Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Ընտրախախտումների կապակցությամբ հարուցվել է 10 քրեական գործ 02/25/2013   21:41  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

2013թ. փետրվարի 18-ի  ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ փետրվարի 25-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ։ 

 
Դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն, 1 քրեական գործ հարուցվել է քարոզարշավի ժամանակ Պ.Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի, մնացած 9-ը՝ քվեարկության օրն արձանագրված  խախտումների կապակցությամբ։
 
1. 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա  ու դիմել փախուստի:
 
Կրակոցների հետևանքով Պարույր Հայրիկյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
 
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
 
ՀՀ գլխավոր դատախազի` 01.02.2013թ. ցուցումի համաձայն` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունների քննիչներից կազմվել է համատեղ քննչական խումբ, իսկ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը:
 
Դեպքի վայրից առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 գնդակ, միևնույն տրամաչափի 1 գնդակ էլ վիրահատության ընթացքում հանվել է Պարույր Հայրիկյանի մարմնից, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև` դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
 
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Պարույր Հայրիկյանի ստացած մարմնական վնասվածքները` կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, կույր, փափուկ հյուսվածքների և մկանների վնասումով, վիրավորման, կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային, չթափանցող, շոշափող վնասվածքի ձևերով պատճառված են գնդակներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցներով և վնասվածքները միասին վերցված պատճառվել են առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:  Պարույր Հայրիկյանը 01.02.2013թ. որոշմամբ ճանաչվել է տուժող:
 
Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
 
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:
 
Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:
 
Քրեական գործով կատարված դատաձգաբանական, դատաքիմիական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված 1941թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի փողից են կրակված դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված երկու հատ 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ռևոլվերային փամփուշտների կրակված գնդակները:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
2. 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14:25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել, որ Հովհաննես Աշոտի Մովսիսյանը և Գագիկ Հրանտի Միքայելյանը փորձել են մեկից ավելի անգամ մասնակցել քվեարկությանը, որը կանխվել է իր կողմից:
 
ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
 
Կատարվում է նախաքննություն։
 
3. 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 19:00-ին, Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնին այն մասին, որ նույն օրը` ժամը 17:35-ի սահմաններում, Գյումրու Տիգրան Մեծ հասցեում տեղակայված թիվ 34/36 ընտրատեղամաս է մտել ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանձնաժողովի անդամների հասցեին կատարել վիրավորական արտահայտություններ և շուրջ 30 րոպե տևողությամբ խոչընդոտել ընտրական հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:
 
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2013թ. փետրվարի 19-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
 
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, պահանջվել և ուսումնասիրվել են տվյալ տեղամասի գրանցամատյանի գրառումները, որոնք պարունակում են ընտրությունների օրը տվյալ ընտրական տեղամասում ներկա անձանց, այդ թվում` թեկնածուների վստահված անձանց, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մասին: 
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
4. ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 18.02.13թ. հարուցվել է քրեական գործ` ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
 
Մասնավորապես` նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին Երևան քաղաքի Նար-Դոս 36 հասցեում գտնվող Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/02 ընտրատեղամասում փորձել է քվեարկել Վիգեն Անդրանիկի Սարգսյանի անձնագրով, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել  իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կանխվել է հանձնաժողովի անդամների կողմից:
Կատարվում է նախաքննություն։ 
 
ԶԼՄ-ների հրապարակումների ստուգման արդյունքում՝ 
 
5. 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:20-ին, համացանցի «iditord.org» կայքում «Աջափնյակում լցոնումներ են կատարվում» վերտառությամբ հոդված է տպագրվել, որի համաձայն Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն ընտրելու դեպքեր են գրանցվել: Մասնավորապես, հրապարակման համաձայն, Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը:
 
Նույն օրը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունից հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի բաժին` մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն է տվել Կ.Նավասարդյանի հայրը, ով հայտնել է, որ որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ չի մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին։ Մինչդեռ ընտրատեղամասի ընտրացուցակի զննության ժամանակ պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացված են անձնագրային տվյալներ եւ կա ստորագրություն։ Նարեկ Մարտիրոսյան անուն-ազգանունով ընտրող նշված տեղամասի ցուցակներում չի եղել։
 
2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացվել են Մարգարիտա Նավասարդյանի տվյալները, ով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է։ Վերջինս ցուցմունք է տվել, որ որպես ընտրող ընդգրկված է եղել թիվ 06/08 ընտրատեղամասում, որտեղ էլ կատարել է քվեարկությունը եւ պնդել, որ քվեարկությանը մասնակցել է մեկ անգամ, իր անձնագիրը որեւէ մեկին չի տվել։ Նա նաեւ դժվարացել է ասել, թե ինչպես են իր անձնագրային տվյալները հայտնվել 06/16 ընտրատեղամասի ընտրացուցակում՝ Կարապետ Նավասարդյանի անվան դիմաց։ 
 
Նախաքննությունը շարունակվում է։ 
 
6. 2013թ. փետրվարի 18-ին էլեկտրոնային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` «Մետաքսում` շտաբի դիմաց, «1in.am» կայքի լրագրող Մարինե Խառատյանը եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանը ենթարկվել են հարձակման. խլել են լրագրողների տեսախցիկը եւ հայհոյել»:
Ահազանգերի հիման վրա` էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:
 
Լրագրողներ Մ. Խառատյանի եւ Գ. Սարիբեկյանի հետ վիճաբանած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց ոստիկանություն ներկայացնելու համար ոստիկանության Էրեբունու բաժնին համապատասխան հանձնարարություններ են տրվել:
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է նաեւ վերոնշյալ կայքում տեղադրված տեսանյութի զննություն, որը կցվել է զննության արձանագրությանը:
 
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ոստիկանությունում նախապատրաստված նյութերը 21.02.2013թ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ փետրվարի 22-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
 
7. Փետրվարի 18-ին էլեկտրոնային լրատվության միջոցներով ստացվել է ահազանգ` Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասում Ա.Համբարձումյանի եւ դիտորդ Ն. Իսմաիլիի նկատմամբ բռնություն գործադրելու եւ քվեատուփի մեջ լցոնում կատարելու վերաբերյալ: 
 
Նույն օրը ԶԼՄ-ի հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արարատի բաժին` մատնանշված հանգամանքներն ստուգելու եւ նյութեր նախապատրաստելու համար: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ  փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով` ԶԼՄ-ի ներկայացուցչի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ:
 
8. Արարատի մարզի դատախազությունը 19.02.13թ. հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:
 
Մասնավորապես` ‹‹Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է եւ կազմվել արձանագրություն։
 
Նախաքննությամբ պարզվել է, որ Ժ.Գեղամյանի անձնագրով քվեարկելու փորձ է կատարել նույն գյուղի բնակչուհի Հ.Թարվերդյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար: 
Նախաքննությունը շարունակվում է։
 
9. 2013թ. փետրվարի 18-ին «iditord.am» կայքում տեղադրված «Բռնություն/սպառնալիքներ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ 8/23 ընտրատեղամասում Ալեքսանյան Սյուզիին առաջարկել են 80.000 դրամ կաշառք, սակայն տեսնելով, որ դրան էլ չի համաձայնվում, վախեցրել և ահաբեկել են, ընդհուպ սպառնալով «ընտանիքը վերացնել»:
 
ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը նույն օրը դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժին` դրանում նշված հանգամանքներն ստուգելու և համապատասխան իրավական գնահատական տալու համար։ 2012թ. փետրվարի 21-ին նյութերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
 
Նախապատրաստված նյութերում առկա են եղել քրեական գործ հարուցելու առիթ և հիմք, այն է` 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 8/23 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի վստահված անձ Արամ Հարությունյանը քվեատուփում քվեաթերթիկներ լցոնելու եղանակով քվեարկել է այլ անձանց փոխարեն, ապա` նյութապես շահագրգռելով` դրամական վարձատրության խոստում տալու միջոցով խոչընդոտել է այդ փաստն արձանագրող` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Սյուզաննա Ալեքսանյանի լիազորությունների իրականացմանը։ 2013թ. փետրվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
 
10. 2013թ. փետրվարի 20-ին «Panorama.am» կայքում տեղադրվել է «Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը» վերտառությամբ։ Մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տրամադրելով   լուսանկարը նշել էր, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված թիվ 29/13 ընտրական տեղամասում ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ գրանցվել է զինվորին ուղղորդելու դեպք:
 
Նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված տեղեկություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։ 

Հարակից հրապարակումներ`

19:32 25/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմի ՍԴ
00:38 25/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎերջնական արդյունքները նախնականից էապես չեն տարբերվի
13:23 24/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրանք է առաջադրվել ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար
20:32 22/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀարուցվել են քրեական գործեր` լրագրողների դեմ բռնության դեպքերի առթիվ
22:06 19/02/2013  |  ԼՐԱՀՈՍՀԱԿ. Ընտրություններն անցկացվեցին ընտրակեղծիքների մեքենայի լիակատար օգտագործմամբ
18:51 19/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազությունը հարուցել է հերթական քրեական գործը
10:25 19/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագիրը
06:15 19/02/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ գործող նախագահը վերընտրվել է առաջին փուլում
02:41 19/02/2013  |  Ընտրական իրավունքՍտուգվում է ՏԸՀ անդամին կաշառելու փորձի մասին հայտարարությունը
01:24 19/02/2013  |  Ընտրական իրավունքՊատգամավորների միջև միջադեպով կզբաղվի ՀՔԾ-ն

Արխիվ

[]