ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպան. Մարզային դատարանը յուրացրել է Վերաքննիչ դատարանի լիազորությունները 03/11/2013 12:40 | Վերլուծություններ
Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու և պահելու վերաբերյալ քննված քրեական գործով դատախազության աշխատակիցների և դատավորի կողմից թույլ են տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ, նրանց կողմից կայացվել են նախադեպը չունեցող ապօրինի որոշումներ: Նման կարծիք «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ, անցկացված դատաքննության ընթացքում, ապացույցների հետազոտումից հետո, ըստ կողմի, անհերքելիորեն հաստատվել է, որ Արմեն Գասպարյանը խուլիգանություն չի կատարել, ուստի մեղադրող դատախազ Ֆ.Բաղդասարյանի կողմից 2012թ. հունիսի 19-ին իրավացիորեն դատարան է ներկայացվել որոշում Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, վերաորակելու վերաբերյալ:
Դատարանը նույն օրը մեղադրողի միջնորդության հիման վրա որոշում է կայացրել քրեական գործի վարույթի մասը, Արմեն Գասպարյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ` տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:
Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը մարզի դատախազ Վ.Մարգարյանի կողմից հանկարծ փոխարինվել է դատախազ Վ.Լազարյանով, որն էլ 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթի մասը Արմեն Գասպարյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով կարճելու վերաբերյալ իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացված որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ մեղադրանքի Արմեն Գասպարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով` պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի` մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը:
Պաշտպանը առարկություն է ներկայացրել վերոհիշյալ որոշման դեմ, քանի որ դատարանը իրավասու չէ վերացնել իր իսկ կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, այդպիսի իրավասությամբ օժտված է միայն վերաքննիչ քրեական դատարանը: Առարկությունն անտեսվել է, և նույն օրը դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը և «աննախադեպ ապօրինի որոշում կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին»:
Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նշված որոշումը և դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ներկայումս գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան):
Պաշտպան Սարգսյանը գտնում է, որ ո՛չ միջազգային որևէ պայմանագրով, ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ ՀՀ դատական օրենսգրքով, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ո՛չ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը (տվյալ դեպքում` քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը):
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայելով և վերացնելով իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, ըստ պաշտպանի, յուրացրել է մեկ այլ դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է և ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաև «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները:
Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նշված որոշմամբ խախտվել է նաև Արմեն Գասպարյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված` արդար դատաքննության հիմնարար իրավունքը:
Հենց վերը նշվածի հիման վրա էլ, փաստաբանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Արամայիսի Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով 08.01.2013թ. դիմել է ՀՀ արդարադատության խորհուրդ: Կողմը մատնանշել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը` դատավոր Յուրիկ Իսկոյանը արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), ՀՀ դատական օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ (ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Դատարանն, ըստ պաշտպանական կողմի, գործը քննելիս և լուծելիս չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, իր գործունեությամբ և վարքագծով չի ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, չի նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, այլ` ընդհակառակը, խախտել է հավասարության սկզբունքը, մեղադրանքի կողմին պաշտպանության կողմի համեմատ տվել է ակնհայտ առավելություններ, բավարարել է մեղադրանքի կողմի ակնհայտ անհիմն և ապօրինի միջնորդությունները: «Դրա արդյունքում այնպիսի տպավորություն և համոզմունք է ստեղծվել, որ Գեղարքունիքի մարզի դատախազ Վ.Մարգարյանը և մեղադրող դատախազ Վ.Լազարյանն իրենց պաշտոնական դիրքից ելնելով ակնհայտ ազդեցություն ունեն դատավորի վրա և որ դատարանի կողմից կայացված` գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ոչ մի իրավական արժեք չունի, այն ցանկացած պահի կարող է ինչ-որ անձանց քմահաճույքից ելնելով փոփոխվել և որ այն հենց դատավոր Յու. Իսկոյանի կողմից ստորադասվում է մարզի դատախազի կողմից կայացված որոշումներից»:
ՀՀ արդարադատության խորհուրդ դիմելուց հետո արդեն անցել է երկու ամիս, սակայն, ըստ պաշտպանի, դիմումին դեռևս որևէ պատշաճ ընթացք չի տրվել, չնայած որ դրա համար կոնկրետ ժամկետներ և ընթացակարգ է սահմանված: «Դիմումի քննարկման հետագա արհեստական ձգձգման պատճառով կարող են նաև որոշակի խախտումների համար անցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար սահմանված վաղեմության ժամկետները»: Պաշտպանը հետագայում կներկայացնի նաև ՀՀ արդարադատության խորհրդից ստացված, կողմի կարծիքով, օրենքից չբխող պատասխանը, ինչպես նաև իր պատասխան գրությունը` օրենքի մեկնաբանմամբ:
Ե.Սարգսյանը համապատասխան դիմումներ է ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից