ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»: «Մամ, հասի, պապային մորթել են» 02/26/2013 09:04 | Մամուլ
Թերթն անդրադարձել է վերջին օրերին հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած դանակահարության դեպքերին:
Այսպես` փետրվարի 22-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Չուխաջյան 46 շենքի 42-ամյա Ս. Պապոյանը պարանոցի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է վիրահատոււթյան:
Հարևանները պատմել են, որ Սարգիսի կինն օգնության է կանչել հարևաններին, ովքեր տեսել են նրան կոկորդը կտրված և ուշագնաց վիճակում:
Դեպքի մանրամասները ճշտելու համար թերթի թղթակիցը զրուցել է Ս. Պապոյանի կնոջ` Գայանեի հետ: Վերջինս ասել է, որ դեպքի պահին ինքը տանը չի եղել, այլ` հարևան շենքում: «Կես ժամ չէր անցել, ու հանկարծ երեխաս լացակումած վազեց, քացով բացեց հարևանիս դուռն ու ասաց, թե` մամ, շուտ արա, հասի, պապային մորթել են»,- պատմել է կինը` հավելելով, որ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում հարբած վիճակում իրենց տուն է եկել Տիգրան Հովսեփյանը` Շմո մականվամբ, և ամուսնուց պահանջել նրա մեքենան: Վերջինս չի ցանկացել մեքենան տալ, և Տիգրան Հովսեփյանը դանակով կտրել է Սարգիս Պապոյանի կոկորդն ու փախել:
«Տիգրանի հարազատներն ասում են, թե մի բողոքեք մենք մեր տունն ու տեղը կծախենք, ձեզ կօգնենք, բայց ոչ, եղածը եղած է»,- նշել է Ս. Պապոյանի կինը:
Ըստ Գայանեի` Տիգրան Հովսեփյանը նախկինում երեք անգամ դատված է եղել:
Թերթի թղթակիցը ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացել է, որ Տ. Հովսեփյանին ոստիկանությունը գտել է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Թերթն անդրադարձել է նաև Արամավիրում կատարված մեկ այլ դանակահարության: Փետրվարի 23-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի ավտոկայանում` վիճաբանության ժամանակ, 21-ամյա Կարեն Մ.-ն դանակահարել է Սարգիս Դ.-ին: Փետրվարի 24-ին Կարենը ներկայացել է ոստիկանության բաժին և խոստովանական բացատրություն տվել:
Դանակահարության մեկ այլ դեպք էլ գրանցվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, սակայն տարբերությամբ, որ այս դեպքն ավարտվել է մահվան ելքով:
Գառնի գյուղի բնակիչներ Արմեն Շահբազյանը և Արտուշ Գևորգյանը վիճաբանել են, որի ժամանակ Արմենը դանակով երկու անգամ հարվածել է Արտուշին: Վերջինս, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների` Արմենն Արտուշի հորաքրոջ տղան է, սովորում է Երևանի ֆիզիկակական կուլտուրայի պետական համալսարանի 4-րդ կուրսում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից