Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Ռ.Դավթյան. Անհրաժեշտ է ամրագրել փաստաբանի կողմից պարտականությունները չկատարելու հիմքերը 02/25/2013   01:39  |  Հարցազրույց

«Pastinfo.am»-ը շարունակում է ներկայացնել հանրային պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պարտականությունները ժամանակավորապես կատարող  Ռոբերտ Դավթյանի դիտարկումները` քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: 


Հարց.- Որպես փաստաբան, ի՞նչ բացթողումներ եք նկատել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:

Ռ.Դավթյան.- Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծից դուրս է մնացել, իմ կարծիքով, ևս մի կարևոր դրույթ: Դա պաշտպանի պարտադիր մասնակցության պայմաններից մեկն է: Ըստ նախագծի, առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց գործերով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` առանձնապես ծանր հանցագործություն է համարվում այն հանցանքը, որի համար նախատեսվում է 10 տարուց ավելի ազատազրկում: Սակայն, միաժամանակ, Քրեական օրենսգրքի` հանցանքների  և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հետ կապված վերջին փոփոխություններով նախատեսվում է, որ ծանր հանցագործությունների համակցության դեպքում  հնարավոր է պատժի նշանակում մինչև 25 տարի ազատազրկման ձևով, իսկ դատավճիռների համակցությամբ, հնարավոր է ազատազրկում մինչև 30 տարի: Տեսականորեն ստացվում է, որ, ասենք, 2-3 հատ ծանր հանցագործություններ կատարած   կամ դատավճիռների համակցությամբ մինչև 25 կամ 30 տարի տարի  ժամկետով ազատազրկման ենթակա անձը կարող է պաշտպան չունենալ: Անձը իրավիճակը չհասկանալով,  հետևանքները չկանխատեսելով, կարող է հրաժարվել պաշտպանից, ու վարույթ իրականացնող մարմինը կարող է ընդունել հրաժարումը եւ նրան պաշտպան չտրամադրվել: Նման վիճակը բացառելու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է վերը նշված դեպքերում ապահովել պաշտպանի պարտադիր մասնակցությունը:

Բացի այդ, անհրաժեշտ է նախագծում ընդգրկել նոր դրույթ, որը կամրագրեր փաստաբանի կողմից իր պարտականությունները չկատարելու բավարար հիմքերը: Այսօրվա օրենսգրքով փաստաբանն իրավունք չունի հրաժարվել իր վստահորդից: Մինչդեռ լինում են նաև այսպիսի դեպքեր. վճարովի փաստաբանը մեղադրյալի հետ պայմանագիր է կնքում իրավաբանական օգնություն տրամադրելու մասին, և պայմանագրով նախատեսվում է որոշակի վճար ըստ որոշակի ժամկետների, ինչը նշանակում է, որ տվյալ անձնավորությունը պարտավոր է վճարել այդ փաստաբանին` պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման համար: Փաստաբանը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, իսկ մեղադրյալը չի վճարում: Դա մենք պե՞տք է դիտենք իր պարտականությունների կատարումից փաստաբանի հրաժարվելու հիմք, թե ոչ: Ի՞նչ է` փաստաբանը պետք է ամիսներով աշխատի ու վարձատրություն չստանա՞… Հետո ի՞նչ անի, այդպիսի յուրաքանչյուր դեպքում գնա դիմի դատարան, դատարանո՞վ ստանա: Նոր օրենսգրքի նախագծում պարզապես պետք է ամրագրել, որ եթե մեղադրյալը վճարելու իր պայմանագրային պարտավորությունը չի կատարում, և փաստաբանը դա չի համարում հարգելի, ապա իրավունք պետք է ունենա դադարեցնել իր պարտականությունների կատարումը` վարույթ իրականացնող մարմնին պատշաճ կարգով իրազեկելուց հետո:

Կամ մեկ ուրիշ դրույթ. վարույթ իրականացնող մարմինն ի՞նչ եկամտային, գույքային կամ ծանր սոցիալական վիճակի մասին վկայող հանգամանքներ պետք է հիմք ընդունի` մեղադրյալին պետության միջոցների հաշվին իրավաբանական օգնություն տրամադրելու պահանջ ներկայացնելու համար: Դա որոշակիորեն կարգավորվում է ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքով, բայց նախագծում ամրագրված չէ: Կամ` եթե մեղադրյալը ոչ ճիշտ տեղեկատվություն է տրամադրել իր վիճակի մասին ու այդ հանգամանքը պարզվել է որոշ ժամկետից հետո, հանրային պաշտպանը կարող է դադարեցնել իր պարտականությունների կատարումը:

Հարց. - Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված են նաև համաձայնեցման վարույթ և համագործակցության վարույթ, ի՞նչ կարող եք ասել դրանց կապակցությամբ:

Ռ.Դավթյան.- Դրանք նոր հասկացություններ են, որոնք այժմ գործող օրենսգրքով նախատեսված չեն: Ողջունում եմ այդ նորամուծությունները, բայց դրանք շատ լուրջ քննարկման կարիք ունեն: Հետաքրքիր է, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում նշված է համաձայնեցման վարույթի մասին, և, որքան հիշում եմ, որևէ խոսք չկա համագործակցության վարույթի մասին, բայց նախագծում առկա է նաև համագործակցության վարույթը: Այնուամենայնիվ, դա լավ է, որովհետև իրավապահ մարմինների աշխատանքը որոշակի իմաստով հեշտացնում է, ծանրաբեռնվածությունը, միջոցների ծախսերը նվազում են: Այդ երկու վարույթներն էլ կարող են կիրառվել մեղադրյալի միջնորդության հիման վրա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ նախագծի 17-րդ  հոդվածը ամրագրում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի, մեղադրյալը ոչ մի դեպքում պարտավոր չէ աջակցել վարույթ իրականացնող  մարմիններին՝ իրեն վերագրվող մեղքը հաստատելու, հիմնավորելու համար: Կարծես թե հակասություն է ստացվում. մեղադրյալը միջնորդում է, որ իր նկատմամբ կիրառվի համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթ, սակայն օգտվելով 17-րդ հոդվածի դրույթներից, չի աջակցում վարույթ իրականացնող մարմնին: Եթե այդ ամենը կատարվում է մեղադրյալի  միջնորդության հիման վրա, ապա այդ դեպքում ինչո՞ւ անմեղության կանխավարկածի մեջ չնշել` բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը  միջնորդում է իր նկատմամբ կիրառել  համաձայնեցման կամ  համագործակցության վարույթ:

Հարց. - Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ստացվում է, որ վկան նույնպես իրավունք ունի անվճար, ավելի ճիշտ, պետական միջոցների հաշվին ստանալ փաստաբանի իրավաբանական օգնությունը: Ձեր կարծիքով, դա կնպաստի՞ առանձին իրավապահների կողմից կամայականությունների, ապօրինությունների նվազեցմանը, անձանց իրավունքների ոտնահարմանը:

Ռ.Դավթյան. - Կնպաստի, բայց պետք է նկատի ունենալ, որ անվճար իրավաբանական օգնություն մեր հանրապետությունում տրամադրում է հանրային պաշտպանի գրասենյակը: Նախագիծն այս տեսքով ընդունելու դեպքում եթե վկաներն էլ գան ու դիմեն մեզ, որպեսզի իրենց անվճար իրավաբանական օգնություն ապահովենք, դժվարանում եմ նույնիսկ պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվենք, որովհետև ուղղակի հնարավոր չի լինի փաստաբաններով ապահովել նման քանակի անձանց, բացի այդ, հնարավոր չի լինի ապահովել որակյալ իրավաբանական օգնություն: Դա բացարձակապես անհնար է:

Նշեմ նաև մեկ այլ շատ կարևոր խնդրի մասին: Ըստ նոր օրենսգրքի նախագծի, անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնում է ոչ թե քննիչը, այլ դատախազը: Հայեցակարգում այս հարցի հետ կապված իմպերատիվ պահանջ է դրված, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պետք է կայացնի քննիչը, սակայն նախագծում նման որոշման կայացման իրավունքը վերապահված է դատախազին: Փորձենք վերլուծել այս վիճակը: Եթե որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնում է դատախազը, ապա ինչո՞ւ ինքը չի կազմում  մեղադրական եզրակացությունը, կամ ինչո՞ւ մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո ստուգում է, թե մեղադրանքը հիմնավո՞ր է, թե ոչ  և այլն: Այսինքն` ինքն իրեն է ստուգում: Կամ մեկ ուրիշ դեպք: Նախագծի 41-րդ հոդվածի 24-րդ կետով քննիչին իրավունք է վերապահված կարճելու քրեական վարույթը, այսինքն` կարող եմ ենթադրել, որ քննիչը կարող է կարճել այնպիսի քրեական վարույթ, որում կա դատախազի կողմից կայացված` որպես մեղադրյալ ներգրավելու որոշում:

Հարց. - Գործող օրենսգրքով թարգմանչի, փորձագետի կարճաժամկետ ձերբակալում նախատեսված չէ, նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է: Դա ինչ-որ խնդիրներ կարո՞ղ է առաջացնել:

Ռ.Դավթյան. - Նախագծի 145-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթի մասնավոր մասնակցի, բացառությամբ պաշտպանի և լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից սույն օրենսգրքով նախատեսված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում, քննիչը դրանց կատարումն ապահովելու նպատակով կարող է որոշում կայացնել անձին ձերբակալելու մասին: Սա նոր դրույթ է և բավականին լուրջ քննարկման կարիք ունի, որովհետև, ընդունման դեպքում, քննիչը  կարողանալու է որոշում կայացնել` ձերբակալելու և փորձագետին, և թարգմանչին, և այլ մասնակիցների, որոնք կարող են քննիչի կանչով չգալ, չներկայանալ, ընդ որում նաև` տարբեր պատճառներով:

Հարց է առաջանում ոչ միայն կարճաժամկետ ձերբակալման հնարավորության, այլև հենց կարճաժամկետ ձերբակալման հետ կապված: Նույն հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ կարճաժամկետ ձերբակալումը չի կարող տևել ավելին, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման նպատակով ձերբակալվել է անձը, սակայն բոլոր դեպքերում ոչ ավելին, քան 12 ժամը: Այնուհանդերձ, հարց է առաջանում, թե, օրինակ, թարգմանիչը, ասենք, հնարավոր 2, 3 կամ 5 ժամի ընթացքում որտե՞ղ է պահվելու, քննիչի աշխատասենյակո՞ւմ է մնալու, միջանցքո՞ւմ, այնտեղ նրան հսկելու համար հատուկ մա՞րդ է նշանակվելու… Եվ եթե աշխատասենյակում, ապա այդ ընթացքում ինչպե՞ս է աշխատելու քննիչը: Կամ` հետաքննական մարմինը երեկոյան, քննիչի գնալուց հետո կարճաժամկետ ձերբակալել է փորձագետին: Որտե՞ղ է նա մնալու: Կարծում եմ, որ դա պրակտիկայում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

Նախորդող հրապարակում`

Որ հնարավորինս անթերի լինի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]