ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր կշարունակվի դեռևս անհայտ վերջաբանով քրեական գործի քննությունը 02/21/2013 12:54 | Միջազգային լրահոս
Այսօր արդեն երրորդ օրն է, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում դատարանը քննում է մեծ աղմուկ հանած Օսկար Փիստորիուսի գործը, որը մեղադրվում է իր ընկերուհու՝ մոդել Ռիվա Սթինկամպի սպանության մեջ:
Երկրում մեծ համբավ վայելող պարալիմպիական խաղերի չեմպիոն Փիստորիուսը, սակայն, պնդում է, որ ընկերուհու վրա ինքը կրակել է սխալմամբ: Քննության ընթացքում նա հայտարարել է, որ սիրում էր ընկերուհուն և կարծել է, որ կրակում է իր տուն մտած գողի վրա:
Մեղադրող կողմը հայտարարել է, որ Փիստորիուսը Ռիվա Սթինկամպի վրա կրակել է 3 անգամ, որն այդ պահին գտնվում էր լոգասենյակում:
Մինչ դատախազը ներկայացրել է իր մեղադրական ցուցմունքները՝ պարալիմպիական խաղերի վեցակի չեմպիոնն անընդհատ լաց է եղել: Նրա փաստաբանները նույնպես հաստատում են, որ այս ողբերգությունը տեղի է ունեցել դժբախտ հանգամանքների հետևանքով:
Գործը հետաքննող քննիչը հայտարարել է, որ դեռ չի գտել որևէ նշան, որը կհերքեր մեղադրյալի պնդումները:
BBC-ն այսօր տարածել է մի նոր սենսացիոն տեղեկատվություն, որի համաձայն մոդել Ռիվա Սթինկամպի սպանության մեջ կասկածվում է, ոչ այլ ոք, եթե ոչ... այն խուզարկուն, ով զբաղվում է այդ սպանության գործով:
Հարավային Աֆրիկայի Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ խուզարկու Հիլթոն Բոթան մասնակցել է հարբածների կողմից կազմակերպված հրաձգության միջադեպին: Այդ միջադեպի ժամանակ երեք ոստիկաններ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ երթևեկել են պետական ավտոմեքենայով և կրակել ուղևորներ տեղափոխող միկրոավտոբուսի վրա:
Անորոշ է, թե դա ե՞րբ է տեղի ունեցել: Որոշ ԶԼՄ-ներ այդ դրվագը վերագրում են 2009թ.-ին: Հարավաֆրիկյան «Eyewitness News» հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանությանը, պնդում է, որ այդ երեք հարբածներին ձերբակալել են 2011թ.-ին: Դրանով գործը փակվել է: Բայց ավելի ուշ այն կրկին վերականգնվել է:
«Eyewitness News» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Բոթոն և մյուս երկու ոստիկանները դատարանի առջև կկանգնեն մայիս ամսին:
Իսկ մինչ այդ, Փիստորիուսը, որին կասկածում են կանխամտածված սպանություն կատարելու մեջ, ասում է, որ իր ընկերուհուն գնդակահարել է սխալմամբ: Դատարանը հինգշաբթի կշարունակի այս գործի քննությունը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել