ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պան Գի Մուն. «Կանանց դեմ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն» 03/08/2013 10:27 | Միջազգային լրահոս
«Այս տարի Կանանց միջազգային օրը մենք մեր զայրույթը գործի ենք վերածում: Մենք հայտարարում ենք, որ կանանց դեմ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն, և մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք պատժի ենթարկվեն այն ոտնձգությունների համար, որոնցից նրանք տուժել են»,-մասնավորապես ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում:
Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.
«Կանանց միջազգային օրը տոնելիս պետք է հետադարձ հայացք նետենք մեկ տարվա ընթացքում կանանց և աղջիկների դեմ կատարված` բռնությամբ ուղեկցվող սահմռկեցուցիչ հանցագործություններին և հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես հիմք դնել ավելի լավ ապագայի:
Մի երիտասարդ կին մահվան ելքով խմբակային բռնաբարության էր ենթարկվել: Մեկ ուրիշն ինքնասպանություն էր գործել ամոթի զգացումից, որը, սակայն, պետք է որ ապրեին բռնացողները: Շատ մոտ տարածությունից դեռահասների վրա էին կրակել միայն այն պատճառով, որ նրանք հանդգնել էին ձգտել կրթության:
Այս վայրագությունները, որոնք իրավամբ համընդհանուր զայրույթ հարուցեցին, մասն էին շատ ավելի մեծ խնդրի, որն, ըստ էության, թափանցում է յուրաքանչյուր հասարակություն և կյանքի յուրաքանչյուր ոլորտ:
Նայեք ձեր շուրջը գտնվող կանանց: Մտածեք նրանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար՝ ձեր ընտանիքներում կամ համայնքներում: Եվ հասկացեք, որ կա վիճակագրական հավանականություն, որ նրանցից շատերն իրենց կյանքի ընթացքում բռնության են ենթարկվել: Նույնիսկ ավելին՝ սփոփել են քրոջը կամ ընկերոջը և կիսել նրանց` հարձակման ենթարկվելու հետևանքով ծագած վիշտն ու զայրույթը:
Այս տարի Կանանց միջազգային օրը մենք մեր զայրույթը գործի ենք վերածում: Մենք հայտարարում ենք, որ կանանց դեմ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն, և մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք պատժի ենթարկվեն այն ոտնձգությունների համար, որոնցից նրանք տուժել են: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` պայքարելու առողջությանը սպառնացող համընդհանուր այս վտանգի դեմ, որտեղ էլ որ այն թաքնված լինի` տանը թե աշխատավայրում, պատերազմական գոտիներում թե խաղաղ երկրներում, ինչպես նաև այն մարդկանց գիտակցության մեջ, ովքեր թույլ են տալիս, որ բռնությունները շարունակվեն:
Մենք նաև հատուկ խոստում ենք տալիս կանանց, ովքեր գտնվում են հակամարտության գոտիներում, որտեղ սեռական բռնությունը շատ հաճախ դառնում է պատերազմի գործիք՝ ուղղված արժանապատվության ոչնչացման միջոցով թշնամու ստորացմանը:
Այդ կանանց մենք ասում ենք. ՄԱԿ-ը ձեր կողքին է: Որպես գլխավոր քարտուղար` ես պնդում եմ, որ հակամարտություններում սեռական բռնությունների ենթարկված բոլոր զոհերի բարեկեցությունը պետք է լինի մեր գործողությունների առաջնային գծում: Եվ ես հանձնարարում եմ իմ ավագ խորհրդականներին խաղաղարարության, խաղաղապահության և խաղաղաշինության մեր բոլոր գործողություններում առաջնային դարձնել մեր արձագանքը սեռական բռնություններին:
ՄԱԿ-ի համակարգը ծավալում է «Միավորվենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» քարոզարշավը, որը հիմնված է պարզ, բայց և հզոր խոստման վրա, այն է` բոլոր կանայք և աղջիկներն ունեն մարդու հիմնարար իրավունք՝ ապրելու բռնություններից զերծ:
Այս շաբաթ Նյու Յորքում` Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, աշխարհն անցկացնում է ՄԱԿ-ի մինչ օրս ամենամեծ ժողովն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Մենք այս հավաքից կքաղենք առավելագույնը և նույնիսկ դրա ավարտից շատ անց կշարունակենք հետամուտ լինել առաջընթացին:
Ես ողջունում եմ այն բազմաթիվ կառավարություններին, խմբերին և անհատներին, որոնք նպաստել են այս քարոզարշավին: Կոչ եմ անում բոլորին միանալ մեր ջանքերին: Լինի որևէ գործի համար դրամական միջոցներ հատկացնելով, թե բողոքի ձայն բարձրացնելով՝ դուք կարող եք մասնակցել այս անարդարությանը վերջ տալու և կանանց ու աղջիկների համար իրենց արժանի անվտանգություն, ապահովություն և ազատություն ապահովելու մեր համընդհանուր նախաձեռնությանը»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան