ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ահազանգ. Վկային ճնշում են, որպեսզի չտա անուններ 02/23/2013 14:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2012 թվականի նոյեմբերի 18-ին Մուշ ռեստորանում սպանված փաստաբան Սամվել Շարբաթյանի քույրն ահազանգում է փաստաբանի հարազատների և ականատես վկայի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին:
Ի դեպ այս քրեական գործով վկաների նկատմամբ կիրառվող ճնշումներին «Pastinfo.am»-ն անդրադարձել էր դեռևս փետրվարի 15-ին, իսկ այսօր Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է փաստաբանի քրոջ նամակը, որտեղ վերջինս արձանագրում է. «18.11.2012թ. ժամը 22:00-ի սահմաններում Մուշ ռեստորանում եղբայրներ Արեն և Արտակ Վերանյանների և Սամվել Դիլոյանի գազանաբար ծեծի պատճառով սպանվել է հարազատ եղբայրս՝ փաստաբանների միության անդամ Սամվել Շարբաթյանը: Իրավապահ մարմինները կալանավորել են ոճրագործներին, բայց դրանով ավելի է վտանգված մեր՝ առանց այն էլ տուժված հարազատների կյանքը: Պատճառը, որ միակ վկան (չնայած ռեստորանում եղել են շատ վկաներ, որոնք ըստ իրավապահների քարի պես լռում են) Հայկը՝ քրոջս տղան, որը ծառայում է բանակում, պետք է ոճրագործների անունը չտա, որ չդատվեն, որ մեղք են»:
«Իսկ մեղք չէ՞ր եղբայրս, որ 3 հարբած ոճրագործներ գազանաբար խփում էին գլխին ու հայհոյում, իսկ Հայկը, որ ուզում էր փրկել քեռուն մի քանի հարված էլ բաժին է հասնում Հայկին, անգամ գիտակցության կորուստ է ունենում, իսկ ռեստորանում գտնվող այսպես կոչված եղբայր ընկերը՝ պարոն Խլղաթյանը և մի քանի մարդիկ իբր չեն լսում, չեն տեսել, շարունակել են խնջույքը՝ չխառնվելով կռվին»,- ասում է սպանվածի քույրն ու ավելացնում. «Ասեմ, որ դեպքի վայրում եղել է նաև 3-4 իբր անծանոթ տղաներ, որոնք ոճրագործների թիմակիցներն են և այժմ էլ հետապնդվում են ոստիկանների կողմից ու մեծ վախ են ներշնչում տուժածներիս, մանավանդ՝ Հայկին, որը գտնվում է մեզանից շատ հեռու և միշտ էլ վտանգի մեջ է»:
«Դիմել ենք բազմակի տարբեր իրավապահ մարմիններին, տեղեկացրել ենք, որ կան սպառնալիքներ, որ վախենում ենք, բայց հստակ պատասխան չկա, հանգստացնում են, որ ոճրագործները ձերբակալված են, բայց մյուս 4-ը՞, որ ազդում են նորակոչիկ զինվորի վրա, ո՞վ պետք է մտածի այս մասին, ի՞նչ է սպասենք հաջորդ ոճրագործությա՞նը: Ո՞վ պետք է մտածի, որ կա չէ՞ պատճառ, որ Հայկը այլևս չի ուզում տալ ոճրագործների անունները, կամ ինչի մնացած վկաներին չեն ստիպում խոսել, ինչի՞ հաշվի չեն առնում տղայի՝ Հայկի հոգեկան սթրես, ծանր տրավմա ապրած վիճակը, կամավոր գնաց բանակ, որ հեռու լինի ոճրագործներից, հիմա էլ ողջ զորքի առջև ե՞ն ստորացնում զինվորին, ստորացնողն էլ մի գործից անտեղյակ, ոչ կիրթ լրագրող Ադրինե Թորոսյանն է, որը խառնել է անձնականը գործնականի հետ, կատարում է ոճրագործի պատվերը, զանգում է զորամաս Հայկին և ստիպում, որ պատասխանի իր անմիտ հարցերին, այդքանով չբավարարվելով, զանգում և Հայկի դեմ է հանում հրամանատարությանը, որ ստիպված Հայկը պատասխանի և Ադրինեն տպագրի հոդված՝ փորձելով խառնել և շփոթմունք գցել տուժածներիս և իրավապահ մարմինների մեջ: Մեր քաղաքում ինչի չկա՞ր ավելի կիրթ լրագրող, միայն Դիլոյանի ընկերուհի Ադրինեն է՞ր մնացել: Ո՞վ պետք է այս հարցերին պատասխան և լուծում տա: Մեր երկրում էլ չմնաց բարձրաստիճան իրավապահ, որ չդիմենք, ի՞նչ անենք, ինչքա՞ն սարսափենք, և ինչի՞ վախենալով ապրենք, առանց այդ էլ տեսնելով մեր հարազատի խոշտանգված գլուխը սարսափահար եղանք, որ մեր ապահով երկրում նման ոճրագործությու՞ն, և գումարած սպառնալի՞ք, որ ազատ արձակվեն գազաննե՞րը: Մեզ հանգստացնում են, թե իբր խիստ ռեժիմի տակ են գտնվում, իսկ ոնց է լինում, որ 10 օրվա կալանավորվածը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ ծամոնը բերանին, արհամարհական ծիծաղը երեսին, այսինքն՝ մի հասարակ լրագրող Ադրինեն հզոր է դատախազությունի՞ց:
Խնդրում եմ օգնել ճիշտ որոշում կայացնել, և ապահով, հանգիստ մեր վշտի հետ ապրենք: Եվ որ գոնե գտնվի մի հնարավորություն այս ոճրագործության հերոսները ազատ ման չգան հասարակության մեջ, պարծենալով, որ ո՞վ կարա մեր անունը տա, մենք թիկունք ունենք: Ավելացնեմ, որ գոնե իրավապահներից մեկի մտքով անցա՞վ, որ միջոցներ ձեռք առնեն Հայկի հոգեբանական վիճակը ստուգելու, սփոփելու համար, դրա փոխարեն ստիպում են, որ պետք է շարունակ տաս ոճրագործների անունները, որ դատենք: Էսպես ե՞ն համարում ապահով մեր երկիրը»,- ասվում է փաստաբանի քրոջ նամակում:
Աղբյուրը՝ hcav.am
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել