ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյան. Այս պահի դրությամբ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր չեն հնչել 02/27/2013 22:39 | ԼՐԱՀՈՍ
«Թույլ տվեք չհամաձայնվել Ձեզ հետ, որ այս պահի դրությամբ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր են կատարվել թեկնածուներից մեկի կողմից»,-Ազգային ժողովի փետրվարի 27-ի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամներից մեկի հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը` «չճանաչելով ժողովրդի տված քվեն, փորձում է կյանքի գնով իշխանությունը նվաճելու հայտարարություններ անել և հակասահմանադրական կոչեր` իշխանությունը բռնազավթելու ուղղությամբ»: Պատգամավորը նշել էր նաև, թե «ակնհայտ է, որ գործ ունենք ազգային անվտանգության խնդիրների հետ»:
Արդարադատության նախարարը նկատեց, որ ընտրությունների ժամանակ թեկնածուի հայտարարությունները քաղաքական են, «որոնք տարբեր երկրներում էլ կան, և տարբեր թեկնածուների կողմից իրականացվում են»: Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ հակասահմանադրական կոչերի պարագայում, անկախ նրանից, թե նման հայտարարություններն ում կողմից են արվում, «կհետևեն համապատասխան քայլեր` ոստիկանության և այլ մարմինների կողմից»:
Պատգամավորին նաև մտահոգել էին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հիմնադրամի մուտքերի աղբյուրները: Նա համոզված էր, որ դրանց մի մասը արտասահմանյան ծագում ունեն, սակայն դա իրեն չի հաջողվել պարզել, քանի որ, որպես բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, այն իրեն չի տրամադրվել:
Այս կապակցությամբ ևս նախարարի պատասխանը հստակ էր` նախընտրական շրջանում թեկնածուի կողմից կատարվող ծախսերի դեպքում Հայաստանի օրենսդրությունն ամենամեծ հրապարակայնությունն է ապահովում` թե’ կուսակցությունների, թե’ նախընտրական քարոզչության ֆինանսավորման հետ կապված: «Դա նաև GRECO-ի պահանջներից է»,-ընդգծեց Հ.Թովմասյանը:
Ըստ նախարարի, հիմնադրամներ կատարված մուծումների նկատմամբ վերահսկողությունն անմիջականորեն վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը, որում, ի տարբերություն ԿԸՀ-ի, քաղաքական ներկայացվածություն է ապահովված: Բացի այդ` Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ովքեր ունեն վճարումներ կատարելու իրավունք, և այդ իրավունքը չունեցող սուբյեկտի կողմից վճարված միջոցները վերադարձվում են և չեն մուտքագրվում համապատասխան հիմնադրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ