ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Աբգար Հինգերորդը» երկրորդ անգամ պարտվեց «Յունիբանկին» 03/14/2013 00:33 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը անփոփոխ է թողել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Վարդան Աթայանի հայցի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, այսպիսով մերժել է գործով պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերության բողոքը:
Հայցվորը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից խնդրել էր պարտավորեցնել Երևանի կենտրոնում գտնվող «Հին Էրիվան» շենքի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին ու այդ շենքը որպես սննդի օբյեկտ օգտագործող «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությանը վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` անհապաղ հանել իր լուսանկարը և «Հրամանը» շենքի մուտքի դռան մոտ ցուցափեղկի վրա գտնվող պաստառի վրայից, ու այսուհետ ձեռնպահ մնալ իր և իր մերձավոր ազգականների պատվին ու արժանապատվությանը արատավորող գործողությունների կատարումից: «Հին Էրիվան»-ի շենքի մուտքի մոտ՝ ցուցափեղկի պաստառի վրա Ուսամա Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված է եղել Վարդան Աթայանի լուսանկարը, և վերևում զետեղված է եղել «Հրամանն», ըստ որի, մասնավորապես, Վարդան Աթայանը, Բեն-Լադենը, Սադամ Հուսեյնը ճանաչվել են անցանկալի հաճախորդներ մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն կատարելու համար: Իսկ ծանոթությամբ նշվում էր՝ «վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում»։
Հայցվորի հավաստմամբ՝ պատասխանողի կողմից իր և իր մերձավորների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելը պայմանավորված է հայցվորի աշխատանքային գործունեությամբ, վերջինս «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահն է՝ ներկա դրությամբ «Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան» հոլդինգ ՍՊԸ-ի միջև առկա վարկային հարաբերություններից ծագող քաղաքացիաիրավական վեճերով կան մի շարք դատական գործեր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, 12.10.2012թ. վճռով մերժել էր Վարդան Աթայանի հայցն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, իսկ ընդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությանը` բավարարվել էր մասնակիորեն: Դատարանը վճռել էր պարտավորեցնել պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն ներողություն հայցել հայցվոր Վարդան Աթայանից՝ ներողության տեքստը հայցվորի լուսանկարով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակելով: Վճռով «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ից հօգուտ Վարդան Աթայանի պետք է բռնագանձվի 500.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործով ստորադաս Դատարանը բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ, որը բեկանելու հիմքեր վերաքննիչ բողոքում առկա չեն:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերը նշված «Հրամանում» արված արտահայտություններն իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, նպատակ են հետապնդել նսեմացնելու հայցվորի հեղինակությունը և նվաստացնելու նրան և այդ արտահայտությունները կատարվել են հրապարակային ձևով:
Պատասխանողի կողմից տարածած «Հրաման» վերտառությամբ տեղեկությունում տեղ գտած որպես «հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն», «մարդկության նկատմամբ հանցագործություն» կատարող սուբյեկտ Վարդան Աթայանին որակելը արատավորում է հայցվորին, քանի որ նրան վերագրվող արարքներն իրենց բնույթով հանցագործություններ են։ Բացի այդ, հայցվորի վերաբերյալ կատարված արտահայտությունները զուգորդվել են նրա լուսանկարը Բեն Լադենի լուսանկարի կողքին փակցնելով, ով եղել է ահաբեկիչ և կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Հայցվորը՝ հանդիսանալով բանկային համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող անձ, ունենալով որոշակի սոցիալական և պաշտոնական դիրք, կարող է երրորդ անձանց կողմից ընկալվել որպես սուբյեկտ, ով իր դիրքի օգտագործմամբ կատարել է հակաիրավական արարքներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից