Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Սևանա լճի ջրահավաք ավազանում հանքարդյունաբերությունը խելագարություն է, բայց… 02/28/2013   16:46  |  Բնապահպանական իրավունք

Քրոմիտներ պարունակող Շորժայի հանքավայրից, որը մի քանի տարի առաջ շահագործվում էր Սևանա լճի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, քամին մանրացված հանքաքարի փոշին հասցնում էր լիճ: Հիմա հանքավայրը վերստին ուզում են շահագործել:

Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ս. թ. փետրվարի 22-ին, ժամը 10:00-ին տեղի են ունեցել ‹‹Գեգամետ պլյուս›› ընկերության կողմից Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումներ: Նշված միջոցառմանը մասնակցել են «Գեգամետ պլյուս» ընկերության, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, հասարակայնության ներկայացուցիչներ` հանձին «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լևոն Գալստյանի, ինչպես նաև տեղի սակավաթիվ բնակիչներ:

Հիշյալ ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ Շորժայի հանքավայրի շահագործման նախագծում Սևանա լճի վրա ազդեցության գնահատական չկա: Ըստ «Գեգամետ պլյուս» ընկերության երկրաբանության և հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Շահեն Խաչատրյանի, նախագիծը քննարկման ներկայացնելու պատճառն այն է, որ իրենք 2011թ. վերահաշվարկել են 1962թ. հաստատված պաշարները, և ավելացել են ևս երկու տեսակի օգտակար հանածոներ` քրոմիտներն ու պլատինոիդները` պլատին, ոսկի և պալադիում: Դրա համար էլ ստիպված են եղել ներկայացնել բաց եղանակով երեք հանքի շահագործում նախատեսող նոր նախագիծ` այս անգամ արդեն մետաղների առկայությունը հաշվի առնելով:

Բաց հանքերն իրենց վերջնական եզրագծով պետք է գրավեն 0,8, 3,6 և 4,5 հա տարածքներ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` առաջին բացհանքը պարունակում է 104 600 000 խմ, երկրորդ բաց հանքն իր մեջ ընդգրկում է 1 275 300 խմ, իսկ երրորդը` 1 253 100 խմ ծավալի օգտակար հանածոներ:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի (Սևանա լճի կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում գործունեության իրականացումը) ու, մասնավորապես, դրա 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն` Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում արգելվում է «հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը»:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա»:

Ընդգծենք, որ և հիշյալ բացհանքերը, և վերամշակող գործարանը, որը նախատեսվում է վերստին շահագործել հանքաքարի վերամշակման նպատակով, միանշանակ գտնվում են Սևանա լճի ջրահավաք ավազանում, ու ՀՀ բնապահպանության նախարարությունից սկսած մինչև վարչապետ` պետք է պատասխան տան, թե հիշյալ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի գ) ենթակետի իմպերատիվ պահանջի խախտմամբ Սևանա լճի ջրահավաք ավազանում ինչպե՞ս է տրվել հանքանյութեր վերամշակող ֆաբրիկայի կառուցման ու շահագործման թույլտվություն: Առանձնապես չենք զարմանա, եթե պարզվի, որ այստեղ իր դերակատարությունն է ունեցել «նորին մեծության» կոռուպցիան:

Ուշագրավ է, որ հիշյալ հասարակական լսումների ընթացքում «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հարցին, թե ինչպե՞ս է պահպանվելու «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, եթե կա արտադրություն, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը հետևյալ պատասխանն է տվել. «Հիմա ես արտադրամասի նախագիծը չեմ քննարկում, քննարկում եմ միայն հանքինը: Հիմա եթե դուք պետք է արտադրամասից խոսեք, ինչի է տեղադրված, ինչ է արված, ես դրան չեմ կարող պատասխանել»:

Հանքաքարը վերամշակող հիշյալ ֆաբրիկայում տեղադրված է հանքաքարը ջարդող, մանրացնող, ֆիզիկական եղանակով տեսակավորող մեծ սարք: Ըստ «Գեգամետ պլյուս» ընկերության երկրաբանության և հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Շահեն Խաչատրյանի, հանքաքարը (մագնեզիումասիլիկատային ապարները, որոնց մեջ որ կան աքցեսոր քրոմի և պլատինոիդների մետաղներ), նախագծի համաձայն, մտցվում է այդ սարքի մեջ, ջարդվում, մանրացվում, նրա միջից գրավիտացիոն եղանակով անջատում են ինչ-որ մեջը կա, «Էն ինչ-որ մետաղները կան, բոլորը հանվելու են», իսկ մնացյալը` դատարկ դունիտը, որպես ցեմենտի արտադրության հավելանյութ, ուղարկվելու է Արարատի ցեմենտի գործարան:

Վերոնշյալից ակնհայտ է, որ անկախ հանքանյութի վերամշակման եղանակից` քիմիական թե ֆիզիկական (գրավիտացիոն եղանակով), խոսքը հանքանյութի վերամշակման մասին է, որը Սևանա լճի ջրահավաք ավազանում հիշյալ օրենքով միանշանակ արգելված է:

Ի. Զարաֆյանի տեղեկացմամբ` քրոմիտը և, ընդհանրապես, քրոմային միացությունները, ըստ էության, առաջին կարգի վտանգավոր մետաղների շարքում են: 2009-2010թթ., երբ դեռ դունիտ-պերիդոտիտային քրոմիտների հանքավայրի վերաբերյալ նախագիծն էր քննարկվում, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովն առաջին անգամ բացասական եզրակացություն է տվել: Հետագայում հանձնաժողովը, կարծում ենք, հասկանալի, բայց անընդունելի պատճառով փոխել է իր եզրակացությունը: Այնուհանդերձ, հասարակական հատվածի կողմից բացասական կարծիք է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն և «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ, որը, սակայն, անտեսվել է:

Որքան էլ հանքավայրի շահագործման ընթացքում փոշու տարածման դեմ միջոցառումներ իրականացվեն (թեև առանձին հարց է, թե իրականում կիրականացվե՞ն կամ ի՞նչ չափով), միևնույն է, տարբեր մետաղներ, թունավոր նյութեր պարունակող փոշու մի մասը քամու միջոցով տարածվելու է և, ի վերջո, Սևանա լճի ջրահավաք ավազանում իջնելու է երկրի մակերես, փոխանցվելու լճի ջրին, որով ոռոգվում է նաև Արարատյան դաշտը: Սա անթույլատրելի է` առավել ևս, եթե նկատի ունենանք, որ Սևանա լիճը Հայաստանի քաղցրահամ ջրի ամենախոշոր պաշարն է և նաև սերունդների սեփականությունը, անգնահատելի հարստությունը:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]