ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ ամբաստանյալի՝ մեղադրական եզրակացությունը դավադրություն է իր դեմ 02/20/2013 20:44 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանների նկատմամբ խուլիգանության, բռնություն գործադրելու, ինչպես նաև սառը զենք պահելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանն այսօր հայտարարեց, որ «շինծու քրեական գործով» մեղադրական եզրակացությունը դավադրություն է իր դեմ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում նա հայտարարեց նաև, որ նախաքննության ընթացքում զրկված է եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով երաշխավորված իր բոլոր իրավուքներից, այդ թվում՝ պաշտպան ունենալու իրավունքից, իրեն անգամ չեն տրամադրվել իր դեմ հարուցված գործի նյութերը:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը բռնություն չի գործադրել ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի նկատմամբ, «չեմ կծել նրա գլուխը, ո՞նց կարող եմ գլուխը կծել՝ ես հո գայլ չեմ»: Հակառակը՝ ոստիկանն է գրիչն իր ուղղությամբ նետել և դրանով վերին շրթունքի հատվածում վնաս պատճառել: Ոստիկանության Արաբկիրի բաժնում էլ իրեն են ապտակել, իսկ ինքը ձեռքը պարզելով՝ ընդամենը փորձել է թույլ չտալ, որ էլի հարվածեն: «Ոստիկանությունում մարդկանց են ծեծում, ոչ թե հակառակը՝ մարդիկ են ոստիկաններին ծեծում: Երդվում եմ սրբություններով՝ ես դա չեմ արել»,- ասաց նա:
Ամբաստանյալը հերքեց նաև սառը զենք պահելու և կրելու մեղադրանքը՝ ինքն անօթևան է և դանակն օգտագործում է բացառապես կենցաղային նպատակներով: Ըստ նրա, իր դեմ մեղադրանքին չեն հավատում անգամ կալանավայրի հեղինակավոր բնակիչները, ասելով՝ «եթե դու այսքան բան արած լինեիր, գլխներիս վրա ման կտայինք»:
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունները որպես վկաներ լրագրող Ա.Սուլեյմանյանին և դատաբժշկական փորձագետ Ա.Խաչատրյանին հարցաքննելու մասին, նրանք կհրավիրվեն մարտի 5-ի դատական նիստին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Ա.Խալոյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, աղմկել և հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Մ.Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ընդհանուր առմամբ, «իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 20 րոպե տևողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
- 11/18/2024 14:00 Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան
- 11/18/2024 12:31 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան
- 11/18/2024 12:20 Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
- 11/18/2024 13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
- 11/18/2024 10:14 ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները