Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

«Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի գործակալը դատապարտվեց ազատազրկման 03/11/2013   08:37  |  ԳՈՐԾ #

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ,  անհատ ձեռնարկատեր Գայանե Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման ու վատնման մեջ և դատապարտել ազատազրկման  4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Դատավճռով մասնակիորեն բավարարվել էր «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը և Գայանե Դավթյանից հօգուտ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության պետք է բռնագանձվի  6.815.509  ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Ըստ մեղադրանքի, Գ. Դավթյանը 2010 թվականի հոկտեմբերի 18-ին «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲ ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալության պայմանագիր և նոյեմբերի 4-ին որպես ապահովագրական գործակալ հաշվառվել ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական միջնորդների ռեգիստրում: Ստանալով ապահովագրական գործակալի  վկայական` նա Սիսիանում իրականացրել է ապահովագրական գործունեություն եւ  2010 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 4-ը  կնքել  19 322 609 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 720 ԱՊՊԱ պայմանագրեր: Դատարանի գնահատմամբ, կնքված ԱՊՊԱ պայմանագրերից 330-ի ընդհանուր գումարից` առանձնապես խոշոր չափերի 7 315 509 ՀՀ դրամը գործակալը  հանձնման-ընդունման ակտով ապահովագրողի հաշվարկային հաշվեկշիռ ու դրամապահոց չի փոխանցել, չի մուտքագրել  և յուրացրել է:

Առաջադրված մեղադրանքում Գայանե Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչել և  պնդել, որ նշված գումարը չի յուրացրել, այլ կորցրել է: Վերջին վճարումը կատարել է 2011 թվականի հունվարի 18-ին, դրանից հետո` շուրջ մեկ ամսվա ընթացքում հավաքագրած մոտ 7 900 000 ՀՀ դրամը որոշել է ընկերության դրամարկղ վճարել կանխիկ: Այդ նպատակով 2011 թվականի փետրվարի 20-ին ամուսնու հետ նրա ավտոմեքենայով գնացել է Երևան: Իր մոտ կար 4-5 տոպրակ, որոնց մեջ անձնական իրերն էին: Դրանցից մեկի մեջ էր դրել նաև 7 900 000 ՀՀ դրամը: Ըստ նրա ներկայացրած վարկածի, ավտոմեքենայի անսարքության պատճառով Երևանում` «Հայրենիք»  կինոթատրոնի մոտակայքից, նստել է պատահական տաքսի և գնացել ամուսնու բարեկամի տուն` Ավան թաղամաս: Տոպրակներից երկուսը` որոնցից մեկի մեջ եղել է գումարը, մոռացել է տաքսու մեջ: Զանգահարել է ամուսնուն և հայտնել, որ գումարը կորցրել է, ինչի պատճառով իրենց միջև վիճաբանություն է առաջացել: Ոստիկանություն չեն դիմել, քանի որ ոստիկաններին չեն վստահում:  Այդ մասին չեն ասել նաև  «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲ ընկերությանը:

Դատարանը, սակայն  անարժանահավատ, իրականությանն ու  գործի փաստական հանգամանքներին չհամապատասխանող է համարել ամբաստանյալ Գայանե Դավթյանի ցուցմունքը, գտնելով,  որ այդպիսով ամբաստանյալը հետապնդել  է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ: Դատարանը անարժանահավատ է համարել նաև վկա, ամբաստանյալի ամուսին  Ներսես Խաչատրյանի ցուցմունքն,  ըստ որի  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությանը չեն ասել, որ գումարը կորցրել են` մտածելով, որ չեն հավատա։ Այդ մասին չեն հայտնել նաև ոստիկանությանը, քանի որ ոստիկաններին չէին վստահում: Գումարի դիմաց ընկերությանն առաջարկել է իր երկու ավտոմեքենաները, սակայն առաջարկը մերժվել է:

Ըստ դատավճռի, Գայանե Դավթյանի ցուցմունքը հերքվել և նրա կատարած հանցանքը հիմնավորվել  է դատաքննությամբ հետազոտված  ապացույցներով: Մասնավորապես, տուժողի ներկայացուցիչ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանի ցուցմունքով,  2010 թվականի հոկտեմբերին իր ծանոթ Ներսես Խաչատրյանի կնոջ` Գայանե Դավթյանի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության միջև կնքվել է ապահովագրական գործակալության պայմանագիր: Հաշվի առնելով Սիսիանի և Երևանի միջև եղած հեռավորությունն ընկերությունը Գայանե Դավթյանին թույլատրել է պայմանագրերը և ակտերը պայմանագրով նախատեսված երեք օրվա փոխարեն ներկայացնել շաբաթը մեկ անգամ, սակայն հավաքագրած գումարներն ընկերության հաշվեկշռին պետք է փոխանցեր պայմանագրով նախատեսված ժամկետներում: Առաջացած պարտքի վերաբերյալ Ներսես Խաչատրյանը Գայանե Դավթյանի ներկայությամբ հայտնել է, որ չեն հասցրել գումարը մուտքագրել ընկերության հաշվեկշիռ: 2011 թվականի ապրիլի 29-ին կազմել են հանձնման-ընդունման ակտը, որով գործակալը վաճառել էր 16 ԱՊՊԱ պայմանագիր և ընկերությանը վճարման գումարը կազմել է 2480004.5 ՀՀ դրամ: Նույն օրը Գայանե Դավթյանը վճարել է 1000000 ՀՀ դրամ և վերջնական պարտքը կազմել է 7 315 509 ՀՀ դրամ: Դրանից հետո հանդիպել է Ներսես Խաչատրյանին, որը խոսակցության ժամանակ հայտնել է, որ ունի անձնական խնդիրներ, գումարը ծախսել է և խոստացել է մեկ ամսվա ընթացքում պարտքը մարել, սակայն խոստումը չի կատարել:

Նշել է նաև, որ Գայանե Դավթյանն ու Ներսես Խաչատրյանը որևէ անգամ ընկերությանը չեն հայտնել, որ գումարը կորցրել են: Այդ մասին առաջին անգամ լսել է 2012 թվականի փետրվարին` քրեական գործ հարուցվելուց հետո:

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Աշոտ Գառնիկի Գասպարյանը, ով  պարտքը մարելու վերաբերյալ Գայանե Դավթյանի և նրա ամուսնու` Ներսես Խաչատրյանի հետ ունեցել է բազմաթիվ հեռախոսազանգեր, երկու անգամ էլ հանդիպել ընկերությունում: Զրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ պարտքն առաջացել է պայմանագրերի մի մասը պարտքով կնքելու և գումարը անձնական կարիքների համար օգտագործելու պատճառով, ու պարտավորվել են սեղմ ժամկետում վճարել գումարը։ Հետագայում մեկ միլիոն ՀՀ դրամը վճարվել է և վերջնական պարտքը կազմել է 7.315.509 ՀՀ դրամ։ Վերջիններս տարբեր պատճառաբանություններով ձգձգել և չեն վճարել նշված գումարը, որի պատճառով 2011 թվականի նոյեմբերի 18-ին դիմել է ոստիկանություն:

Դատարանը որպես ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հաստատող ապացույց է դիտել «Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ՓԲ ընկերություններից ստացված և որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված հեռախոսային զանգերի վերծանումները,  ըստ որոնց 2011 թվականի փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են ելքային և ընդունվել մուտքային հեռախոսազանգեր, որոնք սպասարկվել են Սյունիքի մարզի Սիսիան, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում և Սյունիք գյուղում տեղակայված ալեհավաքների կողմից, ինչը վկայում է, որ Գայանե Դավթյանն ու Ներսես Խաչատրյանը 2011 թվականի փետրվարի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում չեն եղել:

Պաշտպանական կողմը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ  քրեական դատարան՝ միջնորդելով ամբողջովին բեկանել դատավճիռը և  Գայանե Դավթյանի նկատմամբ կայացնել արդարացնող դատավճիռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, սակայն Վերաքննիչ   բողոքը մերժվել է և ստորադաս դատարանի դատական ակտը թողնվել է անփոփոխ:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]