ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճանապարհային ոստիկանը նվազեցրել է տուգանքները 03/01/2013 21:05 | Քրեական խրոնիկոն
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության սպայական վաշտի հրամանատարի կողմից ենթակա տեսուչներին ապօրինի ցուցումների, ինչպես նաև կաշառքի դեպքով գործի նախաքննությունը և ուղարկվել դատարան:
Այսպես, ըստ մեղադրանքի, ճանապարհի ծածկույթն աղտոտելու խախտում կատարելու համար օրենքով նախատեսված 30.000 դրամ տուգանքի փոխարեն՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի ապօրինի ցուցումով նրա ենթակա տեսուչ Նորայր Ասլանյանը կազմել է 5000 դրամ տուգանք նախատեսող արձանագրություն: Գումարի նվազեցումը կատարվել է ծանոթության միջոցով՝ «Բաղրամյանշին» ԲԲԸ մենեջեր Արթուր Խաչատրյանը ծանոթ էր հիշյալ վերադասի հետ և մեկ հեռախոսազանգի արդյունքում խախտումը կատարող «Բաղրամյանշին» ԲԲԸ պատկանող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի վարորդը ստացել է նվազ տուգանք նախատեսող արձանագրություն:
Այդ ծանոթությունը իր ազդեցությունն է ունեցել «Բաղրամյանշին» ԲԲԸ պատկանող մեկ այլ բեռնատարի վարորդի կողմից նույնպիսի խախտման պարագայում՝ 30 հազար դրամ գումարը մեկ զանգի շնորհիվ նորից դարձել էր 5000:
Արսեն Գրիգորյանի հետ ծանոթ էր նաև բեռների փոխադրման պատվիրատու «Տաթև» ՍՊԸ տնօրեն Սպարտակ Սանթրոսյանը, ով հորդորել է առաջինին սահմանված եզրաչափերը գերազանցող բեռներ փոխադրելու համար նախատեսված 40 հազար դրամ տուգանքի փոխարեն կազմել նվազ չափի՝ 3000 դրամի տուգանքի արձանագրություն, ինչը և ոստիկանության ավագ լեյտենանտ Գրիգոր Հովակիմյանը արել է՝ վերոհիշյալ վերադասի ապօրինի ցուցումով:
Արսեն Գրիգորյանն «ընդառաջել է» նաև դարբնոցի տնօրեն Հայկ Թադևոսյանին կաշառքի գումարը նվազեցնելու հարցում: Նախ հիշյալ ստորաբաժանման տեսուչ Հովսեփ Հակոբյանը մեքենայի վարորդի՝ դարբնոցի մատակարար Պարույր Թալանչյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը՝ սահմանված արագության գերազանցումը, այլ մեքենայի պատկանող տեխզննման և ԱՊՊԱ կտրոններով երթևեկելը, չարձանագրելու համար և 150.000 դրամի չտուգանելու դիմաց պահանջել է 15 հազար դրամ: Ապա դարբնոցի տնօրենը Արսեն Գրիգորյանին խնդրել է միջնորդել Հ.Հակոբյանին ու 15000-ի փոխարեն 5000 դրամ կաշառք վերցնելով չարձանագրել թույլ տված խախտումը և բաց թողնել Պարույր Թալանչյանին, որն էլ Հովսեփ Հակոբյանը կատարել է:
Այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Անդրանիկ Կաղյանին, Նորայր Ասլանյանին, Գրիգոր Հովակիմյանին, Ռուբեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, Հովսեփ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալու համար։ 3-րդ սպայական վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանին, ում հրահանգով, ըստ մեղադրանքի տեսուչները նվազեցրել են տուգանքները, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն անելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից