ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատության նախարարության արձագանքը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցի վերաբերյալ 03/07/2013 11:48 | ԼՐԱՀՈՍ
2013 թ. մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում հրապարակվել է «Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերտառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի հատվածը (http://ombuds.am/article/933): Ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցների հրապարակումը և խնդիրների վերհանումը, այդուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:
Ցավոք, զեկույցի՝ արդարադատության նախարարության գործունեությանը վերաբերվող հատվածում զգալի են ընդհանուր բնույթի պնդումները, որոնք որևէ փաստով կամ փաստարկով չեն հիմնավորվում: Օրինակ՝ փաստաթղթի հեղինակները մտահոգիչ են համարում «դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը», կամ «Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները», «Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվում» և նմանօրինակ, այլ ընդհանրական, առանց փաստական հիմնավորումների ձևակերպումներ:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, «Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված թերացումները» ներկայացնելիս, հաշվի չեն առնվել նախարարության իրավասության շրջանակը, գործունեության և պատասխանատվության սահմանները: Արդյունքում փաստաթղթում տեղ են գտել դատական իշխանության և Արդարադատության խորհրդի գործունեությանն առնչվող այնպիսի պնդումներ, որոնք չեն վերաբերում արդարադատության նախարարության գործառույթներին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատարաններն անկախ են՝ Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով /հոդված 5, 91, 94/:
ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպչական հարցերին վերաբերվող պնդումներում ևս անտեսվել է այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրության համաձայն ՔԿԱԳ մարմինները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների կազմում և դրանց գործունեության կազմակերպումը համայնքի ղեկավարի լիազորությունն է /տեղական ինքնակառավարման մասին օրենք/: Արդարադատության նախարարությունն իրականացնում է միայն մասնագիտական հսկողություն:
Այսինքն՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ՔԿԱԳ մարմիններին առնչվող գնահատականները ևս դուրս են արդարադատության նախարարության պատասխանատվության շրջանակներից:
Զեկույցում տեղ են գտել նաև այնպիսի գնահատականներ, որոնք ամենայն հավանականությամբ հիմնված են եղել 2-3 տարվա վաղեմության տվյալների և դիտարկումների վրա: Խոսքը մասնավորապես վերաբերում է զեկույցում նշված նոտարական ծառայությունների սակագների հստակեցմանն ու նոտարների կողմից որոշ փաստաթղթերի օրինակները գրասենյակում չպահելու հետ կապված հարցերին:
Մարդու իրավունքների ինստիտուտը մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի համար: Սակայն, նմանօրինակ, մեղմ ասած, թերություններով կազմված զեկույցները կարող են վնասել այդ կարևոր ինստիտուտի հեղինակությանը, անգամ վտանգի տակ դնել երիտասարդ, դեռևս կայացման փուլում գտնվող այս ինստիտուտի հանդեպ հանրության վստահությունը:
ՀՀ արդարադատության նախարարություն
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից