ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բռնաբարե՞լ է, թե՞ զրպարտել 02/28/2013 22:40 | Քրեական խրոնիկոն
Իրեն բռնաբարելու և պարբերաբար սպառնալիքներ տալով ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ ոստիկանությունում կեղծ տեղեկություններ տալու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Կարինեն (անունը փոխված է):
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա 2009թ. ծանոթացել է Արմենի (անունը փոխված է) հետ, որից հետո սկսել են ընկերություն անել: Այդ ժամանակ Արմենը վարձակալությամբ բնակվել է Երևանի Սարիթաղ թաղամասում, իսկ Կարինեն սովորել է մայրաքաղաքի քոլեջներից մեկում և, դասերն ավարտելուց հետո, հաճախակի այցելել է նրա բնակարան, օգնել տան գործերում` մաքրություն արել, լվացել Արմենի հագուստները, ճաշ պատրաստել: Սիրել են իրար և հաստատապես որոշել, որ հետգայում պետք է ամուսնան: 2010թ. կեսերից զույգի հարաբերությունները ավելի են մտերմացել եւ սկսել են նաեւ սեռական հարաբերություն ունենալ նախ ոչ ավանդական, ապա նաեւ ավանդական եղանակով:
Արմենն իր ընկերուհուն ծանոթացրել է նաև ծնողների հետ, իսկ 2010թ. աշնանը ամուսնության նպատակով Կարինեի ձեռքը խնդրելու համար, մոր հետ գնացել են նրա տուն, սակայն աղջկա ծնողները հրաժարվել են` պատճառաբանելով, որ չեն ցանկանում, որ իրենց երեխան երկար ժամանակ նշանված մնա: Զույգը շարունակել է ընկերություն անել:
2011թ. օգոստոս ամսին Կարինեն, ըստ քր. գործի նյութերի, համացանցի միջոցով ծանոթացել է Երևանի բնակիչ Վարդանի (անունը փոխված է) հետ, ինչի մասին Արմենը չի իմացել: 2011թ. նոյեմբերին Կարինեի ձեռքը խնդրելու նպատակով, Արմենն իր ծնողների հետ գնացել է նրա տուն, սակայն վերջինիս ծնողները կրկին մերժել են: 2011թ. վերջերին և 2012թ. հունվարի սկզբներին Կարինեն հանդիպել է Վարդանի հետ, ինչի մասին հայտնի է դարձել Արմենին, որից հետո վերջինս խզել է հարաբերությունները աղջկա հետ:
Դարձյալ ըստ առաջադրված մեղադրանքի, Կարինեն գիտակցելով, որ իր կուսաթաղանթի ամբողջականության խախտված լինելու հանգամանքը, ի վերջո, հայտնի կդառնա ծնողներին, բացի այդ, գիտակցելով, որ նման պայմաններում չի կարող ամուսնանալ Վարդանի հետ, 2012թ. հունվարի 14-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ածելիով կտրել է երկու ձեռքի երակները` իր առողջությանը պատճառելով թերթև վնաս, ապա ծնողներին, այնուհետև ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում բացատրություն տվել, թե Արմենը բռնաբարել է իրեն և պարբերաբար սպառնալիքներ տալով, հասցրել ինքնասպանության փորձի`գիտակցելով հանդերձ, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:
Հիշյալ արարքի համար Կարինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշով, այսինքն` հանցագործության մասին սուտ մատնության համար, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
2012թ. սեպտեմբերի 13-ին ամբաստանյալի պաշտպան Ա. Կարապետյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Մասիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին: Պատճառաբանությունը հետեւյալն է` նախաքննության, և թե դատաքննության ընթացքում Կարինեն ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արմենը սպառնացել է, դաժան վերաբերմունք ցուցաբերել, պահանջել է հանդիպել և սեռական հարաբերություն ունենալ իր հետ` հակառակ դեպքում սպառնալով համացանցում տարածել Կարինեի մերկ լուսանկարները, կատարվածի մասին պատմել բարեկամներին ու համագյուղացիներին, որի պատճառով հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվելով և վախենալով դիմել է ինքնասպանության փորձի:
Պաշտպանը միջնորդել է փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը.
1. Արդյոք դեպքին նախորդող ժամանակահատվածում Արմենի գործողություններն ուղղակի, անմիջական պատճառահետևանքային կապ ունե՞ն Կարինեի ինքնասպանության փորձի հասցնելու հետ, թե ոչ:
2. Արդյոք Կարինեն գիտակցե՞լ է, որ իր կողմից ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին տրամադրված տեղեկատվությունը կեղծ է:
ՈՒշագրավ է, որ դատարանն իր 13.09.2012թ. որոշմամբ բավարարել է պաշտպանի հիշյալ միջնորդությունը, իսկ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից եզրակացությունը ստանալուց հետո մի քանի նիստում քննելով գործը, անցել դռնփակ ընթացակարգով դատաքննության:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ