ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանական դպրոցը կիրականացնի անվճար իրավաբանական օգնության ծրագիր 03/07/2013 14:31 | ԼՐԱՀՈՍ
Համաշխարհային բանկը հաստատել է բնակչության անապահով խավերին քաղաքացիական, վարչական, քրեական և սահմանադրական դատարան դիմելու գործերով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու ՀՀ փաստաբանական դպրոցի ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է նաև iOS և Android ծրագրերի հիման վրա գործող հեռախոսներում և այլ շարժական սարքավորումներում տեղադրել ՀՀ փաստաբանական դպրոցի ծրագիրը, որի արդյունքում նման հեռախոս կամ այլ շարժական սարքավորում օգտագործողները կարող են բեռնել հայերեն լեզվով ուսումնական տեսանյութեր, աուդիոնյութեր և տիպային փաստաթղթեր` հայցադիմումներ, պայմանագրեր և այլն: ՀՀ փաստաբանական դպրոցը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ծրագիր է ներդրում: Համաշխարհային բանկը ամբողջ ծրագրի իրականացման համար տրամադրելու է շուրջ 500 000 դոլարի դրամաշնորհ:
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ իրենց կողմից մշակած անվճար իրավաբանական օգնության ծրագիրը, որը նախատեսում է առաջնային անվճար իրավաբանական օգնության մատուցում առաջին երկու տարիներին կֆինանսավորվի Համաշխարհային բանկի կողմից, իսկ հաջողվելու դեպքում կշարունակի գործել ինքնուրույն: Մասնավորապես, ՀՀ փաստաբանական դպրոցն առաջարկում է առաջնային անվճար իրավաբանական օգնությունը, որը ներառում է խորհրդատվության տրամադրումը, հայցադիմումների, անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկանքների կազմումը, օրենսդրության պարզաբանումը կազմակերպել ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների միջոցով՝ գործնական ուսուցման փուլում: Այդ նպատակով Երևան քաղաքում կբացվեն 4-5 գրասենյակներ, իսկ մարզերում ծառայությունները կմատուցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներում կամ հանրային պաշտպանի գրասենյակներում: Ծրագիրը նախատեսում է շուրջ վաթսուն փաստաբանի ներգրավում, որոնք նույնպես ֆինանսավորվելու են Համաշխարային բանկի միջոցների հաշվին:
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրմամբ ՀՀ փաստաբանական դպրոցը լուծելու է և՛ ունկնդիրների պարտադիր փորձաշրջանի անցկացման հարցը, և՛ բնակչությանը անապահով խավին առաջնային անվճար իրավաբանական օգնության ապահովման հարցը, և՛ ծրագրով ներգրաված փաստաբանների վերապատրաստման հարցը, բացի այդ էլ տնտեսվելու են պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար նախատեսված միջոցները:
ՀՀ փաստաբանական դպրոցը ակնկալում է ՀՀ արդարադատության նախարարության գործուն աջակցությունը, քանի որ ծրագիրը հաջող անցնելու դեպքում պետությունը կկատարի Եվրախորհրդի առջև ստանձնած ու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված իր պարտավորությունը` առանց լրացուցիչ պետական միջոցների ներգրավելու:
«Սա ամենալուրջ ձեռքբերումն է, որ ՀՀ փաստաբանական դպրոցն արել է հանրային ոլորտում, ի դեպ իր գործունեության առաջին տարում»,- ասաց Ն.Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ շուտով, մի քանի ամիս հետո ծրագիրը կտա իր արդյունքները:
Ծրագրով նախատեսվում է նաև լուծել մարզերում և արտասահմանում բնակվող իրավաբանների և փաստաբանների հեռահար ուսուցման խնդիրը: Դա հնարավորություն կտա փաստաբաններին առանց ՀՀ փաստաբանական դպրոց գալու համակարգչային` «վեբինար», «վեբքաստ» և «աուդի դիսքաշն» ծրագրերի օգնությամբ մասնակցել դասախոսի անցկացրած դասընթացներին: Այս մոդելը հնարավորություն է տալիս նաև, որ հայաստանյան փաստաբանները վերապատրաստում անցնեն եվրոպական երկրների, ԱՄՆ դասախոսների օգնությամբ, առանց վերջիններիս Հայաստան գալու: Ծրագրի իրականացման անհրաժեշտ համակարգչային ծրագրերը ձեռք են բերվելու Համաշխարային Բանկի ֆինանսավորմամբ:
ՀՀ փաստաբանական դպրոցը նաև ծրագիր է մշակել՝ ուղղված Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների որակի բարձրացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ ՄԻԵԴ-ը չի արձանագրում խախտում միայն այն պատճառով, որ իրավաբանի կամ փաստաբանի կողմից գրված գանգատը որակյալ չէ, ինչը քաղաքացու մոտ թյուր տպավորություն է ստեղծում, թե ՄԻԵԴ-ը նույնպես իր իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց չէ:
ՀՀ փաստաբանական դպրոցի մշակած ծրագրի արդյունքում հեռահար վերապատրաստման եղանակով Եվրոպայում գտնվող մասնագետները կօգնեն Հայաստանի աշխատող փաստաբաններին Եվրոպական դատարան կոնկրետ գործերով գանգատներ կազմելու հարցում:
«Մենք արդեն ձեռք ենք բերել համաձայնություն Եվրոպայի խորհրդի հետ, որը կաջակցի իր ռեգիոնալ ծրագրի շրջանակներում փաստաբանների և ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներին վերապատրաստման հարցում», - ասաց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը:
Անապահով խավի համար անվճար ՄԻԵԴ գանգատ կազմելու նպատակով նախատեսվում է ՀՀ փաստաբանական դպրոցին կից բացել փաստաբանական գրասենյակ, որտեղ ունկնդիրները կազմելու է ՄԻԵԴ ուղղված գանգատներ: Ունկնդիրների մասնագիտանալուց հետո նրանց կփոխարինեն նոր ունկնդիրները: «Մեր օրենսդրությունը չի նախատեսում անվճար իրավաբանական օգնություն տրամադրում ՄԻԵԴ գանգատ գրելու, այդ բացը մեր դպրոցը կլրացնի: ՄԻԵԴ-ի հետ նամակագրությունը կկատարվի բավականին լավ անգլերենով, և քաղաքացին ստիպված չի լինի սպասել, որպեսզի տեղում թարգմանություն կատարվի: Դա օգտակար կլինի նաև ունկնդրի համար, որն ավարտելով ՀՀ փաստաբանական դպրոցը կունենա Եվրոպական դատարանում գտնվող իր վարույթում գործ: Եվրոպական դատարանը փոխհատուցելու է ունկնդրին իր կատարած աշխատանքի համար, եթե ունկնդրի կողմից կազմած գանգատը ընդունվի վարույթ: «Այս մեխանիզմը ևս շահավետ է և՛ պետության, և՛ բնակչության ու և՛ ՀՀ փաստաբանական դպրոցի համար»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այս պահին քննարկման փուլում է Counterpart-ին ներկայացված ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է անցկացնել համայնքների իրավաբանների վերապատրաստումը, որպեսզի ապահովվի համայնքի ու բնակիչների հետ կապը: «Սա էլ է լուրջ ձեռքբերում, որովհետև մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օրենքը միատեսակ չի գործում մեր պետության տարբեր համայնքներում: Եթե մի համայնքում բնակիչը բախվում մեկ խնդրի հետ և այդ խնդիրը ստանում է լուծում, ապա մյուս համայնքներում ծրագրի իրականացման արդյունքում, նույնպես ի տարբերություն ներկա իրավիճակի, լուծում կստանան այդ իրավական հարցերը: Ծրագրի հաջողվելու դեպքում ողջ պետության տարածքում կստեղծվի ցանց, որը կենտրոնացված է լինելու ՀՀ փաստաբանական դպրոցում, որտեղ խորհրդատուները համայնքի իրավաբաններին խորհրդատվություն են տրամադրելու, նրանք էլ իրենց հերթին՝ համայնքների բնակիչներին: Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցը ապահովելու է համայնքների իրավաբանների շարունակական կրթությունը: Այս պիլոտային ծրագրում սկզբնական շրջանում ներգրավված է լինելու մոտ 40 համայնք: ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացումը շատ կարևոր է ՏԻՄ ինստիտուտների զարգացման համար, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի նաև ձևավորել անհրաժեշտ իրավական բազա համայնքների զարգացման համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից