ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պ.Հայրիկյան. Դատարանը սահմանափակել է ազատ խոսքի արտահայտման իրավունքը 03/08/2013 12:48 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելուց հետո Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձել պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու վերաբերյալ կոմունիստներ Գեղամ Գալստյանն ու Նորիկ Պետրոսյանն ընդդեմ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քաղաքացիական գործը: Այս անգամ այն քննվում է դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ:
Հայցվորները 2011թ. դեկտեմբերի 16-ին ներկայացված հայցադիմումով դատարանից հայցում էին պարտավորեցնել պատասխանող Պարույր Հայրիկյանին հերքելու «Հրապարակ» օրաթերթում զետեղված իրենց պատիվը արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկությունները։ 2011թ.-ի հուլիսի 7-ին «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Հունիսի 12-ի «Հայոց հարց» հաղորդաշարի թեմայով կոմունիստների անունից տպագրվել էր «Չնչին, ինչպես Արարատին նետած քար» հոդվածը, 2011թ.-ի հուլիսի 9-ին նույն օրաթերթի «Պատասխան» խորագրի ներքո Պարույր Հայրիկյանի անունից տպագրվել էր «Հայհոյելը թուլութեան խոստովանութիին է» հոդվածը և 2011թ.-ի հուլիսի 20-ի «Հրապարակ» օրաթերթի «Մշակույթ» խորագրի ներքո «Դատի տա՞լ, թե` Չտալ, այս է խնդիրը» հոդվածը: Վեճի առարկա է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում «Լուրեր» խորագրի ներքո տպագրված «ՀՀԿ-ի ծնողը» հոդվածը:
Հայցվորներն առանձնացրել էին 19 տեղեկությունները, որոնք, ըստ նրանց, պարունակում են «վիրավորանք, զրպարտանք», այդ թվում՝ «Պատմության աղբանոցում հայտնված կոմունիստական ուժերի մնացուկներ», «Ցավոք սրտի, դուք այդ դաշտը մտաք ձեր բոլշևիկյան ավազակային ու հանցավոր բարքերով», «Հայ ժողովրդի եղեռնը կազմակերպել է Սովետական Միությունը», «Լռել և փառք տալ ճակատագրին, որ Նյուրենբերգյան դատավարությունից սպրդեցիք, «Իսկ անկախությունը, հայ ժողովուրդը բոլշևիկյան բռնապետության հետևանքով է կորցրել» և այլն։
Դատարանը՝ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, 2012թ. մայիսի 4-ի վճռով մասնակի բավարարել էր Գեղամ Գալստյանի և Նորիկ Պետրոսյանի հայցը: Վճռով Պարույր Հայրիկյանը պարտավորեցվել է «Հրապարակ» օրաթերթում հրապարակելու սույն վճռի եզրափակիչ` «վճռեց» մասը: Վճռով Պարույր Հայրիկյանից հօգուտ Գեղամ Գալստյանի պետք է բռնագանձվի 40.000 ՀՀ դրամ` որպես վիրավորելու հետևանքով փոխհատուցման ենթակա գումար։
Դատարանը գտել է, որ նշված արտահայտություններով հոդվածի հեղինակը նպատակ է հետապնդել դիտավորությամբ, կանխամտածված նվաստացնել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, և պատասխանողն օրենքի ուժով ենթակա է պատասխանատվության այդ մասով: «Արված արտահայտություններն որևէ կերպ դատարանը չի դիտարկում զրպարտության լույսի ներքո, քանի որ դրանց մի մասը, ինչպես վերը նշվեց դիտվում են որպես վիրավորանք, իսկ մյուս հրապարակված փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն դրանցից որոշները իրականությանը համապատասխանելու փաստից անկախ չեն արատավորում հայցվորների պատիվն ու արժանապատվությունը»։
Պատասխանող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ըստ որի Դատարանը հայցապահանջի բավարարված մասով իրավական սխալ գնահատական է տվել վեճի առարկա նյութերին, որոնցում բացակայում է վիրավորական կամ այլ բնույթի որևէ տեղեկություն, չի խախտվում անձի իրավունքները: Այն հանդիսացել է արտահայտված կարծիք, որը պարունակել է քննադատություն և ուղղված է եղել կոնկրետ գաղափարախոսությանը, մինչդեռ` Դատարանն այն դիտել է որպես վիրավորանք` սահմանափակելով ազատ խոսքի արտահայտման իրավունքը:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս.Միքայելյանի նախագահությամբ, 2012 թ.հուլիսի 12-ի որոշմամբ, մերժել էր պատասխանողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 2012 թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ, պատասխանողի բողոքը բավարարել էր և բեկանված մասով գործն ուղարկվել էր ստորադաս դատարան նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Ինչ վերաբերում է բողոքի մյուս փաստարկին, որ հայցվոր կողմը բաց է թողել օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը, նույնպես անհիմն է: Մասնավորապես` հաստատվել է, որ վիճարկվող հոդվածը հրապարակվել է 2011 թվականի հուլիսի 20-ին, իսկ հայցադիմումը Դատարան մուտք է եղել 2011 թվականի դեկտեմբերի 16-ին, այսինքն` հայցվոր կողմը տվյալ դեպքում պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված վիրավորանքի պահից առավելագույնը վեցամսյա ժամանակահատվածում դատարան հայց ներկայացնելու օրենսդրական պահանջը»: Մինչդեռ, ըստ Վճռաբեկ դատարանի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու հետ: «Նշվածն անհրաժեշտ է եզրահանգելու, թե արդյոք հավանական է, որ պատասխանողի վերջին հոդվածի հրապարակումից (20.07.2011 թվական) սկսած շուրջ հինգ ամիս հետո են համահայցվորները տեղեկացել իրենց իրավունքի խախտման մասին»,- հարց է տալիս Վճռաբեկ դատարանը և եզրահանգման գալիս՝ «ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կարգը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից