Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Դատարան. «Ծաղիկներ»-ը Հասմիկ Մանասերյանինն են 03/13/2013   14:03  |  Քաղաքացիական իրավունք

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դատավոր Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, քննվում է հեղինակային իրավունքների ճանաչման վերաբերյալ ընդդեմ ինքնուս երգահան Հասմիկ Մանասերյանի երաժիշտ, բանաստեղծ ու երգերի հեղինակ Սեդրակ Հովհաննիսյանի ներկայացրած հայցադիմումի գործը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, 30.11.2012թ. վճռով մերժել էր հայցադիմումը՝ «հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքները Սեդրակ Հովհաննիսյանի կողմից ապացուցված չլինելու» պատճառով։

Ըստ հայցվոր Սեդրակ Հովհաննիսյանի՝ 1960-ական թվականներից իրեն ճանաչում է երաժշտասեր հասարակությունը ոչ միայն մեր հանրապետությունում, այլև Ռուսաստանի և ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայաշատ վայրերում, իրեն ճանաչել ու ընդունում են անվանի մասնագետ երաժիշտները` կոմպոզիտորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ, ՀՀ ժող. արտիստ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Սերգեյ Կարապետյանը, գրող-լրագրող ու հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը, ԵՊՀ պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և շատ այլ անվանիներ։ Ժամանակին իր նվագը լսելու են եկել Պարույր Սևակը, Համո Սահյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, իրեն է բախտ վիճակվել «ընկերների հետ գեղեցկացնելու շատ հարսանիքներ ու ուրախություններ, այդ թվում և երջանկահիշատակ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հարսանիքը»։

Գրել է 65-ից ավելի երգեր և մի շարք երգերի երաժշտություն ու նպատակադրվել էր` երբ 100-ը լրանա, «100 երգ» խորագրով երգարան հրատարակի, «բայց արի ու տես, որ այս ընթացքում իր ստեղծագործությունները շատանալու փոխարեն «պակասել են», քանի որ նրանցից 8-ը՝ «Ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ սիրելիս պետք չէ», «Մի գնա մի գնա», «Դու նորից ես գալի», գրագողության առարկա են դարձել»։

1965 թ. ապրիլին հեռուստաօպերատոր Սուրեն Մուրադյանը Սեդրակ Հովհաննիսյանին տվել է մի կլոր սկավառակով ձայներիզ, որի վրա գրանցված էին այն ժամանակ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Մանասերյանի վերոհիշյալ ոտանավորները, հայցվորն էլ այդ ժամանակ ստեղծել է մեղեդիները և բառերը փոխելով` հարմարեցրել այնպես, ինչպես այսօր լսում են ունկնդիրները։

Հայցվորը պնդում է, որ վերոգրյալից հետևում է, որ ինքն է վերոհիշյալ ստեղծագործությունների հեղինակը, քանի որ հենց նա է ստեղծել և իր երգչախմբով առաջինը դրանք կատարել ու հասանելի դարձրել երրորդ անձանց։ Ուստի, ըստ հայցվորի, պատասխանող Հասմիկ Մանասերյանի կողմից խախտվել են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, որում նշվում է. «Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներն են իր ստեղծագործության նկատմամբ», 12-րդ հոդվածի 2-րդ մասի ա, բ և դ կետերը մասնավորապես` «ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք)», «ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք)» և «ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք)», 15-րդ հոդվածը` ձայնագրելով երգերը և տարածելը, որը սույն օրենքի իմաստով տարածում է համարում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը, և 39-րդ հոդվածը։ Հիմք ընդունելով 65 հոդվածի 4-րդ մասը` համաձայն որի «Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն»: «Հասմիկ Մանասերյանի կողմից կատարվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ գրագողություն»,- գտնում է հայցվորը և պահանջում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցներով պատասխանողի հաշվին հրապարակել վճռի եզրափակիչ մասը՝ վերը նշված ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի ճանաչման հատվածով:

Պատասխանողի ներկայացուցիչները՝ առարկելով հայցի դեմ, հայտնել են, որ ըստ փորձագետ Վ.Տիգրանյանի եզրակացության, Հ. Մանասերյանի «Ծաղիկներ» երգը օրիգինալ ստեղծագործություն է։ Նույնաբովանդակ փորձագիտական եզրակացություններ են տրվել նաև «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս», «Էլ քեզ չեմ սիրում» և «Պետք չէ սիրելիս, պետք չէ» երգերի վերաբերյալ: Ավելին, ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրության Կուլտլուսաշխատանքի և ժող. ստեղծագործության հանրապետական գիտամեթոդական կենտրոնի կողմից 03.04.1985թ. տրվել է թիվ 20 վկայականն առ այն, որ Հասմիկ Մանասերյանը հանդիսանում է ինքնուս երգահան, Հասմիկ Մանասերյանի ստեղծագործական գործունեությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ են տպագրվել տարբեր թերթերում` սկսած 1960-ական թթ., որոնց բովանդակության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ հիշյալ ստեղծագործությունների և խոսքերի, և մեղեդիների հեղինակը Հասմիկ Մանասերյանն է:

Համադրելով իրավանորմերը և գործով առկա փաստերը` դատարանը գտել է, որ Հասմիկ Մանասերյանը դեռևս 1967 թվականից «Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ սիրելիս, պետք չէ», «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս» երգերի ստեղծման փաստի ուժով համարվել է վերոնշյալ ստեղծագործությունների հեղինակը, ինչը հաստատվում է Հեղինակային իրավունքների պաշտպանության համամիութենական վարչության կողմից անցկացված փորձաքննություններով, ՀԽՍՀՄ Գրողների Միության Հեղինակային Իրավունքների Պաշտպանության Համամիութենական Պաշտպանության Վարչության` 1967թ.,1968թ., 1972թ., հեղինակի գրանցման թերթիկներիով, գործում առկա բազմաթիվ ամսագրերով և հոդվածներով, որոնք վկայում են այն մասին, որ հանրությունը 1960-ական թվականների սկզբներից վերոնշյալ երգերը ճանաչել է որպես Հասմիկ Մանասերյանի ստեղծագործություններ։

Դատարանի գնահատմամբ՝ հայցվոր Սեդրակ Հովհաննիսյանը չի ներկայացրել արժանահավատ ապացույցներ, որոնց առկայությամբ կհիմնավորեր իր կողմից վերոհիշյալ երգերի հեղինակ լինելու փաստը։ Հայցվորի կողմից ներկայացված 1995թ. լույս տեսած «Հայոց Աշխարհ» և 2010թ. «Մանուշակ աչքեր» վերնագրերով գրքերում որևէ նշում չկա վերոնշյալ ստեղծագործությունների մասին։ ՀՀ Մշակույթի Նախարարության «Հովհաննես Շահբազյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ինքնուս ստեղծագործող Սեդրակ Հովհաննիսյանին տրված տեղեկանքի համաձայն` ժողովրդական ստեղծագործության շտեմարանում պահպանվում է ստեղծագործողի 1970-1971թթ հանձնված թվով հինգ` «Սևծովյան ալիքներ», «Մանուշակ աչքեր», «Վերջին ժամ», «Հետ արի յար», «Սարի ծաղիկ» երգերը, որը նույնպես հաստատում է այն փաստը, որ հայցվորը չի հանդիսացել իր կողմից վկայակոչված ստեղծագործությունների հեղինակը և հետևաբար չի գրանցել դրանք:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]