ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի գործակալը դատապարտվեց ազատազրկման 03/11/2013 08:37 | ԳՈՐԾ #
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, անհատ ձեռնարկատեր Գայանե Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման ու վատնման մեջ և դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Դատավճռով մասնակիորեն բավարարվել էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը և Գայանե Դավթյանից հօգուտ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության պետք է բռնագանձվի 6.815.509 ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Ըստ մեղադրանքի, Գ. Դավթյանը 2010 թվականի հոկտեմբերի 18-ին «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲ ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալության պայմանագիր և նոյեմբերի 4-ին որպես ապահովագրական գործակալ հաշվառվել ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական միջնորդների ռեգիստրում: Ստանալով ապահովագրական գործակալի վկայական` նա Սիսիանում իրականացրել է ապահովագրական գործունեություն եւ 2010 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 4-ը կնքել 19 322 609 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 720 ԱՊՊԱ պայմանագրեր: Դատարանի գնահատմամբ, կնքված ԱՊՊԱ պայմանագրերից 330-ի ընդհանուր գումարից` առանձնապես խոշոր չափերի 7 315 509 ՀՀ դրամը գործակալը հանձնման-ընդունման ակտով ապահովագրողի հաշվարկային հաշվեկշիռ ու դրամապահոց չի փոխանցել, չի մուտքագրել և յուրացրել է:
Առաջադրված մեղադրանքում Գայանե Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել, որ նշված գումարը չի յուրացրել, այլ կորցրել է: Վերջին վճարումը կատարել է 2011 թվականի հունվարի 18-ին, դրանից հետո` շուրջ մեկ ամսվա ընթացքում հավաքագրած մոտ 7 900 000 ՀՀ դրամը որոշել է ընկերության դրամարկղ վճարել կանխիկ: Այդ նպատակով 2011 թվականի փետրվարի 20-ին ամուսնու հետ նրա ավտոմեքենայով գնացել է Երևան: Իր մոտ կար 4-5 տոպրակ, որոնց մեջ անձնական իրերն էին: Դրանցից մեկի մեջ էր դրել նաև 7 900 000 ՀՀ դրամը: Ըստ նրա ներկայացրած վարկածի, ավտոմեքենայի անսարքության պատճառով Երևանում` «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքից, նստել է պատահական տաքսի և գնացել ամուսնու բարեկամի տուն` Ավան թաղամաս: Տոպրակներից երկուսը` որոնցից մեկի մեջ եղել է գումարը, մոռացել է տաքսու մեջ: Զանգահարել է ամուսնուն և հայտնել, որ գումարը կորցրել է, ինչի պատճառով իրենց միջև վիճաբանություն է առաջացել: Ոստիկանություն չեն դիմել, քանի որ ոստիկաններին չեն վստահում: Այդ մասին չեն ասել նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲ ընկերությանը:
Դատարանը, սակայն անարժանահավատ, իրականությանն ու գործի փաստական հանգամանքներին չհամապատասխանող է համարել ամբաստանյալ Գայանե Դավթյանի ցուցմունքը, գտնելով, որ այդպիսով ամբաստանյալը հետապնդել է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ: Դատարանը անարժանահավատ է համարել նաև վկա, ամբաստանյալի ամուսին Ներսես Խաչատրյանի ցուցմունքն, ըստ որի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությանը չեն ասել, որ գումարը կորցրել են` մտածելով, որ չեն հավատա։ Այդ մասին չեն հայտնել նաև ոստիկանությանը, քանի որ ոստիկաններին չէին վստահում: Գումարի դիմաց ընկերությանն առաջարկել է իր երկու ավտոմեքենաները, սակայն առաջարկը մերժվել է:
Ըստ դատավճռի, Գայանե Դավթյանի ցուցմունքը հերքվել և նրա կատարած հանցանքը հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով: Մասնավորապես, տուժողի ներկայացուցիչ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանի ցուցմունքով, 2010 թվականի հոկտեմբերին իր ծանոթ Ներսես Խաչատրյանի կնոջ` Գայանե Դավթյանի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության միջև կնքվել է ապահովագրական գործակալության պայմանագիր: Հաշվի առնելով Սիսիանի և Երևանի միջև եղած հեռավորությունն ընկերությունը Գայանե Դավթյանին թույլատրել է պայմանագրերը և ակտերը պայմանագրով նախատեսված երեք օրվա փոխարեն ներկայացնել շաբաթը մեկ անգամ, սակայն հավաքագրած գումարներն ընկերության հաշվեկշռին պետք է փոխանցեր պայմանագրով նախատեսված ժամկետներում: Առաջացած պարտքի վերաբերյալ Ներսես Խաչատրյանը Գայանե Դավթյանի ներկայությամբ հայտնել է, որ չեն հասցրել գումարը մուտքագրել ընկերության հաշվեկշիռ: 2011 թվականի ապրիլի 29-ին կազմել են հանձնման-ընդունման ակտը, որով գործակալը վաճառել էր 16 ԱՊՊԱ պայմանագիր և ընկերությանը վճարման գումարը կազմել է 2480004.5 ՀՀ դրամ: Նույն օրը Գայանե Դավթյանը վճարել է 1000000 ՀՀ դրամ և վերջնական պարտքը կազմել է 7 315 509 ՀՀ դրամ: Դրանից հետո հանդիպել է Ներսես Խաչատրյանին, որը խոսակցության ժամանակ հայտնել է, որ ունի անձնական խնդիրներ, գումարը ծախսել է և խոստացել է մեկ ամսվա ընթացքում պարտքը մարել, սակայն խոստումը չի կատարել:
Նշել է նաև, որ Գայանե Դավթյանն ու Ներսես Խաչատրյանը որևէ անգամ ընկերությանը չեն հայտնել, որ գումարը կորցրել են: Այդ մասին առաջին անգամ լսել է 2012 թվականի փետրվարին` քրեական գործ հարուցվելուց հետո:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Աշոտ Գառնիկի Գասպարյանը, ով պարտքը մարելու վերաբերյալ Գայանե Դավթյանի և նրա ամուսնու` Ներսես Խաչատրյանի հետ ունեցել է բազմաթիվ հեռախոսազանգեր, երկու անգամ էլ հանդիպել ընկերությունում: Զրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ պարտքն առաջացել է պայմանագրերի մի մասը պարտքով կնքելու և գումարը անձնական կարիքների համար օգտագործելու պատճառով, ու պարտավորվել են սեղմ ժամկետում վճարել գումարը։ Հետագայում մեկ միլիոն ՀՀ դրամը վճարվել է և վերջնական պարտքը կազմել է 7.315.509 ՀՀ դրամ։ Վերջիններս տարբեր պատճառաբանություններով ձգձգել և չեն վճարել նշված գումարը, որի պատճառով 2011 թվականի նոյեմբերի 18-ին դիմել է ոստիկանություն:
Դատարանը որպես ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հաստատող ապացույց է դիտել «Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ՓԲ ընկերություններից ստացված և որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված հեռախոսային զանգերի վերծանումները, ըստ որոնց 2011 թվականի փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են ելքային և ընդունվել մուտքային հեռախոսազանգեր, որոնք սպասարկվել են Սյունիքի մարզի Սիսիան, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում և Սյունիք գյուղում տեղակայված ալեհավաքների կողմից, ինչը վկայում է, որ Գայանե Դավթյանն ու Ներսես Խաչատրյանը 2011 թվականի փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում չեն եղել:
Պաշտպանական կողմը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով ամբողջովին բեկանել դատավճիռը և Գայանե Դավթյանի նկատմամբ կայացնել արդարացնող դատավճիռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, սակայն Վերաքննիչ բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից