Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Միջազգային դիտորդը կարծում է, որ 26/01 ընտրատեղամասում պետք է ձայների վերահաշվարկ կատարվի 03/11/2013   18:46  |  Ընտրական իրավունք

Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի և Արդարադատության նախկին նախարար Դերմոտ Ահերնը, ով դիտորդական առաքելության շրջանակներում հետևել է թիվ 26/01 ընտրատեղամասում ձայների հաշվարկին, կարծում է, որ տեղամասն իրենց կողմից լքելուց հետո փոխվել են քվեարկության արդյունքները և պետք է վերահաշվարկ կատարվի։

Նման կարծիք Դիտորդը հայտնել է Հայ իրավաբանների միության ատենապետին հասցեագրված իր նամակում, որը տարածել է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը: Նամակին ստորև կարողեք ծանոթանալ ամբողջությամբ.

«Հարգելի Գարո, Հայ իրավաբանների միության ատենապետ,

Հավանաբար կհիշեք նախագահական ընտրություններից հետո Երևանից Փարիզ ուղևորվող ինքնաթիռում մեր միջև կայացած խոսակցությունը: Ես նշեցի, որ անհանգիստ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ ընտրության օրն այն ընտրատեղամասում և ԸԸՀ-ում, որտեղ ես դիտարկում էի իրականացնում:

Հակիրճ՝ ես և իմ գերմանացի գործընկեր Հեդդա Հաարսը (Hedda Haars) ընտրության օրը դիտարկում էինք վեց ընտրատեղամաս և, համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական թիմի ցուցումների, մենք ավարտեցինք դիտարկումը Եղվարդի թիվ 3 տարրական դպրոցում տեղակայված 26/1 ՏԸՀ-ում: Այն, ինչ մենք տեսանք 19:00-ից մինչև մոտավորապես 20:00-ը, արվեց ճիշտ:

Նախագահողը և թիմն անցան ձայների հաշվարկին: Այս անգամ ևս ամեն ինչ արվեց համաձայն ցուցումների: Նախագահողը ցույց տվեց բոլորին, այդ թվում նաև մեզ, մեր թարգմանչին, մեր վարորդին, ինչպես նաև գործող նախագահի վստահված անձին ծրարից հանվող յուրաքանչյուր քվեաթերթիկ:

Անմիջապես պարզ դարձավ, որ Րաֆֆին կլանում է ձայները: Սա հարուցեց տեղացի ներկաների զարմանքը: Իրոք, որոշ չափով շփոթեցնող էր այն, որ գրեթե յուրաքանչյուր ձայն Րաֆֆիի օգտին էր: Եզակի դեպքերում, երբ ձայնը տրված էր գործող նախագահի օգտին, որոշ տեղացի ներկաներ թեթևակի ծիծաղում էին: Եվ այսպես շարունակ՝ գրեթե բոլոր տրված ձայները Րաֆֆիի օգտին էին: Գործող նախագահի վստահված անձը հաշիվը պահում էր շատ մեթոդիկ կերպով, և ես շատ պարզորոշ տեսա նրա հաշվարկից, որ Րաֆֆին անհամեմատ առաջ էր: Մոտավորապես 21:15-ին ես տեքստ ուղարկեցի իմ ղեկավարին՝ ասելու, որ ձայների 30%-ը հաշվարկված է, և մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է:

Այդ պահին և մինչ մենք կլքեինք տեղամասը, անվավեր քվեաթերթիկները հայտարարվում էին: Օրինակ՝ մեկ քվեաթերթիկ համարվեց անվավեր այն պատճառով, որ ընտրողը նշում էր արել բոլոր թեկնածուների օգտին՝ բացառությամբ գործող նախագահի: Մեկ այլ քվեաթերթիկ համարվեց անվավեր, քանզի ընտրողը նշում էր արել, որ քվեարկում է նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուի օգտին: Որոշ քվեաթերթիկներ էլ համարվեցին անվավեր, քանզի այս կամ այն թեկնածուի օգտին նշումը ճիշտ չէր արված կամ քվեաթերթիկում բացակայում էր որևէ նշում: Իմ հաշվարկով 20:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ մենք գնացինք ԸԸՀ, անվավեր քվեաթերթիկների թիվն անցում էր 10-ը:

ՏԸՀ-ն լքելու պահին մենք համակարծիք էինք, որ ձայների 35%-ը հաշվարկված է, և մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է: Մենք գնացինք Եղվարդի թիվ 26 ԸԸՀ և ներկայացանք ԸԸՀ թիմին: Այստեղ հաշվարկի տեղի պայմանները հեռու էին կատարյալ լինելուց: Այն բաղկացած էր երկու սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին միջանցքով, ինչը նշանակում է, որ ես մնացի այն սենյակում, որտեղ նախագահը և փոխնախագահն ընդունում էին արդյունքներով եկած ՏԸՀ թիմերին: Իմ գործընկեր Հեդդան մնաց այն սենյակում, որտեղ քարտուղարը մուտքագրում էր տարբեր արձանագրությունների տվյալները:

ԸԸՀ թիմն ինձ հետ քիչ համագործակցեց այն առումով, որ նրանք ինձ, ինչպես նաև իրենց արձանագրություններով եկող ՏԸՀ թիմերին որևէ տեղեկություն չտրամադրեցին: Տարածության պակասը դժվարություն հարուցեց ինձ համար որևէ բան տեսնելու առումով: Ես ստիպված էի տեղեկություն խնդրել ամեն անգամ, երբ ցանկանում էի: Իմ թարգմանիչն ու վարորդը մատնանշեցին, որ թիմն ինչ-որ չափով անհանգիստ է զգում իրեն մեր ներկայությունից:

Երբ եկան թիվ 26/1-ի արդյունքները, ես հատկապես հետաքրքրվեցի և խնդրեցի արդյունքը: Համագործակցության չհանդիպեցի, սակայն իմ թարգմանչին հաջողվեց տեսնել արձանագրությունը: Նա նշեց, որ գործող նախագահը հաղթել է Րաֆֆուն մոտավորապես 382/302 հարաբերակցությամբ: Ես ապշել էի այս ակնհայտ շրջադարձից, որը տեղի էր ունեցել մեր՝ տեղամասը լքելուց հետո: Ես ապարդյուն փորձեցի ստանալ լրացուցիչ տեղեկատվություն: Այնուամենայնիվ՝ իմ թարգմանիչն ասաց՝ նկատել է, որ արձանագրությունում անվավեր քվեաթերթիկների թիվը զրո է: Սա ինձ ամբողջովին հանկարծակիի բերեց, և ես խնդրեցի իմ թարգմանչին տեղյակ պահել նախագահողին իմ զարմանքի մասին: Այդ ժամանակից ի վեր մինչև մոտավորապես առավոտյան 3:30-ը, երբ մենք վերջացրինք տվյալների աղյուսակի կազմման դիտարկումը, ինձ հետ քիչ կամ ընդհանրապես չհամագործակցեցին: Ես վերջնականորեն խնդրեցի տեսնել գրավոր վերջնական արդյունքը, սակայն նախագահողը մերժեց: Ես հանդիպեցի իմ գործընկեր Հեդդային, ով գոհունակություն հայտնեց կողքի սենյակում տեղի ունեցածի, այն է՝ տվյալների մուտքագրման կապակցությամբ: Ես առաջարկեցի նրան նախագահողից խնդրել արձանագրության կրկնօրինակը: Նորից, սակայն, նա մերժեց՝ օդում թափահարելով ձեռքերը: Մենք հարցրեցինք արդյոք նրանք հրապարակելու են արդյունքները, և պատասխանը եղավ՝ առավոտյան: Մենք անմիջապես դուրս եկանք: Մենք լրացրեցինք ԵԱՀԿ ձևաթուղթը՝ գիշերվա ընթացքում մշտական կապի մեջ լինելով նրանց հետ:

Ես 32 տարի է՝ քաղաքականությամբ եմ զբաղվում այստեղ՝ Իռլանդիայում, մասնակցելով և հաղթելով յուրաքանչյուր ընտրություն, որոնցում ես անձամբ պայքարել եմ: Իմ կուսակցության կողմից ներկայացված լինելով՝ եղել եմ ընտրությունների խորհրդի տնօրեն ազգային և տեղական մակարդակում: Ես նման բանի երբեք ականատես չեմ եղել: Իմ փորձը ցույց է տալիս շեղում, երբ ես տեսնում եմ մի բան, և տեղի է ունենում մի տարօրինակ բան, որը շրջում է ընտրության արդյունքն այն բանից հետո, երբ մենք լքեցինք թիվ 26 ՏԸՀ-ը: Ինչպես Ձեզ հավաստեցի, ես զգում եմ, որ այս հաշվարկը պետք է ամբողջովին վերաքննվի: Ես չեմ կարողացել հասկանալ այն ժամանակ և մինչ այժմ՝ ինչպես կարող են անվավեր քվեաթերթիկները դառնալ վավեր:

Լրացուցիչ տեղեկատվության կարիքի դեպքում խնդրում եմ չվարանել և կապ հաստատել ինձ հետ:

Դերմոտ Ահերն,
2013թ. Հայաստանում նախագահական ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի և Արդարադատության նախկին նախարար:
5 մարտի, 2013թ.»

 


Արխիվ

[]