ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրվում է դեմքի անջնջելի այլանդակման ու ևս երեք հանցանքի համար 02/21/2013 17:54 | Քրեական խրոնիկոն
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու, ավազակության և գողության համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վանաձոր քաղաքի բնակիչ Գագիկ Բունիաթյանը:
2011թ. դեկտեմբերի վերջերից մինչև 2012թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում նա ժամանակավորապես բնակվել է Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող Բորիս Վարդանյանի տանը: Նախաքննությամբ պարզվել է, որ Գագիկ Բունիաթյանն այնտեղից հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախ անչափահաս Արմեն Մաթևոսյանին խաբելով ու մոլորության մեջ գցելով, ցուցում է տվել սպասել Բ. Վարդանյանի տան բակում: Այնուհետև մուտք է գործել Բորիս Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել մոտ 2 311 000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի կենցաղային իրեր:
Բացի վերոնշյալից, Գ. Բունիաթյանը 2012թ. փետրվարի 5-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Վլադիկ Հովհաննիսյանի` Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 1-ին շենքի 18 բնակարանում ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել Արսեն Հակոբյանի մարմնի տարբեր հատվածներին, ինչպես նաև կծել է նրա աջ ականջը, որի հետևանքով առաջացել է աջ ականջախեցու վերին-հետին գալարի հարթ եզրերով բացակայություն և դեմքի անջնջելի այլանդակում:
Մեղադրական եզրակացության համաձայն` Գ. Բունիաթյանը կատարել է ևս մեկ հանցանք. 2012թ. փետրվարի վերջերին ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ոստիկան, ապօրինի մուտք է գործել Հրաչ Զոհրաբյանին պատկանող ` Աբովյան քաղաքի 7-րդ փողոցի 9-րդ տուն, որտեղ դանակով վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակային հարձակմամբ հափշտակել է Հ. Զոհրաբյանի` մոտ 100 000 դրամ արժողության պարանոցի ոսկյա շղթան և մատի ոսկյա մատանին:
Վերոնշյալ արարքների համար Գ. Բունիաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 165-րդ հոդվածի 1-ին մասով հատկանիշներով:
Նույն քր. գործի շրջանակներում ՀՀ քր օր.-ի 216-րդ հոդվածի («Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը») 1-ին մասով մեղադրվում է նաև Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ Արտակ Խաչատրյանը: Ըստ քրեական գործի նյութերի՝ նա հաստատապես տեղյակ լինելով Գագիկ Բունիաթյանի կողմից Հրաչ Զոհրաբյանից ավազակային հարձակմամբ հիշյալ ոսկյա շղթան ու մատանին հափշտակելու հանգամանքի մասին, 2012թ. մարտի սկզբներին Գագիկ Բունիաթյանից իրացնելու նպատակով վերցրել է վերջինիս կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված նշված զարդերը ու դրանք իրացրել «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ոսկյա իրերի տոնավաճառում:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/17/2024 13:08 Ստեփանավանում այրվել է փայտե ոչ բնակելի շինություն
- 11/17/2024 12:53 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս
- 11/17/2024 11:43 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
- 11/17/2024 10:19 Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/17/2024 13:49 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
- 11/17/2024 11:27 «Միսս Տիեզերք 2024»-ի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչը
- 11/16/2024 23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը
- 11/16/2024 20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները