ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամերիկահայ գործարարը կդիմի ԱՄՆ-ում ներդրումների պաշտպանության կենտրոնին 02/25/2013 00:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Բոլոր զարգացումները տանում են նրան, որ ամերիկահայ ներդրող ու գործարար Ներսես Եսփանոսյանը կդիմի ԱՄՆ-ում Ներդրումների պաշտպանության կենտրոնին և Հայաստանի Հանրապետությունը պարտություն կկրի: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց սփյուռքահայ ներդրողի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Սփյուռքահայը Սևան քաղաքում ահռելի ներդրումներ է արել և դեռ պետք է շարունակեր անել հսկայական հյուրանոցային համալիրի և դրա շրջակա հանգստի գոտու շինարարության վրա: Ն.Եսփանոսյանի ծրագրերի իրականացման դեպքում Սևան քաղաքն, ըստ նրա ներկայացուցչի, մեծ զարգացում կապրեր, ինչպես նաև այն քայլ կլիներ՝ ամբողջ երկրի մասշտաբով զարգացնելու զբոսաշրջությունը:
Փաստաբանն ընդգծեց, որ պետության պարտավորությունն է խթանել ներդրումները, ինչն ամրագրված է միջազգային պայմանագրերով, իսկ ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմանի պայմանագիրը թույլ է տալիս ներդրողին՝ պետության սխալ քաղաքականության հետևանքով վնասներ կրելու դեպքում դիմել միջազգային դատարան, որտեղ կարող է ստանալ իր կրած վնասի հատուցումը և չստացած օգուտները:
«Սպիտակ ափ» ՓԲԸ-ի սեփականատեր ամերիկահայ ներդրողը Սևանա լճի հարակից տարածքում ձեռք է բերել և վերակառուցել պանսիոնատի հին շինությունը: Սակայն անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումը՝ առանց կողմին տեղյակ պահելու, փոխել է Սևանա լճի հարակից տարածքում 50 հեկտար արտադրագիտական կատեգորիայի հողատարածքի տիրապետման ձևը՝ սեփականությունը վերածելով վարձակալության: Այդ մասին սփյուռքահայ գործարարն իմացել է միայն դատարանում, որտեղ իրեն «անակնկալ են մատուցել»՝ պահանջելով վերակնքել վարձակալության պայմանագիրը: Կադաստրի կողմից սեփականության վկայականում կատարված «ուղղման» որոշումը անվավեր ճանաչելու հայցապահանջը Վարչական դատարանում և վերադաս ատյաններում մերժվել է, այսինքն՝ սպառվել են «կադաստրի ապօրինությունները» բողոքարկելու ներպետական հնարավորությունները:
Գործի նախապատմությունը հետևյալն է՝ «Լավանդա» հանգստյան գոտու անմիջական հարևանությամբ և նույն հարթության վրա գտնվող 50 հեկտար արտադրագիտական կատեգորիայի հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի փոփոխությունների ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է սփյուռքահայ գործարարին և նրա հիմնած «Սպիտակ ափ» ՓԲԸ-ին: Անձը դիմել է կադաստր և ստացել սեփականության վկայական: Եվս 30 հեկտարի՝ ավելի ճշգրիտ՝ 29.73 հա հողատարածքի նկատմամբ քաղաքապետարանի համայնքի հետ կնքվել է վարձակալության պայմանագիր:
Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսվում է սահմանափակում՝ հողատարածքը չի կարող սեփականաշնորհվել, եթե այն պատմամշակութային նշանակություն ունի, ջրային կամ անտառտնտեսության հողատարածք է: Ն. Բաղդասարյանն ընդգծեց, որ տարածքի կատեգորիան կարող էր փոխվել կառավարության համապատասխան որոշմամբ, ինչը տեղի չի ունեցել, հողատարածքի կատեգորիան փոխվել է «ջրային»-ի՝ կադաստրի ուղղումով: Ընդ որում, «ուղղումը» վերաբերել է ողջ հսկայական տարածքին, թեև դրա որոշ մասը գտնվում է Սևանա լճից բավականին մեծ հեռավորութայն վրա: Հետաքրքրական է նաև, որ «ուղղումը» չի տարածվել հարևան «Լավանդա»-ի վրա՝ պարզ տրամաբանությամբ նույն տարածքում, նույն աշխարհագրական դիրքում գտնվող «Լավանդա»-ի տարածքը նույնպես պետք է ջրային համարվեր:
Փաստաբանը հայտնեց նաև, որ մեկ այլ ամերիկահայ ներդրողի ու գործարարի՝ Էդմոն Խուդյանի, գործով որոշակի առաջընթաց կա, ներկայումս ամերիկյան փաստաբանները զբաղվում են, որպեսզի գործը ԱՄՆ-ում քննվի: «Ես ընթացակարգերին բավականին ծանոթ լինելով՝ գտնում եմ, որ Հայաստանն այլընտրանք չի ունենա, քան առաջարկել հաշտություն կնքել»,- ասաց Ն.Բաղդասարյանը: Ըստ Է.Խուդյանի, իր հայաստանյան գործընկերը «գցել է» իրեն ու տիրացել իր շահույթին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից