ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով վճիռը` մարտի 4-ին 03/01/2013 17:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ Կարեն Ավետիսյանի, այսօրվա նիստում ավարտեց ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի հիման վրա գործի քննությունը: Ր.Հովհաննիսյանը վիճարկում է ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ» և անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ թիվ 60-Ա որոշումը:
Վճիռը կհրապարակվի մարտի 4-ին:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը դատարանին ներկայացրեց ապացույցներ` լուսանկարների տեսքով, որոնցում պատկերված են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անվամբ և կարգախոսով պաստառներ: Դրանք փակցված են եղել խանութների, ինչպես նաև մշակույթի տների վրա: Հայցվոր կողմի պնդմամբ՝ դրանք քարոզչություն պարունակող պաստառներ են և փակցված են եղել անթույլատրելի վայրերում:
Դատաքննության ընթացքում պատասխանողի կողմից հայցվորին ուղղվեց հարց, թե արդյոք նշված պաստառները վերջինս դիտարկում է որպես նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին կողմ կամ դեմ քվեարկելու կոչ: Ի պատասխան հայցվորը դատարանին հայտնեց, որ դրանք, ըստ իրենց, քարոզչական նյութեր են և ենթադրում են թեկնածուի օգտին քվեարկելու կոչ:
Պատասխանող կողմը պնդեց, որ հայցվորը չի ներկայացրել իրավական հիմնավորումներ կամ պատճառաբանություններ` հիմնավորելու համար իր կողմից ներկայացված փաստերի ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա:
Ինչ վերաբերում է նրան, որ հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներում, որտեղ քարոզչական նյութեր պարունակող պաստառը փակցված է ո՛չ միայն շտաբի դրսում, այլ նաև ներսում, պատասխանողը նշեց, որ շտաբի դրսում և ներսում նույն ցուցանակի տեղադրվելուց դեռևս չի երևում, որ շտաբների թիվը 1988-ից ավելի է կամ պաստառների թիվը գերազանցել է սահմանված քանակը:
Պատասխանող կողմը, մեջբերելով Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթը, նշեց, որ ընտրական շտաբների վրա փակցված ցուցանակները քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված տեղամասերի թիվը և յուրաքանչյուր պաստառի ցուցանակի մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը: Ըստ այդմ` դրանք հայտարարագրման ենթակա ծախսեր չեն:
Կողմերը ճառով հանդես գալ չցանկացան: Սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչները որպես իրենց խոսքի ավարտ նշեցին, որ հայցվորի կողմից ներկայացված փաստարկները չեն համարվում Ընտրական օրենսգրքի խախտում, ուստի դատարանին խնդրեցին հայցն ամբողջությամբ մերժել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան