ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը 03/06/2013 15:45 | ԼՐԱՀՈՍ
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու գործով այսօրվա դատական նիստում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, մերժեց իր դեմ պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունը: Ըստ դատարանի` միջնորդությունն անհիմն է, չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից, դատարանի՝ գործի ելքով ուղղակի կամ անուղղակի շահագրգռված լինելու որևէ հիմք չկա:
Սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը վերոհիշյալ միջնորդությունն արել էր այն պատճառով, որ դատարանը որոշում էր ընդունել ապացույցների անթույլատրելիության մասին պաշտպանի մեկ այլ միջնորդության քննությունը հետաձգելու ու դրան դատական ակտում անդրադառնալու մասին: Ըստ պաշտպանի՝ այդ որոշումը վկայում է դատարանի՝ գործի ելքով շահագրգռված լինելու, ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունենալու, դատարանի ոչ անկախ լինելու մասին:
Բացի այդ, ըստ կողմի, դատարանը խախտել է Ս.Հակոբյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը բուն սպանության գործով դատավճռում ամրագրելով Ս.Հակոբյանի մեղադրանքը, որը քննության առարկա է դարձել սպանության պատվիրատուի մասով ընթացող դատաքննության ընթացքում: Ի դեպ, այս գործով նախագահող դատավորի նախագահությամբ է կայացվել նաև սպանության գործով դատավճիռը:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ դատարանը որևէ գործողություն չի կատարել կամ որոշում ընդունել, որը կարող է բացարկի հիմք դառնալ:
Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր հաստատել գործում առկա հեռախոսային խոսակցությունների ելքային և մուտքային զանգերի վերծանումների և դրանց զննության արձանագրությունների որպես ապացույց օգտագործվելու անթույլատրելի լինելը: Ըստ պաշտպանական կողմի՝ այդ վերծանումները կատարվել են օրենքով սահմանված կարգի էական, ակնհայտ ու կոպիտ խախտմամբ՝ առանց դատարանի համապատասխան որոշման: Գործում առկա չէ նաև դատարանի համապատասխան թույլտվությունը ստանալու մասին քննիչի պատճառաբանված որոշումը: Ուստի այդ ապացույցները պետք է համարվեն անթույլատրելի և չդրվեն մեղադրանքի հիմքում:
Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող Արմեն Մարուխյանը՝ հայտարարելով, որ նախաքննության կատարման պահին գործող կարգի համաձայն է ապացույցը ձեռք բերվել: Ըստ նրա՝ այն պահին օրենքով այդ հարցերը ոչ լիարժեք էին կարգավորվում և այն ժամանակ, բնականաբար, չկային օրենքի միատեսակ կիրառումն ապահովող ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Մեղադրողը հայտնեց, որ այդ պատճառաբանմամբ միջնորդությունը ենթակա է մերժման:
Պաշտպան Երեմ Սարգսյանն իր հերթին նույնպես առարկել էր մեղադրողի առարկության դեմ և հայտարարեց, որ 2006թ.-ից ի վեր, երբ կատարվել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը, առ այսօր օրենքներում, Սահմանադրության մեջ և միջազգային իրավական փաստաթղթերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Մինչ պաշտպանական կողմի վերոհիշյալ միջնորդությունների ներկայացումը դատարանում ավարտվեց գործի գրավոր ապացույցների հետազոտման փուլը: Մեղադրող կողմը այս պահին աննպատակահարմար համարեց բուն սպանության գործով դատապարտյալներ Արսեն Առուշանյանի, Լուսինե Ղևոնդյանի և Արթուր Հովհաննիսյանի դատաքննական ցուցմունքների ձայնագրառման հետազոտումը: Նախորդ դատական նիստում կողմը միջնորդել էր ժամանակ տրամադրել այդ ցուցմունքներից որոշակի հատվածներ առանձնացնելու համար: Մեղադրող կողմը հայտարարեց, որ «համապատասխան փուլում համապատասխան միջնորդությամբ հանդես կգա»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից