ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն` դիմողի և հանրային դժգոհության մասին 03/14/2013 22:58 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սահմանադրական դատարանն իրավասու չէ ու չի կարող ստանձնել օրենքով նախատեսված կարգով համապատասխան լիազորությամբ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի ու նրանց ներկայացնող կամ նրանց կողմից առաջադրված տասնյակ հազարավոր իրավասուբյեկտների, ընտրական հանձնաժողովների, այլ դատարանների լիազորությունների ու պարտականությունների վերակատարումը տասնօրյա ժամկետում, որոնք պաշտոնապես պարտավորված են եղել ՀՀ ընտրական օրեսգրքով սահմանված կարգով ու հստակ ժամկետներում կատարել համապատասխան գործողություններ: Այս մասին, մասնավորապես, ասված է ՍԴ-ի այսօր հրապարակված որոշման պատճառաբանական մասում:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն, ելնելով ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:
«Ժամանակին իրենց մասով այդ գործողությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դիմողի ներկայացուցիչները ձգտում էին լրացնել ոչ իրավաչափ կամ գործնականում անիրագործելի միջնորդություններով` հանրային տպավորություն ստեղծելով, որ Սահմանադրական դատարանը, իբր, կարող էր, սակայն չցանկացավ իրականացնել այն, ինչն իրենք էին պարտավոր ժամանակին, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել և ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկներով հիմնավորված դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան»,- ընդգծված է որոշման մեջ:
Միևնույն ժամանակ ՍԴ-ի որոշման մեջ նշված է, որ դատարանը գտնում է նաև, որ «սահմանադրաիրավական տեսանկյունից երկրում ստեղծված նախընտարական ու հետընտրական իրավիճակը չի կարող քննության առարկա լինել միայն ապացուցողական նշանակություն ունեցող իրավական փաստերի անմիջական համադրման շրջանակներում»:
«Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է այն փաստը, որ հատկապես համապետական ընտրությունների արդյունքներով դատարանի նախորդ որոշումները, որքան էլ իրավական առումով հիմնավոր ու փաստարկված են եղել, բովանդակել են հիմնարար իրավական դիրքորոշումներ, այնուամենայնիվ հանրության որոշ շերտերի կողմից միանշանակ չեն ընդունվել: Դրա պատճառը ոչ միայն իրավագիտակցության, իրավական ու քաղաքական մշակույթի առկա մակարդակն է, այլև այն օբյեկտիվ իրողությունը, որ տվյալ ընդհարումն առաջին հերթին երկրի քաղաքական համակարգի ու իշխանության նկատմամբ առկա անվստահության արտացոլանք է, ինչը չի հաղթահարվում: Խնդիրը պահանջում է այնպիսի իրավաքաղաքական լուծումներ, որոնք սահմանադրական հիմնարար սկզբունքների արդյունավետ իրացման ճանապարհով կայուն զարգացման երաշխիքներն ու հանրային վստահության աստիճանն էապես կամրապնդեն»,- մասնավորապես ամրագրված է ՍԴ-ի որոշման մեջ:
ՍԴ-ն գտնում է, որ ընտրական գործընթացներով պայմանավորված հանրային դժգոհության նման արտահայտման խորքային պատճառները սահմանադրաիրավական գնահատումների տեսանկյունից շատ ավելի խորն են. «Դրանք զգալի չափով պայմանավորված են տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձևախեղման վտանգ է առաջանում»:
Ինչպես նախապես հայտարարել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, նա ընթերցեց 34 էջից բաղկացած որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերը: Որոշումն ամբողջությամբ գալիք երկուշաբթի օրը կտեղադրվի ՍԴ-ի պաշտոնական կայքէջում և կուղարկվի դատավարության կողմերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից