Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն 02/26/2013   13:00  |  ԳՈՐԾ #

Արթուր Բարսեղյանը Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցի 50 հասցեում գործող ավտոշուկայում տեսնելով, որ մի խումբ տղամարդիկ ավտոմեքենայի գնի սակարկության ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկում իր հաշմանդամ հորը՝ Հարություն Բարսեղյանին և բռնանում նրա դեմ, սարսափահար և հուզական գերլարված վիճակում, ինքնատիրապետումը կորցրած և հորը պաշտպանելու նպատակով միջամտում է ծեծկռտուքին, տեղում պատահականորեն ձեռքն ընկած բահի փայտյա բռնակով անկանոն շարժում կատարում և հարվածում կռվին մասնակից Արմեն Գալստյանին, նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Հարուցվում է քրեական գործ: Ապա՝ քննությունը շարունակվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում:

Արթուր Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) դատապարտվում է 1 տարի ազատազրկման: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) սահմանած կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում և նրա նկատմամբ նշանակվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։

Բացի այդ դատավճռով որոշվում է Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի բռնագանձել 2 մլն.224 հազար 416 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում։

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկում է տուժողի իրավահաջորդ ճանաչված Հ.Մարգարյանը, որը խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության և Արթուր Բարսեղյանի կատարած արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) և 258-րդ հոդվածի 4-րդ (Խուլիգանությունը, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) մասերով։

Վերաքննիչ դատարանը, քննելով այս գործը, գտնում է, որ Արթուր Բարսեղյանի արարքն առաջին ատյանի դատարանի կողմից որակված է ճիշտ, և նրա նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ: Վերաքննիչը միայն փոփոխում է նրա վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով և քաղաքացիական հայցի մասով՝ որոշելով, որ Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի պետք է բռնագանձել 1 մլն 294 հազար 416 ՀՀ դրամ։

Արթուր Բարսեղյանը համապատասխան բողոքով դիմում է վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանը քննելով գործը արձանագրում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ: Չի կիրառվել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման, և կիրառվել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման, որի արդյունքում էլ Արթուր Բարսեղյանի կատարած արարքին տրվել է ոչ ճիշտ իրավական գնահատական, և նրան անհիմն կերպով դատապարտել են ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վճռաբեկ դատարանը նշում է, որ Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը։ Նա «գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, և նրա կողմից թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Բացի այդ արձանագրվում է, որ թեև «Ա. Բարսեղյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, սակայն այդ հարցն ընդհանրապես քննության չի առնվել»: Ավելին, «Ա. Բարսեղյանն Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել հենց Ա. Գալստյանի և մյուսների հակաօրինական արարք կատարելու ընթացքում»։

Գործի քննության ընթացքում վճռաբեկ դատարանը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ըստ գործով նշանակված դատահոգեբանական փորձաքննության « ... արարքը կատարելու պահին Ա. Բարսեղյանը գտնվել է աֆեկտի վիճակում»։

Գործի քննության այս մասով նշվում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ պետք է կիրառվեր անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, քանի որ «...հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարելիս բացակայում է իրավական շահերը պաշտպանելու նպատակը և ընդհակառակը, անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն»:

Այս առումով վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ «Սույն քրեական գործով այդպիսի իրավական շահ է հանդիսացել հաշմանդամ հորն արդեն իսկ սկսված և շարունակվող ոտնձգություններից պաշտպանելը»:

Ելնելով այս և գործում առկա մի շարք այլ նկարագություններից և փաստերի մեկնաբանություններից՝ վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ « ... Արթուր Բարսեղյանը կռվի մասնակից Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության վիճակում և ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (Անհրաժեշտ պաշտպանությունը, hանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում) ՝ այն հանցագործություն չի համարվում։ Ուստի Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը»։

Դատարանը նաև նշում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որը տվյալ քրեական գործով կիրառման ենթակա չէ և, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը։

Վճռաբեկ դատարանը հետևություն է անում, որ արարքում հանցակազմ չլինելու պատճառով «Արթուր Բարսեղյանի նկատմամբ կայացված առաջին ատյանի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանների վերը նշված դատավճիռները ենթակա են բեկանման», իսկ «քրեական գործի վարույթը՝ կարճման, ինչպես նաև Արթուր Բարսեղյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը՝ դադարեցման»:

Եվ որոշում է նրա նկատմամբ հարուցված գործը կարճել:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]