ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրյալի փաստաբանը հակադարձում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին 03/06/2013 01:08 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո» գործակալությունը օրերս հրապարակել էր Երևանում «Էթնա» ռեստորանի մոտակայքում Արսեն Շահբազյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանի տեսակետը գործով ընթացող նախաքննության մասին: Հրապարակմանն արձագանքել է գործով մեղադրյալ Սերգեյ Հարությունյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանը:
«Փաստինֆո»-ն պատրաստ է լսել ու հրապարակել ցանկացած գործով բոլոր կողմերի տեսակետները՝ հնարավորություն ընձեռելով բոլոր կողմերին արտահայտել իրենց տեսակետները: Ուստի ընթերցողներին ենք ներկայացնում պաշտպանական կողմը ներկայացնող փաստաբանի արձագանքն ամբողջությամբ.
«Ի պատասխան 04.03.2013թ հրապարակված “Ամեն ինչ արվել է, որ «Էթնա» ռեստորանի սպանության գործը չբացահայտվի” հոդվածի.
Ուշադրությամբ ծանոթացա իմ հարգելի գործընկեր, փաստաբան Վարդուհի Էլբակյանի կողմից տպագրված հոդվածին և ստիպված եմ փաստել, որ նրա ներկայացրած փաստարկները և եզրահանգումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, և նպատակը նույնն է՝ արհեստական հասարակական հնչեղություն հաղորդել գործին և թյուր կարծիք ստեղծել ընթերցողների մոտ:
Տիկին Էլբակյանի նախորդ հոդվածի վերաբերյալ իմ պատասխանում մանրամասն անդրադարձել եմ քր. գործի հանգամանքներին, այդ իսկ պատճառով հիմա ցանկանում եմ անդրադառնալ քր. գործով ՀՀ քր. օր-ի 258հ. 3-րդ մասի 1-ին կետով անձանց անհիմն մեղադրանք առաջադրելու և կալանավորելու հանգամանքներին: Իմ պաշտպանյալ Սերգեյ Հարությունյանը նշված 4 անձանցից մեկն է: Վիճաբանությունը սկսվել է հենց Ս. Հարությունյանի և հանգուցյալ Արսեն Շահբազյանի և Սերգեյ Աբովյանի միջև ավտոմեքենաների բախման հետևանքով: Ս. Աբովյանը և Ա. Շահբազյանը եղել են հարբած վիճակում, իսկ Ա. Շահբազյանը նաև թմրանյութի ազդեցության տակ, և դժվար չէ պատկերացնել, թե նրանք ինչպիսի վարքագիծ են դրսևորել դեպքի ընթացքում:
Վ. Էլբակյանի կողմից մատնանշված առաջին 3 անձինք վիճաբանությանը ընդհանրապես ներկա չեն գտնվել և որևէ մասնակցություն չեն ունեցել, հետևաբար և պատահական չէ, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քր. գործն ամբողջությամբ և մանրամասն ուսումնասիրությունից հետո, ցուցում է տրվել փոխել այդ անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները և կալանքից ազատ արձակել:
Ինչ վերաբերվում է իմ պաշտպանյալին, ապա նրա արարքում ևս բացակայում է խուլիգանության հանցակազմը՝ հիմք ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային 2 որոշումները, և նրան ևս անհիմն մեղադրանք է առաջադրվել, և սակայն 4 ամիս անհիմն պահել են կալանքի տակ, և միայն վերջերս է կալանքը փոխարինվել գրավով և ազատ արձակվել կալանքից: Թե ովքեր են պատասխանատու անհիմն մեղադրանք առաջարկելու և կալանավորելու համար, դեռ պարզ չէ: Իմ խորին համոզմամբ միայն անհիմն բողոքներով, գանգատներով հնարավոր չէ ապահովել քր. գործի օբյեկտիվ լուծումը, կոծկել միջադեպի յուրաքանչյուր անձի գործողությունները, հանցավորությանը ռեալ գնահատական տալը և տուժողներին միայն անմեղ զոհ ներկայացնելը: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի եզրահանգումներ կատարել միայն քննությամբ ձեռք բերված օբյեկտիվ փաստարկների հիման վրա, այդ թվում և դեպքի վայրից հայտնաբերված հաշիշի վերաբերյալ:
Ս. Հարությունյանի պաշտպան
Հովհաննես Հարությունյան»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ