ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրանտ Բագրատյանը դեռ չի որոշել ընտրությունների արդյունքները պաշտոնապես բողոքարկելու հարցը 02/19/2013 14:34 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Հասկանում եմ, որ իշխանությունները համառորեն շարունակում են պարզապես խլել իմ՝ առանց այդ էլ ոչ մեծաթիվ ձայները։ Ընտրակաշառքներ, լցոնումներ, կրկնաքվեարկություններ, խայտառակ ցուցակներ։ Մենք դեռ կքննարկենք պաշտոնապես բողոքարկելու խնդիրը»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Վերջինիս հավաստմամբ՝ իրենց ձեռքի տակ եղած արձանագրություններից միայն մի քանիսն են 5%-ից պակաս, դրանք հիմնականում տատանվում են 5-8%-ի շրջանակներում։ Հ. Բագրատյանը նշելով, որ իրեն ինչ-որ թիվ են տալիս (2%)՝ բավականին ցածր, շարունակել է. «Առաջին հայացքից սա պարտություն է։ Իրականում, սակայն, ես հպարտ եմ այդ 30000 ձայնի համար»:
Այս կապակցությամբ Հ. Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար Արշակ Ավագյանին այսօր խնդրեցինք իր կարծիքը, գնահատականն արտահայտել արդեն ավարտված ընտրությունների վերաբերյալ:
- Պարոն Բագրատյանի Facebook-ի էջում ամեն ինչ գրված է, ես ավելացնելու ոչինչ չունեմ,- ասաց նա:
Պատասխանելով մեր հարցին, թե Հ. Բագրատյանն արդյոք պաշտոնապես բողոքարկելո՞ւ է ընտրության արդյունքները, պարոն Ավագյանն ասաց.
- Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, պաշտոնապես բողոքարկելու խնդիրը կքննարկենք, նոր միայն կկարողանամ պատասխանել: Մենք ունենք արձանագրություններ, խախտումների վերաբերյալ բավական շատ տեղեկատվություն:
Բնականաբար, հարց է առաջանում, թե այդ շատ տեղեկատվությունը փաստարկվա՞ծ է արդյոք, ապացույցներ կա՞ն: Այս կապակցությամբ շտաբի ղեկավարն ասաց.
- Արձանագրություններ ունենք կազմած, իհարկե: Ես չգիտեմ, մենք դեռ պետք է քննարկենք, եթե դիմում ենք, վերջիվերջո ինչ է լինելու: Դատարանում, այո, դա կապացուցվի, բայց, ինչպես միշտ, գիտեք ինչպես է արվում: Դա ընտրությունների արդյունքների վրա կարող է չազդել, այսինքն` դիմելու-չդիմելու նպատակահարմարության հարցը դեռ պետք է որոշել, պարզել, թե մեր ունեցած տեղեկատվությունն արդյոք կբավականացնի՞ ինչ-որ արդյունքի հասնելու համար:
Արշակ Ավագյանի տեղեկացմամբ՝ արձանագրությունները, որոնք ուսումնասիրելու են, տեղերից ստացվելու են այսօր և վաղը, դրանք ուսումնասիրելու են իրենց իրավաբանների հետ, այսինքն` բողոքարկել-չբողոքարկելու հարցն այսօր դեռ չի որոշվելու:
- Այդ արձանագրությունները, ենթադրենք, մենք ասպարեզ բերեցինք, ու Հրանտ Բագրատյանի ստացած քվեներն ավելացան ևս մի քանի տոկոսով, բան չի փոխվում ախր, դեռ չեմ կարող ասել, թե ինչ կորոշվի, բայց երևույթը դատապարտելի է, մենք դրա մասին առաջիկայում դեռ հայտարարություն կանենք,- ասաց շտաբի ղեկավարը և հավելեց, որ, իրենց տվյալներով, մոտ 15 արձանագրություն է կազմվել, հիմնականում` Արարատի մարզի ընտրատեղամասերում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ