ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտականությունը կկատարի միայն «իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայության ձևով» 03/02/2013 16:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Յու. Իսկոյանի նախագահությամբ, «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ Նարեկ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել զինծառայությունից խուսափելու մեջ և դատապարտել 2 տարվա ազատազրկման: Բանակի փոխարեն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա կհայտնվի «ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում»:
Ամբաստանյալը հրաժարվել էր զինծառայությունից՝ հայտարարելով, որ 2009թ-ից հանդիսանում է «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամ և իր կրոնական համոզմունքներից ելնելով չի կարող ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, թե որպես ժամկետային զինվորական և, թե այլընտրանքային զինվորական ծառայող: Ամբաստանյալը հայտնել է նաև, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր քաղաքացիական պարտականությունը կկատարի իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայության ձևով:
Ըստ վկաներ, Վարդենիսի զինկոմիսարիատի աշխատակիցներ Արսեն Վարդանյանի ու Արթուր Մեքոնյանի ցուցմունքների, ամբաստանյալը հայտարարել է, որ «հանդիսանում է Եհովայի վկա և կծառայի միայն մեկ աստծո»: Ամբաստանյալի հայրը, «Եհովայի վկա» կազմակերպության անդամ, վկա Վարուժան Գրիգորյանը ցուցմունք է տվել առ այն, որ Ն. Գրիգորյանը փոքր հասակից մասնակցել է կրոնական կազմակերպության ժողովների, իսկ 2009թ. ապրիլի 24-ին մկրտվել և դարձել է «Եհովայի վկա» կազմակերպության անդամ:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով փաթեթը, նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք, ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց` նրանց հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարել չզինված ռազմական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև: Ըստ նախարարի, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մեզանում այլընտրանքային զինվորական ծառայության ինստիտուտը չի կայացել և այս պահի դրությամբ այլընտրանքային զինվորական ծառայություն ունենք միայն օրենսդրության մակարդակով: 2005-2006թ.թ.-ին եղել են այլընտրանքային զինվորական ծառայության անցած փոքրաթիվ զինապարտներ, ովքեր կարճ ժամանակ անց լքել են ծառայության վայրերը, որին հաջորդել են համապատասխան քրեադատավարական ընթացակարգերը:
ՀՀ արդարադատության նախարարը առաջարկում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ամրագրել այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության հիմքերը՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն, թե միայն զենք կրելուն, պահելուն, պահպանելուն կամ օգտագործելուն: Նախատեսվում է նաև կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը` գործող համապատասխանաբար 36 և 42 ամիսների փոխարեն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան