ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան Երեմ Սարգսյանը ԱԽ-ից ակնկալում է սպառիչ պատասխան 03/14/2013 13:05 | Վերլուծություններ
Սկիզբը նախորդիվ
ՀՀ արդարադատության խորհրդի կողմից ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների իրականացումը չի կարող համարվել դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտություն: ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան նորմերի վերլուծությամբ ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 06.03.2013թ. կրկին գրություն է ուղարկել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանին:
Փաստաբանը թույլ տրված խախտումների կապակցությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդման ընթացքի վերաբերյալ այն ներկայացնելուց երկու ամիս անց հղած իր հարցմանը ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանից 27.02.2013թ. ստացել էր անսպասելի և փաստաբանի կարծիքով՝ ոչ սպառիչ պատասխան՝ «... քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում, ուստի ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին, իսկ ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի գործունեությանն օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է»:
Մարտի 6-ի գրության մեջ փաստաբանը, մասնավորապես, գրում է.
«Ակնհայտ է, որ խուսափել եք ներկայացված վերջին դիմումին սպառիչ պատասխան տալուց, թե ի վերջո ինչ ընթացք է ստացել 09.01.2013թ. հաղորդումը և բավարարվել եք միայն ՀՀ Սահմանադրության 97-րդ և ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածների ձևական շարադրմամբ, որից կարելի է միայն եզրակացնել, որ ներկայացված հաղորդմանը որևէ ընթացք չի տրվել և չի էլ տրվելու մինչև սույն քրեական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ներպետական բոլոր դատական ատյանների սպառումը և դրանց օրինական ուժի մեջ մտնելը:
Սակայն, ինչպես նշեցի, դա նշված գրության սուղ բովանդակությունից կատարված եզրակացություն է, որի վերջնական և Ձեր կողմից պաշտոնական հաստատումը ստանալու խնդրանքով էլ ներկայացնում եմ սույն դիմումը: Սակայն նախքան այդ ցանկանում եմ նշել, որ ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումը որևէ պարագայում չի կարող համարվել որևէ դատարանի կամ դատավորի գործունեությանը միջամտություն, այն էլ` օրենքով չնախատեսված միջամտություն, ինչի մասին են վկայում հենց Ձեր իսկ կողմից վկայակոչված ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ դատական օրենսգիրքը:
Այսպես. ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածով սահմանված է, որ. «Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով»:
ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված է, որ. «Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է»:
Իսկ ՀՀ Սահմանադրության 94.1-րդ հոդվածով սահմանված է, որ. «Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ձևավորվում և գործում է արդարադատության խորհուրդը»:
Արդեն ՀՀ դատական օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված է, որ. «Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով»:
Նշված նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ հենց դատարանի և դատավորի անկախության երաշխավոր ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով է ձևավորվել և գործում ՀՀ Արդարադատության խորհուրդը և ՀՀ դատական օրենսգրքում չկա որևէ նորմ, որը Արդարադատության խորհրդի կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումը կախվածության մեջ դնի այս կամ այն դատարանում ընթացող գործի քննությունից:
Այսինքն, ինչպես ՀՀ դատարանները/դատավորները/, այնպես էլ Արդարադատության խորհուրդը միմյանցից բացարձակապես անկախ գործող պետական մարմիններ են:
Ավելին` ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ «Գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում»:
Այսինքն՝ գործի դատական քննությունը կոնկրետ որևէ ժամկետով սահմանափակված չէ և գաղտնիք չէ, որ որոշ քրեական գործերի քննություն երբեմն տևում են մի քանի տարի` հաշվի առնելով նաև բողոքարկման դեպքում դրանց քննությունը վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:
Իսկ նույն օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված է, որ.
«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Արդարադատության խորհուրդը:
2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝
1) արդարադատություն իրականացնելիս նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.
2) արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.
3) աշխատանքային կարգապահությունը պարբերաբար կամ կոպիտ խախտելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց վեց ամիս հետո.
(…)
5) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 72-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով իր համար սահմանված պարտականությունները չկատարելը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից խախտումը կատարելուց հետո` մեկամսյա ժամկետում.
(…)»:
Ինչպես ակնհայտ է, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար սահմանված են վաղեմության կոնկրետ ժամկետներ` 1 ամիս, 6 ամիս և 1 տարի, որոնք անցնելուց հետո դատավորը օրենքի ուժով չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
Նշվածը ևս մեկ հիմնավորում է այն բանի, որ դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից Արմեն Գասպարյանի գործը քննելիս և լուծելիս թույլ տրված քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումների վերաբերյալ 09.01.2013թ. ներկայացված հաղորդման քննարկում չի կարող չիրականացվել սոսկ այն պատճառով, որ օգտվելով մեր իրավունքից համապատասխան դատական ակտերը բողոքարկել ենք վերաքննիչ դատարան և ներկայումս այն գտնվում է քննության ընթացքում:
Բացի այդ, հարկ եմ համարում կրկին նշել, որ դատավոր Իսկոյանի կողմից քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ թույլ են տրվել 2012թ. սեպտեմբերի 20-ին և 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերով: Այսինքն առաջին դատական ակտի կայացումից հետո օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետը լրանում է 2013թ. մարտի 20-ին, իսկ Արմեն Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունն էլ հայտնի չէ, թե երբ կավարտվի` հաշվի առնելով, որ նույնիսկ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո դեռևս առկա է նաև ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու և գործը այդ դատարան ատյանում նույնպես քննվելու հեռանկարը, որից հետո էլ նույնիսկ պարզ չէ, թե արդյոք կավարտվի սույն գործի դատական քննությունը, թե` ոչ:
Փորձելով որևէ միտում չտեսնել դրանում, այնուամենայնիվ անհրաժեշտ է փաստել, որ Արդարադատության խորհրդի կողմից օրենքով սահմանված ժամկետներում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները, որոնք օրենքի ուժով միաժամանակ նաև պարտավորություններ են, չկատարելը, կարող է այլևս անհնարին դարձնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը:
Նշվածից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, խնդրում եմ գրավոր հայտնել, թե արդյոք Ձեր` 27.02.2013թ. թիվ ԴԴ5-Ե-763 գրությունը նշանակում է, որ ներկայացված հաղորդմանը որևէ ընթացք չի տրվել և չի էլ տրվելու մինչև սույն քրեական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ներպետական բոլոր դատական ատյանների սպառումը և դրանց օրինական ուժի մեջ մտնելը, որպեսզի, ինչպես նշել եք, բացառվի «արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունը»:
Միաժամանակ խնդրում եմ սպառիչ կերպով պատասխանել, թե ի վերջո 09.01.2013թ. ներկայացված հաղորդումը որևէ կերպ քննարկվել է, թե` ոչ: Եթե այո, ապա այդ կապակցությամբ ինչ որոշում է կայացվել, իսկ եթե ոչ, ապա` ինչու»:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով փաստաբան Երեմ Սարգսյանը դեռևս 09.01.2013թ: Ըստ պաշտպանի, դատավորի կողմից իր պաշտպանյալ Արմեն Գասպարյանի գործը քննելիս և լուծելիս թույլ են տրվել քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի «ակնհայտ և կոպիտ խախտումների», ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ:
Դատարանը նախ մեղադրողի համապատասխան որոշման հիման վրա որոշում էր ընդունել ամբաստանյալ Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, վերաորակելու վերաբերյալ: Տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով քրեական գործի վարույթը կարճվել էր: Որոշման օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց նոր մեղադրողը գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել կարճելու վերաբերյալ որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ նախնական մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և ըստ պաշտպանի, «աննախադեպ ապօրինի որոշում» կայացրել, դրան հետևել էր 2012թ. հոկտեմբերի 5-ի դատավճիռը, որով դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Ե.Սարգսյանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Ուստի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայելով և վերացնելով իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, ըստ պաշտպանի, յուրացրել է մեկ այլ դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է և ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաև «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից