ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցուցմունքներ կտան «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալները 02/25/2013 18:10 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում ավարտվեց դատա-բժշկական փորձագետ Գևորգ Գաֆարյանի հարցաքննությունը: Փորձագետն անց էր կացրել բռնարարքից հետո 12 օր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը:
Ի պատասխան տուժող ու պաշտպանական կողմերի հարցերին՝ փորձագետը հայտնեց, որ Վ.Ավետյանին հասցված հարվածների հերթականությունը հնարավոր չէ որոշել: Ըստ նրա` յուրաքանչյուր վնասվածքի համար կարելի է հաստատապես ասել, որ առնվազն մեկ հարված է հասցվել: Նույնը վերաբերում է նաև քթոսկրերի կոտրվածքին, քանի որ թեև երկու ոսկոր է կոտրվել, սակայն կոտրվածքները գտնվել են մեկ գծի վրա և կարող էին հասցվել առնվազն մեկ հարվածի հետևանքով:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ փորձագետի հարցաքննությամբ հնարավոր չեղավ պարզել, թե արդյոք գլխի շրջանում Վ.Ավետյանին պատճառված վնասվածքներից յուրաքանչյուրն առաջացրել է գլխուղեղային տրավմա, որն էլ մահվան պատճառ է հանդիսացել: Ըստ պաշտպանի՝ այս ենթադրական բնույթի եզրահանգումը մեղադրանքի հիմքում դնելու դեպքում այն կհանգեցնի անմեղության կանխավարկածի խախտմանը:
Մեղադրող Արթուր Դավթյանը չհամաձայնեց այս դիրքորոշման հետ և իր հերթին հայտարարեց, որ փորձագետի եզրահանգումը հստակ էր՝ դեմքի շրջանում առկա վնասվածքները պատճառական կապի մեջ են գլխուղեղի վնասվածքի հետ, որն էլ մահ է առաջացրել:
Իր հարցաքննության առաջին օրը փորձագետը հայտնել էր, որ տուժողի մարմնին հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ գլխուղեղի վնասվածք, քթոսկրերի կոտրվածք, արյունազեղումներ, արյունահավաք, քերծվածքներ: Մասնավորապես գլխի շրջանում եղած բոլոր վնասվածքներն առանձին-առանձին ու միասին վերցրած Վ.Ավետյանի առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են եղել և ի վերջո հանգեցրել են մահվան: Մահվան հետ պատճառահետևանքային կապ ունեցող վնասվածքներն ընդհանուր առմամբ 5-ն են եղել, իսկ մահվան հետ պատճառահետևանքային կապ չունեցողները՝ 9-ը:
Ի պատասխան գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ փորձագետը նշել էր, որ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի չէին, այլ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ էին, որոնք հանգեցրել էին մահվան:
Փորձագետն ընդգծել էր նաև, որ ինքն իրավունք չունի գնահատել Վ.Ավետյանին բուժօգնություն ցույց տված բժիշկների գործողությունները՝ դա կատարվում է բժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ, իսկ ինքը կատարել է դիակի առաջնային դատաբժշկական փորձաքննություն:
Մարտի 1-ի դատական նիստում նախատեսվում է, որ կսկսվի ամբաստանյալների հարցաքննության փուլը: Եթե պարզվի, որ ամբաստանյալները դեռևս պատրաստ չեն ցուցմունքներ տալու, հնարավոր է, որ դատարանը կքննարկի պաշտպանական կողմի միջնորդությունը ապացույցների հետազոտման կարգը փոխելու և գործի գրավոր ապացույցները հետազոտելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ