ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիպ և սուր շնչառական վարակներ 03/07/2013 17:08 | ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով այսօր եվրոպական տարածաշրջանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ԱՀԿ անդամ 53 երկրի կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները: Աճ է արձանագրվել նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված գրիպի և դրանից առաջացած բարդությունների: Ներկայումս եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրներում շրջանառում են ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, գրիպի Բ տեսակը, այնպես էլ շնչառական վարակների այլ հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեռևս շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ մշտադիտարկումը, որի արդյունքները վկայում են այն մասին, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 2,1 անգամ (2013թ. փետրվարի 18-24-ը` 5033, 2013թ. փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688)՝ պայմանավորված ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ:
Նշված հիվանդություններով շտապ օգնության կանչերի թիվը նույնպես աճել է, սակայն վերջին երկու օրվա ընթացքում այդ կանչերի թվի ավելացում չի դիտվել:
Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ ներկայումս ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում նվազել է ծանր կամ միջին ծանրությամբ հիվանդների թիվ:
Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում՝
Մարզերում`
սուր շնչառական վարակներով 200 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևով` 96 հիվանդ,
Երևանում`
սուր շնչառական վարակներով 305 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևով` 102 հիվանդ:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 13 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես հոսպիտալացված, այնպես էլ ամբուլատոր հիվանդների շրջանում կազմակերպված և իրականացված վիրուսաբանական հետազոտությունների արդյունքում գերակշռում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Արձանագրվում են նաև գրիպի Բ տեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
Դեռևս 2013 թվականի փետրվարի 28-ին հոսպիտալացված հիվանդը (58-ամյա տղամարդ), որը բժշկական օգնության էր դիմել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում և սուր շնչառական անբավարարությամբ, 2013 թվականի մարտի 6-ին մահացել է: Ցավոք, հիվանդը ոչ միայն բավական ուշ էր դիմել բժշկական օգնության, այլև հրաժարվել էր հիվանդանոցային բուժումից։ Չափազանց ծանր վիճակում հայտնվելուց հետո միայն շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց։
Հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը, վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը և այս օրերին օդի ջերմաստիճանի նվազումը, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը, հատկապես` խոցելի խմբերին (սիրտ թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, հղիներ, երեխաներ)`
1. գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բուհ
2. չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն
3. չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ
4. չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման
5. եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն
6. պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
7. խստորեն հետևել անձնական հիգիենային
8. հագնվել եղանակին համահունչ
9. հաճախակի օդափոխել փակ տարածքները:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից