ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սննդամթերքի անվտանգության ոլորտում տագնապալի իրավիճակի պատճառները 02/28/2013 16:17 | Վերլուծություններ
Հայաստան ներմուծվող և այստեղ արտադրվող ամենատարբեր սննդամթերքներին առնչվող խախտումների բացահայտումը պարբերական բնույթ ունի: Սակայն, չնայած նշված բացահայտումներին, տվյալ ոլորտում իրավիճակի բարելավվում չի արձանագրվում, սննդամթերքը վտանգավոր դարձնող խախտումները շարունակում են զանգվածային դրսևորում ունենալ:
Մեր դիտարկումների և վերլուծությունների արդյունքում կարող ենք եզրակացնել, որ սննդամթերքի անվտանգության ասպարեզում տագնապալի իրավիճակը հետևանք է տարբեր պատճառների` կոռուպցիայի, հայտնաբերված խախտումների փաստերը պատշաճ կերպով չհրապարակայնացնելու, նշված խախտումների դեպքում նախատեսված վարչական տուգանքների չափերի անհեթեթորեն փոքր և անարդյունավետ լինելու, այդ պարագայում ու տվյալ իրողությունն անտեսելով, օրինախախտ տնտեսվարողների նկատմամբ հասարակական ազդեցության, սպառողների բացասական վերաբերմունքի լծակը և ազդեցության այլ միջոցներ չօգտագործելու, օրինախախտ տնտեսվարողներին շատ դեպքերում չտուգանելու:
Այս հոդվածով կանդրադառնանք վերոնշյալ պատճառներից վերջին երկուսին, մյուսները հանգամանորեն ներկայացնելը թողնելով այլ հրապարակման:
Սպառողների բացասական վերաբերմունքի լծակը չի օգտագործվում
Օրինակ, Գերմանիայում, եթե որևէ խանութում հայտնաբերվում է ժամկետանց կամ անորակ ապրանք, համապատասխան տուգանքից բացի, այդ խանութի վրա սև ժապավեն է փակցվում, որը տեսնելով սպառողներն այլևս չեն մտնում տվյալ խանութ: Հաջորդ ամիս փակցվում է կարմիր ժապավեն, ինչը նշանակում է, որ խանութում վաճառվող ապրանքների նկատմամբ կասկած կա, այսինքն` այդ ապրանքները գնել-չգնելը մնում է սպառողների հայեցողությանը:
Միայն տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից բոլոր խախտումները մինչև վերջ վերացնելուց և հատուկ հավաստագիր ներկայացնելուց հետո, որ խախտումները չեն կրկնվի, խանութի վրա կանաչ ժապավեն է փակցվում, ինչը նշանակում է, որ սպառողներն արդեն հանգիստ կարող են գնումներ կատարել այդ խանութից:
Չնայած նրան, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոր չի ստեղծվել ու գործում, իրավահաջորդն է ՀՀ ԳՆ սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության, նրանք Հայաստանում Գերմանիայի օրինակին հետևելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար չեն դիմել Գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի վերջինս էլ նույն հարցով դիմի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն ունեցող Կառավարություն: Պարզապես չեն ցանկացել այդպես վարվել, քանի որ համապատասխան օրենքում լրացում կատարելու համար մեծ խելք ու ջանք չէր պահանջվում, իսկ դրա համար ժամանակը լիովին բավարար էր:
Բնականաբար, հարց է առաջանում` այդ ինչո՞ւ, օրինակ, խանութի կողմից տարվա ընթացքում 2-րդ անգամ ՀԴՄ կտրոնի հետ կապված խախտում թույլ տալու դեպքում, տնտեսվարող սուբյեկտին տուգանելուց բացի, նրա գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է և այդ մասին համապատասխան տեղեկատվություն փակցվում խանութի վրա, իսկ խանութում անորակ, նույնիսկ ժամկետանց ու վտանգավոր սննդամթերք հայտնաբերելու դեպքում` ոչ, այսինքն` չի օգտագործվում ազդեցության այդ կարևոր լծակը: ՀԴՄ տալը կամ բյուջեի շահերն ավելի՞ կարևոր են, քան սպառողների առողջությունն ու անվտանգությունը…
Օրինախախտ տնտեսվարողներին շատ դեպքերում չեն էլ տուգանել
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համեմատաբար վերջերս կատարած սննդամթերքի դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է արտադրության և պահպանման ժամկետի բացակայությամբ «Բարի Սամարացի» ընկերության սուջուխ` 0,8 կգ քաշով, «Վեսմիր Մաիլյան» ՍՊԸ-ի «Արքայական պելմենի» (500 գրամանոց), առանց արտադրության ժամկետի նշման` «Բաբիկ» ընկերության բաստուրմա` վակուումային փաթեթավորմամբ, «Էրեբունի Աստղ» ընկերության վետչինա (0,5 կգ քաշով, փաթեթավորված), «Մագա» ընկերության դոլմայի ֆարշ` յուրաքանչյուրը 0,5 կգ քաշով, 0,7 կգ քաշով փաթեթավորված բաստուրմա («Ղարս» մսամթերք), «ՍՈՍ 97» ՍՊԸ-ի 400 գրամանոց սուջուխ, «Ֆուդ Հաուզ» ընկերության փաթեթավորված աղացած միս, արտադրության ժամկետի պատշաճ մակնշում չունեցող «Սանտա Աննա» ՍՊԸ-ի «Սանտա Աննա» յուղածո (սփրեդ):
Ծառայությունը հայտնաբերել է նաև պիտանիության ժամկետը լրացած «Հավիցա» լյարդ («Գժուկ» ՍՊԸ), առանց մակնշման` «Արարատ» ընկերության վակուումային փաթեթավորմամբ ֆիլե և բաստուրմա, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայությամբ մսային կիսապատրաստվածք, ինչպես նաև միս` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության («Սամ Ռոզա» ՍՊԸ), պիտանելիությունը ժամկետը լրացած «Անկոր» սփրեդ, որն, ի դեպ, տարբեր սուպերմարկետներում և խանութներում շարունակում են իբրև կարագ իրացնել սպառողներին, մակնշման մեջ տվյալ սննդամթերքի բաղադրության մասին տեղեկատվություն չպարունակող «Ա. Բիլյան» ՍՊԸ-ի վետչինա, «Նատուր Պրոդ» ընկերության վետչինա և սուջուխ, «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ի վետչինա, «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի ապխտած ֆիլե, մակնշման մեջ արտադրման օրվա, պիտանելիության ժամկետի և արտադրողի հասցեի մասին տեղեկատվություն չպարունակող, ինչպես նաև համապատասխանության սերտիֆիկատի բացակայությամբ Երևանի մսի կոմբինատի «Երեմկա» սուջուխ և «Էրեբունի Աստղ» ընկերության բաստուրմա, ինչպես նաև տարբեր ընկերությունների կողմից թույլ տրված տասնյակ ու տասնյակ այլ խախտումներ:
Սակայն Ծառայությունը վերոնշյալ ընկերություններից որևէ մեկին չի տուգանել, իսկ պատճառաբանությունն այն է, որ հիշյալ խախտումները ոչ թե ստուգման, այլ դիտարկման և ուսումնասիրության շրջանակներում են հայտնաբերել, հետևաբար չեն կարող տուգանել, դրա իրավասությունը չունեն: Իսկ սպառողները որևէ մեղք ունեն՞, որ ծառայության աշխատակիցները խանութներ են այցելել ոչ թե ստուգման, այլ դիտարկման և ուսումնասիրության շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից