ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավարության կողմերը գնահատում են ՍԴ որոշումը 03/14/2013 20:27 | ԼՐԱՀՈՍ
«Երեք օրերին, որ ընթանում էր դատավարությունը, կարծում եմ, բոլորին հայտնի դարձավ, թե ինչ քանակի դիմումների մասին է խոսքը, ինչ կերպ և ինչ ծավալով է օգտվել կողմն իր իրավունքներից, ու այդ ամենից հետո մերկապարանոց հայտարարություններն ու հռետորական հարցադրումները` կապված հազարավոր դիմումները չքննելու, դրանցից խուսափելու հետ, մեղմ ասած, ուղղակի տարակուսանք է առաջացնում»,- Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակելուց հետո լրագրողներին ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Ըստ նրա, դատաքննության ընթացքում մեկ անգամ ևս փաստվեց, որ ներկայացված բոլոր դիմումները պատշաճ ընթացակարգերով քննություն անցել են, քննարկվել են, չի եղել որևէ բողոք, որից որևէ հանձնաժողով հրաժարված լինի: «Այլ խնդիր է, որ այդ քննության արդյունքում կայացված որոշումները, գուցե, չեն բխել դիմողի խոհերից, հույզերից, ցանկություններից ու երազանքներից»,-ընդգծեց ԿԸՀ նախագահը` հավելելով, որ համաձայն չլինելու պարագայում կար ընթացակարգ` դիմել դատական կարգով վիճարկելու այդ որոշումները, ինչը չի արվել:
Նշվեց նաև, թե ինչ վերաբերում է 17/05 ընտրական տեղամասի հետ կապված ՍԴ-ի դիրքորոշմանը, որքանով պարզ դարձավ որոշման հրապարակումից, ըստ էության, այդ տեղամասի արդյունքը համարվեց ոչ հավաստի և անվավեր: Տ.Մուկուչյանի բնորոշմամբ, ՍԴ-ն արձանագրեց, որ այս դեպքում գործ ունենք կոնկրետ փաստական հանգամանքերի հետ, և, եթե մեկ տեղանասում նկատվել է որևէ թերություն, բնական է, որ դա չի կարող կարծիք ձևավորել, որ մյուսներում ևս եղել է նույնը: Ըստ նրա, ավելին` ինքը կարող է ասել, որ «այդ տեղամասի վերաբերյալ եղել են դիմումներ, իսկ մյուսներում չկան այդ դիմումները, որովհետև չի էլ եղել թերություն»:
ՍԴ-ում քննվող գործով երրորդ կողմ ճանաչված Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն էլ, անդրադառնալով հրապարակված որոշման մեջ արձանագրված օրենսդրական բարեփոխումների, անվստահության մթնոլորտը փարատելու անհրաժեշտությանը, նկատեց, որ Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումների հիմնական նպատակը քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին պատշաճ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ընձեռող մեխանիզմների ստեղծումն էր: Ըստ նրա, դա միտված է նաև հանրային վստահության բարձրացմանը, սակայն, դա, իհարկե, ժամանակ է պահանջում, նաև գործընթացին մասնակցող քաղաքական ուժերի ցանկությունը` իսկապես պատշաճ կատարել իրենց պարտականությունները:
Դ.Հարությունյանն ընդգծեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում իշխանական ուժերը` ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր»-ն ունեն ընդամենը մեկական ներկայացուցիչ: Նա նկատեց, որ եթե բոլոր քաղաքական ուժերի կողմից նշանակված հանձնաժողովների անդամները «պատշաճ կատարեն իրենց գործառույթները, հանրային վստահությունն անխուսափելիորեն կկայանա»:
Նա չբացառեց, որ որոշ նոր առաջարկներ կանի Ընտրական օրենսգրքի հետ կապված. «Որպեսզի ավելի ցցուն դարձնեմ քաղաքական ուժերի պատասխանատվությունը, որպեսզի չլինեն քաղաքական ուժեր, որոնց ներկայացնող անդամներն ունեն նույնքան իրավունքներ, ինչքան, ենթադրենք, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող անդամները, բայց նրանք կանգնեն մեղադրողի դիրքում` չկիսելով պատասխանատվությունը»:
ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով իրենց վստահված անձանց ուղղված քննադատությանը, ընդգծեց, որ նրանք «պահել են ձայները, որոնք կազմել են 540 հազար»: «Խոսել միայն մեկ ընտրատարածքի մասով, այն էլ մեր կողմից ներկայացված, որ կուղարկենք դատախազություն, սա մեկ անգամ ևս մատնանշում է, որ իրավապահ մարմինները և ընդհանրապես այս գործընթացի կազմակերպիչներն ուղղակի դրսևորել են բացարձակ անգործություն»,-նշեց նա:
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից