ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը որոշեց վկաներին բերման ենթարկել 02/20/2013 21:25 | ԼՐԱՀՈՍ
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի նախկին իրավաբան Զավեն Մարկոսյանի կողմից խաբեությամբ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներից ուսման վարձերը զեղչված վճարելու պատրվակով գումարներ վերցնելու գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վկաներին բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Մինչ այդ ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և որ իր պաշտպանությունը կիրականացնի ինքնուրույն:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ նախ ցուցմունքներ տվեցին տուժողները:
Տուժող Լևոն Թովմասյանը հայտնեց, որ հեռակայելով Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ 2012թ. հունվարին առաջին կուրսի երկրորդ կիսամյակի ուսման վարձը 25 տոկոսով զեղչված վճարելու համար ամբաստանյալն իրենից պահանջել է համապատասխան փաստաթղթեր, ըստ որի՝ տուժողն ունի երկու երեխա և երկրորդ երեխայի 1 տարին դեռ չի լրացել, որի հիման վրա էլ ուսման վարձը կզեղչվեր:
Մինչև երկրորդ երեխայի 1 տարին լրանալը, այսինքն՝ հունվարի 16-ը, տուժողը համապատասխան փաստաթղթերը հանձնել է ամբաստանյալին, իսկ որոշ ժամանակ անց վերջինս իրենից պահանջել է նաև ուսման վարձը:
Կիսամյակի համար վճարվող գումարը կազմում է 240 000 դրամ, տուժողն արդեն իսկ զեղչված՝ 180 000 դրամի չափով տվել է ամբաստանյալին, վերջինս էլ իր հերթին տուժողին խոստացել է ապրիլին տալ վճարված գումարի անդորրագիրը:
Սակայն ինչպես հետագայում պարզվել է՝ ամբաստանյալն ուսման վճարի զեղչի համար պահանջվող փաստաթղթերը չի ներկայացրել դեկանատ, ինչպես նաև տուժողի կողմից իրեն տված գումարը ևս չի վճարել: Տուժողը պարզել է նաև, որ ամբաստանյալը ազատվել է աշխատանքից: Նա ամբաստանյալից պահանջել է իր տված գումարը, ամբաստանյալը պատասխանել է, որ ծախսել է այն, բայց կվերադարձնի:
Որոշ ժամանակ անց՝ վերջիններիս միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ամբաստանյալը տուժողին ասել է, որ գործընթացը չի ստացվել, սակայն ինքը պատրաստ է մուծել ուսման վարձի այն մասը, որը պետք է զեղչվեր, այսինքն՝ 60 000 դրամը, որը, սակայն, այդպես էլ չի մուծել: Ավելին՝ մինչ այսօր նա չի վերադարձրել նաև տուժողի կողմից իրեն տված գումարը:
Ըստ տուժող Գևորգ Խաչատրյանի ցուցմունքի՝ ամբաստանյալն իրեն խոստացել էր զեղչել ուսման վարձը՝ այս անգամ 4 անչափահաս երեխա ունենալու հիմքով: Գևորգ Խաչատրյանը 2012թ. հունվարին համապատասխան փաստաթղթերը տրամադրել էր ամբաստանյալին, նաև նրան տվել 180 000 դրամ, սակայն երկրորդ կիսամյակի ուսումնական տարվա սկզբին՝ ապրիլին, համալսարանում պարզել էր, որ իր ուսման վարձը զեղչվել է ոչ թե 25, այլ 20 տոկոսով, իսկ իր կողմից տրված ուսման վարձը ամբաստանյալի կողմից չի վճարվել: Իր այն հարցին, թե ամբաստանյալն ինչու չի վճարել գումարը, վերջինս նշել է, որ կվճարի օրերս, սակայն այդպես էլ չի վճարել:
Մարտի 11-ի դատական նիստում կսկսվի վկաների հարցաքննությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից