսյանի անձնագիրը, հեռացել է, սակայն քիչ անց հեռախոսը վերադարձրել է իր ծանոթ Գրիգոր Հակոբյանին:

Վկան դատական նիստի ընթացքում հիմնականում պնդելով նախաքննության ընթացքում տված ցուցմունքը՝ հայտնել է, որ 2012թվականի օգոստոսի 31-ին, երբ ոստիկանները եղել են իրենց տանը, ասել են հնարավոր է, որ անձնագիրը բակում գցված լինի և խորհուրդ են տվել լավ փնտրել, հետո նոր հաղորդում տալ: Իրենք փնտրել են անձնագիրը, սակայն չեն գտել, այդ պատճառով դեպքից երեք օր անց` 03.09.2012թ. հաղորդում են ներկայացրել, որ մոր անձնագիրը Սուսաննա Դալլաքյանը հափշտակել է:

Դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմնի կողմից մեղադրանքը համարվել է հաստատված միայն տուժողի, նրա դստեր և 10 տարեկան թոռի հակասական ցուցմունքների հիման վրա, այսինքն՝ բացառապես գործի ելքով շահագրգռված անձանց ցուցմունքներով: Գործում չկա ինքնուրույն շահ չունեցող որևէ անձի վկայություն, որը կհաստատեր առաջադրված մեղադրանքը:

Դեպքի օրը տուժողի դուստրը` Զարուհի Ծատուրյանը, հաղորդում է ներկայացրել իր մորը ծեծելու վերաբերյալ, որպիսի արարք նախաքննությամբ չի հիմնավորվել, իսկ անձնագիրը հափշտակելու մասին հաղորդում տրվել է դեպքից 3 օր անց: Հաղորդումն ուշ ներկայացնելը տուժողը, նրա դուստրը և թոռը պատճառաբանել են նրանով, որ անձնագիրը փնտրել են տանը և այն չհայտնաբերելուց հետո նոր դիմել են ոստիկանություն: Մինչդեռ, նախաքննության ընթացքում և՛ տուժողը, և՛ նրա 10 տարեկան թոռը նշել են, որ ամբաստանյալն իրենց աչքի առաջ է հափշտակել անձնագիրը:

Անչափահաս վկան նախաքննության ընթացքում նշել է, որ տեսել է, թե ինչպես ամբաստանյալն անձնագիրը ձեռքին նստեց տաքսի և հեռացավ, իսկ դատաքննության ժամանակ ցուցմունք տվեց, որ ամբաստանյալը տեսնելով, որ անձնագիրը ոչ թե իր մայրիկինն է, այլ տատինն է` շպրտեց:

Տուժողը մի դատական նիստում նշել է, որ ամբաստանյալն իր աչքի առաջ հափշտակեց անձնագիրն ու իրեն ծեծի ենթարկելով հեռացավ, որից հետո ինքը վատառողջ լինելու պատճառով պառկած է եղել անկողնում և չի տեսել, որ աղջիկն ու թոռը անձնագիրը որոնում են տանը, այլապես կասեր, որ դա անիմաստ է, քանի որ Սուսաննա Դալլաքյանն այն հափշտակել է, մեկ այլ նիստում նշեց, որ անձնագիրը տանը որոնել են ոստիկանության աշխատակիցների խորհրդով, որից հետո այն չհայտնաբերելով նոր դիմել են ոստիկանություն:

Դատարանը եզրակացնում է՝ եթե տուժող Աիդա Նիկողոսյանը և վկա Բագրատ Ներսիսյանն ականատես են եղել Սուսաննա Դալլաքյանի գործողություններին և անձամբ տեսել ու համոզվել են, որ նա հափշտակել է տուժողի անձնագիրը, ապա որն էր պատճառը, որ արդեն իսկ հափշտակված անձնագիրը 3 օր նրանք փնտրել են տանը: Դատարանը գտնում է, որ տուժողի, նրա դստեր և թոռի ցուցմունքներն արժանահավատ չեն, նպատակ են հետապնդում ամեն գնով քրեական պատասխանատվության ենթարկել Սուսաննա Դալլաքյանին:

Այսպիսով, վերլուծելով և գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարության տեսանկյունից, դատարանը գտել է, որ նախաքննական մարմնի կողմից Սուսաննա Դալլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն ապացուցված չէ, հետևաբար դատարանը պետք է ճանաչի և հռչակի Սուսաննա Հրաչիկի Դալլաքյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, 2013թ. փետրվարի 26-ի որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սուսաննա Հրաչիկի Դալլաքյանին անմեղ ճանաչելու վերաբերյալ, թողել է օրինական ուժի մեջ: Վերադաս դատարանը մերժել է գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Մովսես Մովսիսյանի վերաքննիչ բողոքը՝ արդարացման դատավճիռի դեմ։

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]