ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիմում-բողոք չեն ներկայացրել, բայց պահանջում են ընտրություններն անվավեր ճանաչել 03/12/2013 00:35 | Վերլուծություններ
Եվ այսպես՝ սահմանադրական արդարադատության գործընթացն սկսված է եւ առաջին օրվա քննարկումը թույլ է տալիս կատարել մի քանի դիտարկումներ:
Նախ, նիստի հենց սկզբում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը հանդես է գալիս միջնորդությամբ` հղում կատարելով վարչական դատարանի 7 օր առաջ արձակած վճռին, ավելի շուտ՝ ոչ թե վճռին, այլ դրանում տեղ գտած «ՀՀ նախագահի նախկին թեկնածու Սերժ Սարգսյան» արտահայտությանը: Ապա` հայտարարում է, թե նախկին թեկնածուն չի կարող ՍԴ-ում ունենալ իր ներկայացուցիչը: Սահմանադրական դատարանը բնականաբար մերժեց այդ միջնորդությունը: Ի դեպ կա ևս մեկ այլ վճիռ, արձակված ավելի ուշ, որտեղ, նույն հաջողությամբ օգտագործված է «ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան» արտահայտությունը: Եվ պատկերացրեք, եթե ՍԴ-ն դա ընդունելու լիներ որպես այդպիսին, ապա ՍԴ-ի մասին օրենքի պահանջն է՝ Նախագահի ընտրության հետ կապված վեճերով ՍԴ կարող է դիմել ՀՀ նախագահի թեկնածուն: Ընդ որում՝ երկու դեպքում էլ Վարչական դատարանում հայցվորը նույն կողմն է: Մնում է հարցը՝ եթե չկա թեկնածու, ապա ի՞նչ դիմում է քննվում ՍԴ-ում:
Այժմ հայցադիմումի մի քանի ուշագրավ դրվագների մասին:
Դիմող կողմը նշում է զանգվածային խախտումների, լցոնումների մասին, ապա` ամենայն բարեխղճությամբ ծաղկաքաղ է արված ընտրական օրենսգիրքը, որից հետո անդրադարձ է կատարվում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբերի և դրանց վրա փակցված ցուցանակների խնդրին:
Դիմող կողմը նույնանման մեկ այլ դիմում ԿԸՀ էր ներկայացրել փետրվարի 25-ին` նշելով, որ շտաբերի վարձակալության և ցուցանակների արժեքը ներառված չէ հայտարարագրում, հետևաբար սա միանշանակ հիմք է պնդելու, որ թեկնածուի գրանցումը ճանաչվի ուժը կորցրած:
Ուշադրություն դարձրեք դիմումը ԿԸՀ ներկայացնելու ամսաթվին: Այն դեպքում, երբ դիմող կողմը (ներկայացուցիչը) փայլուն գիտեր, որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնել մինչև քվեարկության օրը:
Ինչևէ, ԿԸՀ-ն քննել է դիմումը, կայացվել է որոշում, որը վիճարկվել է Վարչական դատարանում, և դատարանը կայացրել է դատական ակտ՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի որոշումը: Բայց դա չի խանգարել, որպեսզի սույն հայցադիմումը նույնությամբ տեղ գտնի նաև Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում: Թե երբվանի՞ց և ի՞նչ տրամաբանությամբ է ՍԴ-ն դարձել Վարչական դատարանի վերադաս օղակ, դա միայն ըստ երևույթին դիմող կողմին և նրա ներկայացուցչին է հայտնի:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հասցեին հնչեցված անգործության մեղադրանքին, ապա անհասկանալի է, թե ԿԸՀ-ն ինչ պիտի աներ, որ չի արել այն դեպքում, երբ դիմումի քննարկման արդյունքում կայացվել է որոշում: Այս պարագայում կարող էր քննարկման առարկա լինել ոչ թե անգործությունը, այլ առավելագույնը որոշման ճիշտ կամ սխալ լինելը:
Ի դեպ, առնվազն տարօրինակ է մեկ այլ բացթողում եւս. դիմողը չի պահանջել անվավեր ճանաչել ընտրության արդյունքները: Թեեւ տեղամասերում թեկնածուն ուներ մեծ թվով վստահված անձինք, այդուհանդերձ, թե նրանցից որևէ մեկը եւ թե «Ժառանգության» տեղամասային հանձնաժողովների անդամները դիմում-բողոք չեն ներկայացրել: Ընդամենը մեկ տեղամասում, որտեղ առկա է եղել հատուկ կարծիք, կատարվել է վերահաշվարկ:
Այս ֆոնի վրա մնում է հետևություն անել իրական անգործության և դրա մասին արվող անհիմն հայտարարությունների ներդաշնակության մասին: Այդ համատեքստում պետության ո՞ր պատասխանատվության մասին կարող է խոսք լինել, երբ պետությունը, ի դեմս համապատասխան մարմինների, ընթացք է տվել ստացված բոլոր դիմումներին: Այլ հարց է, որ խախտումների մասին հայտարարություններն ամրապնդված չեն լիարժեք ապացույցներով:
Տեսեք, շուրջ 70 դիմումներով ՀՀ նախագահի Թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է 120 տեղամասերում ոչ թե վերահաշվարկ կատարել (որի համար ապացույցներ ներկայացնելու կարիք չէր ունենա, եթե իր ներկայացուցիչը ներկա է եղել հաշվարկին), այլ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:
«Ժառանգության» բոլոր վստահված անձինք ստացել են ընտրական ուղեցույցեր, որտեղ մանրամասն շարադրված է դիմումի ներկայացման կարգը, ձևավորված հանձնաժողովների կազմում մասնակցել են նաև ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացներին, սակայն այդպես էլ անհասկանալի է, թե ինչու նրանք որևէ դիմում չեն ներկայացրել:
Մի՞թե գործ ունենք կոլեկտիվ անգործության փաստի հետ: Չենք կարծում: Բոլոր հիմքերը կան ասելու, որ այդ մարդիկ ուղղակի չեն կասկածել հաշվարկների օբյեկտիվությանը: Հատկանշական է, որ ներկայացվել է 7 տեղամասում վերահաշվարկ կատարելու 11 դիմում, որին էլ հաջորդ առավոտյան հետևեց իբր, առանց «Ժառանգության» ներկայացացուցիչների վերահաշվարկ կատարելու մասին քաղաքական հայտարարությունը: Այն դեպքում, երբ վերահաշվարկ կատարվել է ընդամենը 2 ընտրատարածքում, երկուսում էլ ներկա են եղել «Ժառանգության» ներկայացուցիչները: Առ ասօր անպատասխան է հարցը, թե նման համգամանքների պայմաններում ինչ նպատակ էր հետապնդում այդ հայտարարությունը:
Մեկ այլ հանգամանքի մասին. մինչ սահմանադրական բարեփոխումները ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր ընտրության արդյունքներով վեճերը, իսկ այսօր գնահատում է ընտրության արդյունքներով կայացված որոշումների իրավաչափությունը, որի համար սահմանված է 10-օրյա ժամկետ: Դրան քաջատեղյակ է դիմողի ներկայացուցիչը: Նույնպես և այն հանգամանքին, որ նշված ժամկետում պարզապես անհնար է վերահաշվարկ իրականացնել անգամ ամենաբուռն ցանկության դեպքում:
Դառնալով ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ բովանդակապես մեկը մյուսին կրկնօրինակող 70 դիմումներին, նշենք, որ դրանք, ըստ գործող օրենսդրության, կարող են ներկայացվել, եթե խախտումներն ունեցել են էական նշանակություն և եթե հնարավոր չէ վերականգնել իրական պատկերը և խախտումն էլ արտահայտված չէ անճշտություններում: Սակայն արի ու տես, որ այդ դիմումներին որևէ ապացույց կցված չէ (ի դեպ. հանձնաժողովում այդ դիմումների քննարկմանը ներկա են եղել նաև «Ժառանգության» ներկայացուցիչները): Ավելին, այսօր վիճարկման առարկա են նաև այն տեղամասում անցկացված քվեարկության արդյունքները, որտեղ «Ժառանգության» ներկայացուցիչները որևէ դիմում-բողոք, որևէ առարկություն, որևէ հատուկ կարծիք չեն ներկայացրել: Բայց պարզվում է կա մի «հզոր» ապացույցի տեսակ, որ կոչվում է «ենթադրություն»:
Մի ուշագրավ հանգամանքի մասին ևս. վկայակոչելով ընտրական օրենսդրությունը, դիմող կողմի ներկայացուցիչը նշում է, թե տեղամասային հանձնաժողովի անդամը չի ներկայացնում իրեն նշանակողին` ակնհայտորեն փորձելով մտայնություն ձեւավորել, թե իրենց ներկայացուցիչներն իրենց հետ կապ չունեն: Հարց է առաջանում, եթե իրոք այդպես է խնդիրը, ապա Ազգային ժողովում ինչո՞ւ էին բոլոր խմբակցությունները պայքարում տեղամասերում նախագահ կամ քարտուղար ունենալու, հանձնաժողովների ձեւավորմանը մասնակցելու համար: Առնվազն լուրջ չէ նման պնդումը, ստացվում է, որ դա ինքնանպատա՞կ էր: Իսկ եթե անգամ այդպես է, ապա ինչպե՞ս է լինում, որ հանձնաժողովի ձևավորումից հետո ինքնաբացարկ հայտնած անդամին նոր անդամով փոխարինում է նույն կուսակցությունը («ժառանգության» դեպքում այդ թիվը հասնում է մոտ 80-ի):
Այսինքն ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:
Սրանք են փաստերը, որոնց իրավական գնահատական տալու իրավունք այս փուլում ունի Սահմանադրական դատարանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից