ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գալուստ Սահակյան. «Մարտի 1-ի էջն իրավական տեսակետից փակված չի կարող լինել» 03/01/2013 18:22 | ԼՐԱՀՈՍ
«Մարտի 1-ի էջն իրավական տեսակետից փակված չի կարող լինել` մինչև բացահայտումներ չլինեն: Քաղաքական տեսակետից բնական ենք համարում, որ քաղաքական շահարկումների առիթ կտան, բայց շատ վիրավորվում ենք, որ քաղաքական գործիքի են փորձում վերածել մարտի 1-ը»,-2008թ.-ի մարտիմեկյան դեպքերի հինգերորդ տարելիցի օրը կայացած ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին, նա ընդգծեց, որ քաղաքական տեսանկյունից իրենք հարցը փակված են համարում, որովհետև «քաղաքական պրոցեսներն այնպես չեն, որ օրեր շարունակ պետք է գնան»: «Նրանք, ովքեր շահարկում են այս երևույթը, այսինքն` քաղաքականացնում են, դա էլ ենք նորմալ համարում, բայց գործիք դարձնել միջադեպը, կարծում եմ, վիրավորական է մեր ամբողջ ազգի համար»,-ընդգծեց Գ.Սահակյանը:
ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր` «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նշեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի «երբեք մեր հայոց պատմության էջերում նման արյունոտ էջ չլինի»: Հարցին, թե ում է համարում այդ ողբերգական դեպքերի մեղավորը, Հ.Բիշարյանը հայտարարեց, որ ինքը ոչ դատավոր է, ոչ էլ` դատախազ. «Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, տեղի են ունեցել բախումներ, եղել են զոհեր, համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են: Գուցե չի բավարարում այն, ինչ տեղի է ունեցել, կամ ովքեր որ դատապարտվել են, դրանով չեն լուծվել այն բոլոր դժգոհությունները, որոնք դեռևս առկա են»:
Ճշտող հարցին, թե ովքեր են դատապարտված մարտիմեկյան դեպքերի համար, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը նախ խնդրեց կրկնել հարցը, ինչից հետո ասաց. «Դե, դատապարտված են նրանով, որքանով որ մենք պատկերացում ունենք, թե ինչ է տեղի ունեցել, և որոշակի նույնիսկ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը տվեց իր ենթադրությունները և դրանով, գուցե, բառս ուղղակի հասկացվեց: Եթե ուղղակի է հասկացվել, ետ եմ վերցնում»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ իր համար էլ շատ անհասկանալի է, թե ինչու չի բացահայտվում այդ գործը. «Թվում էր, թե բոլորի աչքի առաջ կատարված իրադարձություն էր, և առնվազն պետությունը պարտավոր էր տեսաձայնագրել, ամեն ինչ ունենալ, փաստացի հիմնավորված բոլոր ապացույցները ձեռք բերել: Սա իսկապես մինչև հիմա անհասկանալի է մնացել ոչ միայն մեզ համար, այլև միջազգային կառույցներում անընդհատ մնում է օրակարգի վրա»:
Ըստ դաշնակցական պատգամավորի՝ ուղղակի անհասկանալի է այս դարում 10 զոհերի մահվան հանգամանքները չբացահայտվելը: «Խնդիրն այն է, որ, կասկածանքը պահպանվելով, այս էջը չենք կարողանում փակել, որովհետև անընդհատ այդ ծանր բեռը քաղաքական դաշտի, մեր երկրի, ժողովրդի վրա է ծանրանում»,-ընդգծեց Ա.Ռուստամյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ