ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանն անհանգստացած է դրոշմակնիքների խնդրով 02/21/2013 17:21 | ԼՐԱՀՈՍ
ԿԸՀ-ի կողմից առ այսօր հնարավոր չի եղել ստանալ այնպիսի մի նյութ, որը կհամապատասխաներ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին,- կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և խնդրել է ԿԸՀ նախագահին 5-օրյա ժամկետում հստակեցնել, թե արդյոք հնարավոր է դրոշմակնքման համար այնպիսի նյութի ձեռքբերումը, որը կհամապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին:
Կից կարող եք ծանոթանալ պաշտպանի նամակին ամբողջությամբ։
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում: Միջազգային փորձի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ընտրախախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, այսինքն` ոչ միայն ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները, այլև դրանց դրոշմակնքումը կամ ընտրողի մատների թանաքոտում (Եգիպտոս, Լատվիա, Հնդկաստան, Մեքսիկա, և մի շարք այլ երկրներ):
2012 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացի հետ կապված խնդիրների վերաբերյալ ստացվել էին 64 ահազանգեր: Այդ ահազանգերը վերաբերել էին թե´ դրված դրոշմակնիքների` օրենքով սահմանված ժամկետից շուտ անհետացմանը և թե´ դրանց սահմանված 12 ժամից ավել մնալուն: 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես ստացվել են 68 ահազանգեր, որոնք վերաբերել են անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացին: Կրկին անգամ ահազանգերը վերաբերել են դրոշմակնիքի կամ շուտ անհետանալուն, կամ սահմանված 12 ժամից ավել մնալուն: Ահազանգերը վերաբերել են նաև նրան, որ դրված կնիքները անձանց ցանկության դեպքում հեշտությամբ հնարավոր էր ջնջել: Կնիքի հեշտությամբ ջնջվելը խիստ մտահոգիչ է այնքանով, որ այն չի համապատասխանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգի նպատակին և ավելին, նպաստավոր պայմաններ է ստեղծում իրավախախտների կողմից ընտրակեղծիքներ կատարելու համար:
Պատահական չէ, որ միջազգային մի շարք կազմակերպություններ դրական էին գնահատել 2011 թվականին ընդունված նոր ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ դրոշմակնքման վերաբերյալ դրույթի ներառումը, քանի որ այն պետք է հանդիսանար ընտրախախտումների կանխարգելման մեխանիզմ: Սակայն ԿԸՀ-ի կողմից առ այսօր հնարավոր չի եղել ստանալ այնպիսի մի նյութ, որը կհամապատասխաներ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին:
ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, Ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 01.08.2012թ ներկայացված հաղորդագրությամբ առաջարկվել էր հանել Ընտրական օրենսգրքի դրոշմակնքման վերաբերյալ դրույթը: Միևնույն ժամանակ մի շարք միջազգային կազմակերպություններ հայտնել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, սակայն դրոշմակնիքի ինստիտուտի վերաբերյալ հայտնել են, որ առավել դասական և փորձված միջոց է ընտրողների մատների թանաքոտումը, այլ ոչ դրոշմակնքման ինստիտուտը:
Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք 5-օրյա ժամկետում հստակեցնել, թե արդյոք հնարավոր է դրոշմակքնման համար այնպիսի նյութի ձեռքբերումը, որը կհամապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին: Հակառակ դեպքում՝ գտնում ենք, որ այս խնդրի հետևանքով առաջացած ընտրախախտումների ռիսկի և հանրության մտահոգությունների բացառման համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում` դրոշմակնքման փոխարեն նախատեսելով մեկ այլ մեխանիզմ, այն է՝ մատների թանաքոտումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան