ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 03/11/2013 16:53 | ԼՐԱՀՈՍ
2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
2013թ. փետրվարի 18-ին «iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել էր ահազանգ, ըստ որի` Երևանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն էր տվել Կ.Նավասարդյանի հայրը, ով հայտնել էր, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել էր, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ և կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։
Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված անձնագրային տվյալները: Ըստ նախաքննության տվյալների` դրանք համապատասխանել են Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալներին, ով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է և ցուցմունք տվել, որ որպես ընտրող ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը: Նա պնդել է, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որևէ մեկին չի տվել և դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց: Միաժամանակ պարզվել է, որ ընտրացուցակում կատարված ստորագրությունը չի պատկանում Մ. Նավասարդյանին:
Հանձնարարություններ էին տրվել ոստիկանության ստորաբաժանմանը՝ ապահովել քրեական գործով քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը:
Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ իսկապես Նարեկ Մարտիրոսյանն է ստորագրել գրանցամատյանում և փորձել քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է դիտորդի միջամտության արդյունքում:
Պարզվել է նաև, որ Նարեկ Մարտիրոսյանի և Մարգարիտա Նավասարդյանի անձնագրային տվյալները նույնն են, առկա է ընդամենը մեկ թվի տարբերություն /2-9/:
Ն. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ