ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օմբուդսմենը պետք է ձերբազատվի չընկալված լինելու բարդույթից 03/11/2013 15:39 | Վերլուծություններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս օրերին հրապարակում է 2012 թվականի իր տարեկան զեկույցը, ընդ որում՝ սեղմագրերի տեսքով։ Նկատենք, որ սեղմագիր ասվածն իրենից ներկայացնում է ընդամենը պաշտպանի դատողությունները՝ զերծ փաստական հանգամանքներից։ Ավելին, զեկույցում պաշտպանը նույնացնում է ոլորտներն ու գերատեսչությունները՝ առաջացնելով իսկական խառնաշփոթ, այդպիսի պայմաններում նրա հնչեցրած գնահատականներն ուղղակի արժեզրկվում են, որքան էլ որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի մատնանշված խախտումների կամ մտահոգությունների հրատապությունը։
Մասնավորապես, «Մարդու իրավունքների վիճակն արդարադատության նախարարության ոլորտում» խորագրով սեղմագրում պաշտպանն անդրադարձել է դատարաններին՝ խիստ մտահոգիչ համարելով դատական համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պայմաններում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը։
Այսօրինակ ահազանգերին «Փաստինֆո» գործակալությունը բազմիցս անդրադարձել է՝ վկայակոչելով կոնկրետ գործ, կոնկրետ աղբյուր և ուզում ենք հուսալ, որ պաշտպանը ևս ունեցել է կոնկրետ հիմքեր նման մտահոգությունների համար և ոչ թե հանդես է եկել մերկապարանոց հայտարարություններով։ Սակայն այս մասին կարող ենք խոսել միայն պաշտպանի կողմից զեկույցն ամբողջությամբ հրապարակվելու դեպքում, քանզի հրապարակվող սեղմագրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ դեկլարատիվ հայտարարություններ։
Երկրորդ, ինչ կապ ունի արդարադատության նախարարությունը դատարանների կողմից թույլ տրվող ապօրինությունների հետ։ Քավ լիցի հեռու ենք նախարարության պաշտպանի դերը ստանձնելուց, ուղղակի կարծում ենք, որ քննադատությունն առավել առարկայական կլինի, եթե սլաքները ճիշտ ուղղությամբ դրվեն։ Վստահ ենք, որ ցանկության դեպքում պաշտպանը կարող էր գտնել արդարադատության նախարարությանը քննադատելու իրական փաստեր, և այդ դեպքում գուցեև չէր հայտնվի նման անհարմար վիճակում և մեզ էլ զերծ կպահեր երկու պետական հիմնարկների՝ միմյանց ուղղված մեղադրանքներին ականատես լինելուց։
Տպավորությունն այնպիսինն է, որ պաշտպանն ուղղակի չի տարանջատում գերատեսչությունը ոլորտից, ինչն արդեն խնդիր է, իսկ եթե գիտակցելով է արել, ապա առավել քան մտահոգիչ է։ Քանզի առաջինի դեպքում ստացվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լավ չի տիրապետում օրենսդրությանը և պետական հիմնարկներից յուրաքանչյուրի գործառույթներին ու լիազորություններին, և արդարադատության նախարարությունը շփոթում է արդարադատություն իրականացնելուն կոչված դատարանների հետ, որոնք ՀՀ Սահմանադրության 94-րդ, 97-րդ հոդվածների համաձայն անկախ են և ցանկացած միջամտություն կարող է ընկալվել որպես դատարանի անկախության դեմ քայլ։ Ինչ վերաբերում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին, ապա Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը վերապահված է Արդարադատության խորհրդին, որի կազմի մեջ 94.1-րդ հոդվածի համաձայն մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Ասել է թե նախարարությունը տվյալ գործառույթի հետ որևէ առնչություն չունի. համենայն դեպս գործող օրենսդրության համաձայն։ Նման պայմաններում առավել քան անհասկանալի է պաշտպանի մոտեցումը՝ քննադատել մի կառույցին մեկ այլ կառույցի կողմից թույլ տրվող բացթողումների համար։
Իսկ ինչ վերաբերում է ի հիմնավորումն դատական իշխանության սխալների համար արդարադատության նախարարությանն ուղղված քննադատությանը օմբուդսմենի այն հայտարարությանը, թե Արդարադատության նախարարը բազմիցս հրապարակային գնահատականներում անդրադարձել է դատական իշխանությանը, ապա մեղմ ասած անլուրջ է։ Պաշտպանը ևս բազմիցս հրապարակային գնահատականներ է հնչեցրել իշխանության տարբեր ճյուղերի գործունեության վերաբերյալ և դա ամենևին էլ չի նշանակում, թե այդպիսով դարձել է այդ ոլորտների գործունեության պատասխանատուն։ Եթե այդպես է կարծում, ապա պաշտպանն իր բոլոր մտահոգություններն ու քննադատությունները պետք է ուղղի հենց իր գրասենյակի դեմ։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պաշտպանի գրասենյակը հրապարակային դաշտում հայտնվում է անհարմար վիճակում։ Նրա՝ գրեթե յուրաքանչյուր հայտարարության հաջորդում են համապատասխան պետական կառույցների ճշգրտող պարզաբանումները։ Իհարկե, սա կարելի է մեկնաբանել նաև այլ կերպ, թե պետական գերատեսչություններն ունակ չեն լսելու քննադատություն, սակայն մյուս կողմից չենք կարող չարձանագրել, որ որքան էլ խնդիրները մտահոգիչ են, ապա նույնքան մտահոգիչ է նաև սխալ հասցեատերերի ընտրությունը, քանզի ախտորոշված հիվանդության համար սխալ մարդու բուժելը չի կարող ծառայել իր նպատակին։ Արդեն վաղուց ժամանակն է, որ օմբուդսմենը ևս փորձի ինքնաքննադատաբար մոտենալ իր գործունեությանը և վերանայի աշխատաոճը, այլապես չընկալված լինելու բարդույթը օմբուդսմենին կշարունակի հետապնդել այսուհետ ևս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ