ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում 03/05/2013 12:00 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2012 թվականի տարեկան զեկույցը, որում ներկայացված է Մարդու իրավունքների վիճակը Արդարադատության նախարարության ոլորտում:
Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները
• Բազմաթիվ են դեպքերը, երբ նոտարական գրասենյակներում և ՔԿԱԳ գործակալություններում գոյանում են հերթեր և կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսևորումներին:
• Ստացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարների կողմից ձևավորվել էր անօրինական պրակտիկա, համաձայն որի` փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները: Արդյունքում անձինք ստիպված են եղել կրկին անգամ կատարել համապատասխան վճարումներ:
• ՔԿԱԳ մարմինների կողմից մի շարք դեպքերում քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր են պահանջվել, ինչը օրենքի խախտում է հանդիսանում:
Դատարաններ
• Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը:
• Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը:
• Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, և արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում են անձանց գործի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը: Նման քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է օրենքի միատեսակ կիրառությանը, ճիշտ մեկնաբանությանը և իրավունքի զարգացմանը։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (այսուհետ` ԴԱՀԿ)
• Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն` ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
• Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվում:
Քրեակատարողական հիմնարկներ (այսուհետ` ՔԿՀ)
• Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ՔԿՀ-ների աշխատակիցների պարտականությունների չարաշահումների և կոռուպցիոն երևույթների վերացման, գերբնակեցման վերացման, ժամկետանց դեղորայքների տրամադրման բացառման և հանձնուքների ընդունման հետ:
• Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը:
• Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների համար առանձին խցերի, ինչպես նաև՝ տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության խնդիրը: Հացադուլավորների իրավունքները և պարտականությունները առհասարակ կարգավորված չեն Օրենսդրությամբ:
• Էական խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդամթերքի որակի, քանակի, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության վերաբերյալ:
• Անպատասխան են մտնում ՔԿՀ-ից դուրս բուժզննում և բուժսպասարկում իրականացնելու, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու դատապարտյալների դիմումները ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, որոնք երբեմն պայմանավորված են նաև շահադիտական դրդումներով:
• Ստացվել են բազմաթիվ բողոքներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի` կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագիր ստանալու գործընթացի տևողության և մատչելիության, ինչպես նաև ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վարչարարության ժամկետների խախտման վերաբերյալ:
• Անհապաղ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները:
Արձանագրված դրական զարգացումները
• ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը:
• 2012-2016 թվականների ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ կողմից մշակվել են մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:
• Կատարվել են ՔԿԱԳ բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի լրամշակման աշխատանքներ, որի արդյունքում քաղաքացիական կացության ակտային գրանցումները, ակտի պատճենների ու տեղեկանքների տրամադրումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով:
• 2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից պատրաստվել են վահանակներ և քաղաքացիական կացության ակտային գրանցման յուրաքանչյուր տեսակի ընթացակարգի և փաստաթղթերի ցանկի վերաբերյալ ուղեցույցներ (բուկլետներ), որոնք 2013 թվականից տեղադրված կլինեն ՔԿԱԳ բոլոր տարածքային բաժիններում և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում` քաղաքացիների իրազեկվածության ապահովման նպատակով:
• 2012 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱՆ կողմից մշակվել է «Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Վաղը ՄԻՊ-ի գրասենյակը կներկայացնի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Ոստիկանության բաժինը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից