ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ. Ուսուցիչներին 40.000-ական դրամ բաժանելը չի հիմնավորվել 02/26/2013 20:49 | Ընտրական իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը՝ Վահան Թեքեյանի անվան դպրոցի ուսուցիչներին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից 40.000-ական դրամ բաժանելու կապակցությամբ՝ պատճառաբանելով, որ նման դեպք չի հայտնաբերվել։
Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, «Սամվել Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի համար փող է բաժանում» վերտառությամբ հոդվածը, ըստ որի` Սամվել Ալեքսանյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը այցելել են Վահան Թեքեյանի անվան դպրոց եւ ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ, ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում մատնանշված հանգամանքներն ստուգելուհամար:
Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցում է ուղարկել «www.epress.am» էլեկտրոնային կայքին` հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը տրամադրելու խնդրանքով: Ստացվել է պատասխան, որ լրատվական կայքում տեղադրված հրապարակման համար հիմք է հանդիսացել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի թեկանծու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի` էլեկտրոնային փոստի միջոցով տարածած հաղորդագրությունը:
Էլեկտրոնային կայքի հրապարակման մեջ նշված փաստերը հաստատող նյութերը քննությանը տրամադրելու խնդրանքով հարցում է ուղարկվել նաեւ ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ, որտեղից ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ չունեն այդպիսի նյութեր, իսկ իրենց ամփոփագրում տեղ գտած խախտումների վերաբերյալ նյութերի հրապարակման համար հիմք են հանդիսացել անանուն քաղաքացիների ահազանգերը:
Այդուհանդերձ, համապատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` տեղեկատվության իսկությունն ստուգելու եւ իրազեկ անձանց բացատրություն տալու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն ներկայացնելու նպատակով:
Միաժամանակ հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի տնօրեն Ծ.Մարդանյանը եւ երեք այլ ուսուցիչներ: Նրանցից վերցվել են բացատրություններ£ Վերջիններս հայտնել են, որ իրոք Սամվել Ալեքսանյանը եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը 2013թ. հունվարի վերջերին այցելել են իրենց դպրոց, որի ժամանակ «Ալեքսանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի անունից դպրոցի լավագույն աշակերտներին եւ ուսուցիչներին բաժանվել են ապրանքաիրային նվերներ£ Հրավիրված ուսուցիչները հայտնել են նաեւ, որ նման միջոցառումները կրում են պարբերական բնույթ, շուրջ 5 տարի դպրոցի լավագույն աշակերտները եւ ուսուցիչները պարգեւատրվում են նույն հիմնադրամի կողմից:
Բացատրություններ տված անձինք հերքել են Սամվել Ալեքսանյանի կողմից դպրոցի մանկավարժներին կամ աշակերտներին գումարային օգնություն բաժանելու վերաբերյալ հաղորդումներն ու նշել, որ ոչ մի անգամ նրա կողմից դպրոցին կամ մանկավարժներին դրամական օգնություն չի բաժանվել, հերթական հանդիպումը ևս որեւէ կապ չի ունեցել ընտրությունների հետ, նվերներ բաժանելը որեւէ կերպ չի պայմանավորվել ընտրություններին մասնակցելու կամ որեւէ թեկնածուի օգտին քվեարկելու հանգամանքով:
2013թ. փետրվարի 19-ին ոստիկանությունից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում չեն հիմնավորվել Սամվել Ալեքսանյանի կողմից Վահան Թեքեյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստերը, քանի որ այդպիսիք չեն եղել:
‹‹Նկատի ունենալով, որ հրապարակված տեղեկատվության ստուգման արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը, հետևաբար` բացակայում է հանցագործության դեպքը, 2013թ. փետրվարի 26-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով»,- տեղեկացնում են դատախազությունից:
Որոշման պատճենն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդած «www.epress.am» էլեկտրոնային կայքի տնօրենին եւ պարզաբանվել որոշման բողոքարկման կարգը` դրա հետ չհամաձայնելու դեպքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ