Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան

Արդարացվեց, իսկ պետության կրած վնասի բռնագանձման հարցը մնաց առկախ 03/04/2013   12:40  |  ԳՈՐԾ #

Զինված ուժերի զորամասերից մեկում բջջային հեռախոսի ոչ ավանդական եղանակով լիցքավորումը առաջացրել էր ծանր վնաս՝ հեռախոսի հետ միասին այրվել էր ռազմական տեխնիկան և ռազմամթերքը` երկրին պատճառելով 2.658.728 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսպես, ըստ նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի, N զորամասի ջոկի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, շարքային Արսեն Դանիելյանը՝ գումարտակի անձնակազմի հետ միասին որպես դիտորդ մարտական դիրքում հերթապահության գտնվելով՝ 2011թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.35-ի սահմաններում գնացել է դիրքի հետնամասում գտնվող փոս ճանապարհ` իր անձնական օգտագործման բջջային հեռախոսի մարտկոցը լիցքավորելու համար բացել ավտոմեքենայի ցուցիչների վահանակի ապահովիչների կափարիչը, լարերի միջոցով կատարել կարճ միացում: Զինծառայողի անփութության պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով ավտոմեքենայի թափքի 5 արկղերի մեջ գտնվող 60 հատ 60 միլիմետրանոց ականանետի ականները վառվել ու պայթել էին, իսկ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել:

Ամբաստանյալ Ա. Դանիելյանը նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածով՝ ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառելու մասին, սակայն դատական վիճաբանությունների փուլում հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում, խնդրել էր վերսկսել դատաքննությունը և անցկացնել ընդհանուր հիմունքներով:

2012թ. օգոստոսի 17-ի դատավճռով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, ստուգման ենթարկելով ամբաստանյալ Ա. Դանիելյանի ցուցմունքները, դրանք համադրելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների հետ, հանգել էր այն եզրակացության, որ նախաքննական մարմնի՝ Ա. Դանիելյանին առաջադրած մեղադրանքը չի հաստատվել:

Ըստ Ա. Դանիելյանի դատաքննական ցուցմունքի՝ ինքը խնդրել է իր համածառայակից Ա. Գրիգորյանին լիցքավորման դնել իր հեռախոսի մարտկոցը, նա էլ համաձայնել է: Որոշ ժամանակ անց Ա. Գրիգորյանն իրեն հարցրել է, թե արդյոք հանել է իր հեռախոսի մարտկոցը լիցքավորումից, ինքն էլ ասել է, որ չի հանել: Նա գնացել է հեռախոսի մարտկոցը լիցքավորումից հանելու և տեսել, որ մեքենան արդեն վառվում է:

Հիշյալ համածառայակիցը՝ ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Գրիգորյանն իր ցուցմունքով հաստատել էր ամբաստանյալի ցուցմունքը և հավելել, որ մոտ երկու ժամ անց նկատել է, որ մեքենայի կողմից ծուխ է բարձրանում: Մեքենայի հրդեհվելու մասին հայտնել է դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ա. Բեգլարյանին, ով իրենց հրահանգավորել է չմոտենալ մեքենային, վերադառնալ գետնատնակ և պաշտպանվել թաքստոցում: Տեղի ունեցածի մասին դիրքի ավագը զեկուցել է զորամասի հրամանատարին, նա ներկայացել է դեպքի վայր ու հարցրել, թե ում մեղքով է մեքենան վառվել, ըստ Ա.Գրիգորյանի ցուցմունքի, «Արսեն Դանիելյանն առաջ է անցել, ու ասել, որ կատարվածում ինքն է մեղավոր», թեև իրականում մարտկոցը ինքը՝ Ա.Գրիգորյանն է լիցքավորման դրել, բացել ավտոմեքենայի վահանակի ապահովիչի կափարիչը, լարերը միացրել իրար ու կարճ միացում կատարել: Վկան նշել է, որ ինքը չի մտածել, որ կատարվածի մեղավորը ինքն է` մտածելով, որ հեռախոսի մարտկոցն Ա. Դանիելյանինն է, ուրեմն մեքենայի վառվելու մեջ նա է մեղավոր:

Դիրքի ավագ, վկա Առնոլդ Բեգլարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ «Արսեն Դանիելյանն առաջ է անցել, ու ասել, որ կատարվածում ինքն է մեղավոր», սակայն ավելի ուշ՝ 2012թ. մարտի կեսերին վաշտի հրամանատարն իրեն հայտնել է, որ մեքենան ոչ թե Ա. Դանիելյանի մեղքով է վառվել, այլ Ա. Գրիգորյանի:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը հրաժարվել էր ամբաստանյալ Արսեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով, ըստ որի «մեղադրողը դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ՝ պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին», ինչն էլ իր հերթին դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

Դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ըստ որի մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ, արդարացրել ու անմեղ է ճանաչել Արսեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքում, իսկ տարածքային զինդատախազության կողմից ներկայացված քաղհայցը` պետական շահերի պաշտպանության առումով Արսեն Դանիելյանից հօգուտ պետբյուջեի 2.658.728 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թողել առանց քննության:


Արխիվ

[]