ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանվածների գործով տուժողների իրավահաջորդները դիմելու են ՀՀ վճռաբեկ դատարան 02/20/2013 21:13 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Կարինե Ղազարյան) այսօր վերսկսեց Մարտունու դիրքերից մեկում սպանված վեց զինծառայողների գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` բողոքը քննության առնելու մասին 08.01.2012թ. որոշման դեմ տուժողներից երկուսի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում տուժողների իրավահաջորդների իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության համար Ա.Սաքունցը միջնորդել էր հնարավորություն ընձեռել ծանոթանալու պաշտպանության նախարարի մի գաղտնի հրամանի եւ դատարանն այդ կապակցությամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին։ Այսօրվա նիստում դատավորը տեղեկացրեց, որ նախարարը մերժել է եւ գաղտնի հրամանը չի գաղտնազերծվել, ինչը կապակցությամբ Ա. Սաքունցը հայտարարեց, որ գտնվում են ակնհայտ անհավասար պայմաններում:
Անդրադառնալով սպանության հանգամանքների պաշտոնական նկարագրին սպանված զինծառայողների ստացած հրազենային վնասվածքների դարձյալ պաշտոնապես արձանագրված պատկերի, մասնավորապես` զինվորների մարմինները խոցած գնդակների ուղղությունների անհամապատասխանության խնդրին, իրավապաշտպանը մանրամասնորեն ներկայացրեց առկա փաստերը, որոնք ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա նիստում քննիչ Մուշեղ Բուլղադարյանի և զինվորական դատախազությունից դատախազ Արամ Խաչատրյանի կողմից որևէ առարկության կամ բացատրության չարժանացան: Մինչդեռ շատ հետաքրքիր կլիներ հիշյալ անհամապատասխանության վերաբերյալ նրանց պարզաբանումը լսելը:
Ըստ Ա. Սաքունցի, զինծառայող Կարո Այվազյանը, գոյություն ունեցող փաստաթղթի համաձայն, պետք է ոչ շարային ծառայություն անցներ, սակայն ընդգրկվել է շարային ծառայության մեջ, իսկ նախաքննությունն այդ խնդրին որևէ իրավական գնահատական չի տվել: Մինչդեռ, եթե նա շարային ծառայության մեջ ընդգրկված չլիներ, հիշյալ ողբերգությունը չէր լինի:
Իրավապաշտպանի հավաստմամբ, նախաքննության մարմնի կողմից շրջանցվել կամ պատշաճ քննության չեն արժանացել ծառայակից զինծառայողների այն բացատրությունները, ցուցմունքները, որ «իրար խփել են», «իրար կոտորում են», «իրար փրթում են», այսինքն` վկաները, ըստ էության, իրենց ցուցմունքներում ասում են ոչ թե այն մասին, որ ինչ-որ մեկը մեկին կրակել է, այլ հայտնել են իրար խփելու մասին, ինչը բնավ չի հիմնավորում, որ Կարո Այվազյանը հինգ զինծառայողներին խփել է: Դա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ մեկը կրակել է մյուսների վրա, այլ առնվազն կրակոցներ են եղել:
ՈՒղղակիորեն թե անուղղակիորեն` վերոնշյալի մասին է վկայում նաև դեպքի վայրում գտնված և գործում թիվ 19 փաթեթով առկա պարկուճը, որը փորձաքննությամբ այդպես էլ չի պարզվել, թե որ զենքից է կրակված եղել:
Չնայած տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բերած վերոնշյալ և այլ փաստարկներին, ինչպես նաև պնդմանը, որ քրեական գործով իսկապես չեն պարզված դեպքի հանգամանքները, իրականությունը, չի հիմնավորվում, որ մեկ անձի կողմից են կատարվել այդ բոլոր սպանությունները, մի շարք հարցեր պարզաբանված չեն, դրանց բացատրություն չի տրված, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը քննության առնելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման օրինականության, հիմնավորվածության հարցը, վերաքննիչ բողոքը մերժեց և առաջին ատյանի դատարանի` բողոքը քննության առնելու մասին որոշումը թողեց ուժի մեջ:
2013 թ. հունվարի 8-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի, Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումը` ՀՀ պաշտպանության նախարարության ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մուշեղ Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին: Ըստ դիմողների, նշված որոշումը վերացնելուց հետո անհրաժեշտ է իրականացնել բազմակողմանի քննություն և քրեական հետապնդում սկսել սպաներ Սամվել Գևորգյանի և Վիգեն Պետրոսյանի նկատմամբ:
Դատարանի որոշման հրապարակումից հետո տուժողների իրավահաջորդներ Սվետլանա Կարապետյանը (սպանված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի մայրը), Միքայել Հովհաննիսյանը (սպանված զինծառայող Ռոբերտ Հովհաննիսյանի հայրը), ինչպես նաև նրանց շահերի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու ՀՀ վճռաբեկ դատարան:
- Մեր հարցերը, որոնց պատասխանները չկան, վերցված են հենց քրեական գործի նյութերից,- ասաց Ա. Սաքունցը:- Դատարանը հիմք ընդունեց ոչ թե մեր բողոքը, այլ այն ընդհանրական բնույթի մեկնաբանությունները, թե քրեական գործի մեջ ամեն ինչ կա:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից