ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օմբուդսմենը ոստիկանապետին է փոխանցել առերևույթ հիմնավոր 10 հաղորդումներ 02/22/2013 11:11 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Օմբուդսմենի 116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել էր 255 ահազանգեր (համանման ծառայություններ մատուցող պետական և հասարակական թեժ գծերից առավելագույն քանակն է), որոնցից 25 ահազանգերը պարունակել են ընտրակաշառքների, կրկնաքվեարկության, լցոնման և այլ ընտրահանցագործությունների մասին տվյալներ: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից:
Երեկ Պաշտպանի աշխատակազմը ողջ օրվա ընթացքում կապվել է այդ 25 քաղաքացիների հետ և լրացուցիչ ճշտումներ է կատարել, որպեսզի ստանա նրանց համաձայնությունն իրենց կողմից տրված տեղեկությունը ամբողջությամբ կամ մասամբ ոստիկանությանը փոխանցելու համար, ինչպես նաև ստանա թույլտվություն իրենց ինքնությունը բացահայտել ոստիկանության և հանրության առաջ: Ինքնության բացահայտումը ոստիկանությանը հնարավորություն կընձեռի իրականացնել առավել արդյունավետ քննություն: Այդ անձանց մասին հանրությանը տեղեկացնելը կարող է քննության ողջ գործընթացը դաձնել ավելի թափանցիկ և վստահելի, պաշտպանել ահազանգած քաղաքացիներին տարատեսակ ճնշումներից, ինչպես նաև օրինակ ծառայել այլ քաղաքացիների համար: Արդյունքում 25 ահազանգերի ընթացքը հետևյալն է.
Ընտրակաշառք
1. Քաղաքացի Սուրեն Մանուչարյանը /բնակվող Տավուշի մարզ, գ. Վարագավան/ հայտնել է, որ անձամբ իրեն տվել են 5000 ՀՀ դրամ։ Ինքը գումարը չի ծախսել, պահել է ծրարի մեջ ՝ որպես իրեղեն ապացույց: Պաշտպանի ներկայացուցիչները նրան տեղեկացրել են, որ ընտրակաշառքի մասին ինքնակամ տեղեկացնելը հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից: Համաձայն է համագործակցել Ոստիկանության հետ: Պաշտպանի աշխատակազմը իր ողջ ներուժով ամեն կերպ աջակցելու է քաղաքացիական խիզախություն դրսևորած Սուրեն Մանուչարյանին:
2. Քաղաքացի Ա.Մ. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) /Սյունիքի մարզ, ք. Սիսիան/ հայտնել է, որ թիվ 37/15 ընտրատեղամասի դիմաց քաղաքապետը ընտրակաշառք է բաժանում:
3. Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 141 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանել:
4. Քաղաքացի Թ.Ն. (ինքնությունը հայտնել է միայն Պաշտպանին) հայտնել է, որ թիվ 50 դպրոցում ընտրակաշառք են բաժանում:
5. Վերին Գետաշեն գյուղի բնակիչը (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը և բաժանում 10.000-ական ՀՀ դրամ:
Այլ անձի փոխարեն ստորագրման դեպքեր, որոնք կարող են վկայել կրկնաքվեարկության մասին
1. Քաղաքացի Ժաննա Հովակիմյանը հայտնել է, որ թիվ 8/13 ընտրատեղամասում իր և իր քրոջ փոխարեն ստորագրված է եղել:
2. Քաղաքացի Ստեփան Ամիրխանյանը հայտնել է, որ թիվ 1/13 ընտրատեղամասում իր դստեր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն:
3. Քաղաքացի Տիգրան Ալեքսանյանը հայտնել է, որ թիվ 1/35 ընտրատեղամասում ընտրելու ժամանակ բացահայտել է, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդեն իսկ ընտրել են:
Լցոնման ահազանգ
1. Քաղաքացի Նարինե Իսմաելին հայտնել է, որ թիվ 17/05 ընտրատեղամասում կատարվել է 300 քվեաթերթիկի լցոնում:
2. Քաղաքացին (ինքնությունը չի ցանկացաել հայտնել նույնիսկ Պաշտպանին, կա միայն հեռախոսահամար) հայտնել է, որ թիվ 17/2 ընտրատեղամասի սենյակներից մեկում հայտնաբերվել են կնիքով քվեաթերթիկներ:
Մնացյալ 15 ահազանգողներից 9-ը հայտնել են, որ իրենց տեղեկություններն իրենք լսել են այլ անձանցից, և այդ անձինք էլ իրենց համոզմամբ տեղեկատվության առաջնային աղբյուր չեն: Ահազանգողներից մեկը հայտնել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և կատակել է: Ահազանգած 5 քաղաքացիներ չեն ցանկացել, որպեսզի հարուցվեն վարույթներ և սկսվի քննություն, քանի որ դեռևս չեն վստահում ոստիկանությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ