ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռ.Դավթյան. Անհրաժեշտ է ամրագրել փաստաբանի կողմից պարտականությունները չկատարելու հիմքերը 02/25/2013 01:39 | Հարցազրույց
«Pastinfo.am»-ը շարունակում է ներկայացնել հանրային պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռոբերտ Դավթյանի դիտարկումները` քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
Հարց.- Որպես փաստաբան, ի՞նչ բացթողումներ եք նկատել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
Ռ.Դավթյան.- Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծից դուրս է մնացել, իմ կարծիքով, ևս մի կարևոր դրույթ: Դա պաշտպանի պարտադիր մասնակցության պայմաններից մեկն է: Ըստ նախագծի, առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց գործերով պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` առանձնապես ծանր հանցագործություն է համարվում այն հանցանքը, որի համար նախատեսվում է 10 տարուց ավելի ազատազրկում: Սակայն, միաժամանակ, Քրեական օրենսգրքի` հանցանքների և դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հետ կապված վերջին փոփոխություններով նախատեսվում է, որ ծանր հանցագործությունների համակցության դեպքում հնարավոր է պատժի նշանակում մինչև 25 տարի ազատազրկման ձևով, իսկ դատավճիռների համակցությամբ, հնարավոր է ազատազրկում մինչև 30 տարի: Տեսականորեն ստացվում է, որ, ասենք, 2-3 հատ ծանր հանցագործություններ կատարած կամ դատավճիռների համակցությամբ մինչև 25 կամ 30 տարի տարի ժամկետով ազատազրկման ենթակա անձը կարող է պաշտպան չունենալ: Անձը իրավիճակը չհասկանալով, հետևանքները չկանխատեսելով, կարող է հրաժարվել պաշտպանից, ու վարույթ իրականացնող մարմինը կարող է ընդունել հրաժարումը եւ նրան պաշտպան չտրամադրվել: Նման վիճակը բացառելու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է վերը նշված դեպքերում ապահովել պաշտպանի պարտադիր մասնակցությունը:
Բացի այդ, անհրաժեշտ է նախագծում ընդգրկել նոր դրույթ, որը կամրագրեր փաստաբանի կողմից իր պարտականությունները չկատարելու բավարար հիմքերը: Այսօրվա օրենսգրքով փաստաբանն իրավունք չունի հրաժարվել իր վստահորդից: Մինչդեռ լինում են նաև այսպիսի դեպքեր. վճարովի փաստաբանը մեղադրյալի հետ պայմանագիր է կնքում իրավաբանական օգնություն տրամադրելու մասին, և պայմանագրով նախատեսվում է որոշակի վճար ըստ որոշակի ժամկետների, ինչը նշանակում է, որ տվյալ անձնավորությունը պարտավոր է վճարել այդ փաստաբանին` պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման համար: Փաստաբանը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները, իսկ մեղադրյալը չի վճարում: Դա մենք պե՞տք է դիտենք իր պարտականությունների կատարումից փաստաբանի հրաժարվելու հիմք, թե ոչ: Ի՞նչ է` փաստաբանը պետք է ամիսներով աշխատի ու վարձատրություն չստանա՞… Հետո ի՞նչ անի, այդպիսի յուրաքանչյուր դեպքում գնա դիմի դատարան, դատարանո՞վ ստանա: Նոր օրենսգրքի նախագծում պարզապես պետք է ամրագրել, որ եթե մեղադրյալը վճարելու իր պայմանագրային պարտավորությունը չի կատարում, և փաստաբանը դա չի համարում հարգելի, ապա իրավունք պետք է ունենա դադարեցնել իր պարտականությունների կատարումը` վարույթ իրականացնող մարմնին պատշաճ կարգով իրազեկելուց հետո:
Կամ մեկ ուրիշ դրույթ. վարույթ իրականացնող մարմինն ի՞նչ եկամտային, գույքային կամ ծանր սոցիալական վիճակի մասին վկայող հանգամանքներ պետք է հիմք ընդունի` մեղադրյալին պետության միջոցների հաշվին իրավաբանական օգնություն տրամադրելու պահանջ ներկայացնելու համար: Դա որոշակիորեն կարգավորվում է ‹‹Փաստաբանության մասին›› ՀՀ օրենքով, բայց նախագծում ամրագրված չէ: Կամ` եթե մեղադրյալը ոչ ճիշտ տեղեկատվություն է տրամադրել իր վիճակի մասին ու այդ հանգամանքը պարզվել է որոշ ժամկետից հետո, հանրային պաշտպանը կարող է դադարեցնել իր պարտականությունների կատարումը:
Հարց. - Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված են նաև համաձայնեցման վարույթ և համագործակցության վարույթ, ի՞նչ կարող եք ասել դրանց կապակցությամբ:
Ռ.Դավթյան.- Դրանք նոր հասկացություններ են, որոնք այժմ գործող օրենսգրքով նախատեսված չեն: Ողջունում եմ այդ նորամուծությունները, բայց դրանք շատ լուրջ քննարկման կարիք ունեն: Հետաքրքիր է, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգում նշված է համաձայնեցման վարույթի մասին, և, որքան հիշում եմ, որևէ խոսք չկա համագործակցության վարույթի մասին, բայց նախագծում առկա է նաև համագործակցության վարույթը: Այնուամենայնիվ, դա լավ է, որովհետև իրավապահ մարմինների աշխատանքը որոշակի իմաստով հեշտացնում է, ծանրաբեռնվածությունը, միջոցների ծախսերը նվազում են: Այդ երկու վարույթներն էլ կարող են կիրառվել մեղադրյալի միջնորդության հիման վրա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ նախագծի 17-րդ հոդվածը ամրագրում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի, մեղադրյալը ոչ մի դեպքում պարտավոր չէ աջակցել վարույթ իրականացնող մարմիններին՝ իրեն վերագրվող մեղքը հաստատելու, հիմնավորելու համար: Կարծես թե հակասություն է ստացվում. մեղադրյալը միջնորդում է, որ իր նկատմամբ կիրառվի համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթ, սակայն օգտվելով 17-րդ հոդվածի դրույթներից, չի աջակցում վարույթ իրականացնող մարմնին: Եթե այդ ամենը կատարվում է մեղադրյալի միջնորդության հիման վրա, ապա այդ դեպքում ինչո՞ւ անմեղության կանխավարկածի մեջ չնշել` բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը միջնորդում է իր նկատմամբ կիրառել համաձայնեցման կամ համագործակցության վարույթ:
Հարց. - Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ստացվում է, որ վկան նույնպես իրավունք ունի անվճար, ավելի ճիշտ, պետական միջոցների հաշվին ստանալ փաստաբանի իրավաբանական օգնությունը: Ձեր կարծիքով, դա կնպաստի՞ առանձին իրավապահների կողմից կամայականությունների, ապօրինությունների նվազեցմանը, անձանց իրավունքների ոտնահարմանը:
Ռ.Դավթյան. - Կնպաստի, բայց պետք է նկատի ունենալ, որ անվճար իրավաբանական օգնություն մեր հանրապետությունում տրամադրում է հանրային պաշտպանի գրասենյակը: Նախագիծն այս տեսքով ընդունելու դեպքում եթե վկաներն էլ գան ու դիմեն մեզ, որպեսզի իրենց անվճար իրավաբանական օգնություն ապահովենք, դժվարանում եմ նույնիսկ պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվենք, որովհետև ուղղակի հնարավոր չի լինի փաստաբաններով ապահովել նման քանակի անձանց, բացի այդ, հնարավոր չի լինի ապահովել որակյալ իրավաբանական օգնություն: Դա բացարձակապես անհնար է:
Նշեմ նաև մեկ այլ շատ կարևոր խնդրի մասին: Ըստ նոր օրենսգրքի նախագծի, անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնում է ոչ թե քննիչը, այլ դատախազը: Հայեցակարգում այս հարցի հետ կապված իմպերատիվ պահանջ է դրված, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պետք է կայացնի քննիչը, սակայն նախագծում նման որոշման կայացման իրավունքը վերապահված է դատախազին: Փորձենք վերլուծել այս վիճակը: Եթե որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնում է դատախազը, ապա ինչո՞ւ ինքը չի կազմում մեղադրական եզրակացությունը, կամ ինչո՞ւ մեղադրական եզրակացությամբ գործը ստանալուց հետո ստուգում է, թե մեղադրանքը հիմնավո՞ր է, թե ոչ և այլն: Այսինքն` ինքն իրեն է ստուգում: Կամ մեկ ուրիշ դեպք: Նախագծի 41-րդ հոդվածի 24-րդ կետով քննիչին իրավունք է վերապահված կարճելու քրեական վարույթը, այսինքն` կարող եմ ենթադրել, որ քննիչը կարող է կարճել այնպիսի քրեական վարույթ, որում կա դատախազի կողմից կայացված` որպես մեղադրյալ ներգրավելու որոշում:
Հարց. - Գործող օրենսգրքով թարգմանչի, փորձագետի կարճաժամկետ ձերբակալում նախատեսված չէ, նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է: Դա ինչ-որ խնդիրներ կարո՞ղ է առաջացնել:
Ռ.Դավթյան. - Նախագծի 145-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթի մասնավոր մասնակցի, բացառությամբ պաշտպանի և լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից սույն օրենսգրքով նախատեսված պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելու դեպքում, քննիչը դրանց կատարումն ապահովելու նպատակով կարող է որոշում կայացնել անձին ձերբակալելու մասին: Սա նոր դրույթ է և բավականին լուրջ քննարկման կարիք ունի, որովհետև, ընդունման դեպքում, քննիչը կարողանալու է որոշում կայացնել` ձերբակալելու և փորձագետին, և թարգմանչին, և այլ մասնակիցների, որոնք կարող են քննիչի կանչով չգալ, չներկայանալ, ընդ որում նաև` տարբեր պատճառներով:
Հարց է առաջանում ոչ միայն կարճաժամկետ ձերբակալման հնարավորության, այլև հենց կարճաժամկետ ձերբակալման հետ կապված: Նույն հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ կարճաժամկետ ձերբակալումը չի կարող տևել ավելին, քան այն պարտականության կատարումը, որի ապահովման նպատակով ձերբակալվել է անձը, սակայն բոլոր դեպքերում ոչ ավելին, քան 12 ժամը: Այնուհանդերձ, հարց է առաջանում, թե, օրինակ, թարգմանիչը, ասենք, հնարավոր 2, 3 կամ 5 ժամի ընթացքում որտե՞ղ է պահվելու, քննիչի աշխատասենյակո՞ւմ է մնալու, միջանցքո՞ւմ, այնտեղ նրան հսկելու համար հատուկ մա՞րդ է նշանակվելու… Եվ եթե աշխատասենյակում, ապա այդ ընթացքում ինչպե՞ս է աշխատելու քննիչը: Կամ` հետաքննական մարմինը երեկոյան, քննիչի գնալուց հետո կարճաժամկետ ձերբակալել է փորձագետին: Որտե՞ղ է նա մնալու: Կարծում եմ, որ դա պրակտիկայում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
Նախորդող հրապարակում`
Որ հնարավորինս անթերի լինի Քրեական դատավարության նոր օրենսգիրքը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից